Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցությանը քննարկել է լիակատար շրջափակման պայմաններում երկրի անվտանգության ապահովման հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական կառավարման համակարգի պատասխանատուների  մասնակցությամբ:

 Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, օրակարգում ներառված էին հարցեր՝ լիակատար շրջափակման  պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ- տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նախագահն անդրադարձել է փոփոխվող ներքին ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման  անհրաժեշտությունը:

Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի  վերաբերյալ  Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել իրավասու կառույցների ղեկավարներին: