Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԵՂԾՎԱԾ ՍԱՐՅԱՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 120 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ

31/10/2014
- 31 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ

Արվեստի գործերի ռուսաստանյան շուկան լեցուն է կեղծված աշխատանքներով: Ավանտյուրիստները, որոնց թվում նկարների վաճառքով զբաղվող միջնորդներն են, երբեմն նաեւ թանգարանի աշխատակիցներ ու փորձագետներ մեծ փողեր են աշխատում: Նրանք լավ գիտեն հանրահայտ հավաքորդներինՙ կոլեկցիոներներին, գիտեն, թե ինչպիսի գործեր են նախընտրելի: Մեծ ճանաչում ունեցող «ՁՐՌցՎՒ» թանգարանի սեփականատեր Եմելյան Զախարովը կարծում է, որ այս շուկայում բնօրինակ է աշխատանքների միայն 7 տոկոսը, մնացածը կեղծված գործեր են: Մինչդեռ —ի համասեփականատեր Պյոտր Ավենը, ով նեղ շրջանակներում հայտնի է ոչ միայն որպես հրաշալի հավաքածոյի տեր, այլեւ որպես թիւ 1 փորձագետ, այն կարծիքին է, որ կեղծված աշխատանքները ողջ շուկայի միայն 20-30 տոկոսն են կազմում:

Վերջին տարիներին Ավենին արդեն կեղծված գործեր են առաջարկում: Այժմ նա տարեկան երկու եւ ավելի առաջարկ է ստանում արտասահմանից: «Պատմությունը միշտ կրկնվում է,- ասում է Պյոտր Ավենը: – Ինձ նկար են առաջարկում, ես ասում եմ, որ դա կեղծված գործ է: Առաջարկողները զայրանում են: Ես, իմ հերթին, պայման եմ դնում. փորձաքննություն անցկացնել Լոնդոնում կամ Տրետյակովկայում: Նրանք անմիջապես անհետանում են»:

Սակայն այսպիսի խստաբարո եւ զգույշ հավաքորդն անգամ երբեմն խաբվել է: «Քսան տարվա ընթացքում ես գնել եմ երկու կեղծված նկար: Դրանք գնել եմ աճուրդի ժամանակ: Եվ հիմա այդ երկու գործը կախված են ինձ մոտՙ որպես սեփական հիմարության հուշարձան: Դրանից հետո ես այլեւս ոչ մի նկար չեմ գնում, որովհետեւ պրովենանս չունեմ (այսինքնՙ նկարի ստեղծման եւ այն ձեռքից-ձեռք անցնելու պատմություն)»: Այս զգոն ֆինանսիստն ու արվեստասերը կարողանում է ժամանակին կանխել խաբեությունը: 2014 թվականի փետրվարի 13-ին նա ռուսական մամուլով հայտարարեց. «Ինձ հետ կապված մի շարք պատմություններ կան, երբ փորձել են ինձ խաբել: Օրինակ, Սարյան էին բերել, փաստաթղթով, եզրակացությունով: Ասում էին, թե նկարը բերված է հենց Սարյանի տնից: Ես ստուգեցի: Պարզվեց, որ, այո, գործը բերվել է Սարյանի տնից, բայց դա նրա աշակերտներից մեկի աշխատանքն է»:

Ժուռնալիստ Յուլիա Լատինինան զրուցել է կոլեկցիոներ Վիտկոր Շպենգլերի հետ, ով 2011 թվականին 120 հազար դոլար գումարով գնել է Մարտիրոս Սարյանի «Տեսարան դեպի Արարատ լեռը» գործը: Նկարի հետ եղել էր նաեւ հանրահայտ փորձագետ Ելենա Բասների փորձագիտական եզրակացությունը: Նկարը ներկայացրած միջնորդի խոսքերով նկարը պատկանել է հայկական մի ընտանիքի եւ գնվել է անմիջապես Սարյանից: Բայց մոսկովյան փորձագետներն ապացուցեցին, որ նկարը կեղծիք է: Միջնորդը հրաժարվեց վերադարձնել վերցրած գումարը եւ տանել իր նկարը, թեեւ նախօրոք բանավոր համաձայնություն էր եղել: Վիկտոր Շպինգլերը դիմեց դատարան, սակայն դատը տանուլ տվեց աներեւակայելի մի պատճառաբանությամբ. դատարանը գտավ, որ նկարը բնօրինակ է: «Դատարանը, չգիտես ինչու, ուշադրություն չդարձրեց ոչ Տրետյակովկայի, ոչ Գրաբարի կենտրոնի փորձաքննություններին: Դատական եզրակացության մեջ նշվեց միայն Ռուսական թանգարանի փորձաքննական եզրակացությունը, ըստ որի նկարը բնօրինակ է»,- վրդովված ասում է Շպենգլերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԻՐ ԵԼՈՒՅԹԸ

Հաջորդ գրառումը

ՎԻԱՍՖԵՐ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ԻՆՔ.-Ը ՀԱՂԹԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՎԻԱՍՖԵՐ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ԻՆՔ.-Ը ՀԱՂԹԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական