Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական աշխարհակալական մարմաջները…

05/06/2020
- 05 Հունիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

§Ազգային երդում. ձեռնարկվում են 12 կղզիների, Կրետեի,

Լիբիայի, Մոսուլի, Քերքուքի, Ղրիմի, Արեւմտյան Թրակիայի

հարցերը միջազգային ատյաններում բարձրացնելու քայլեր¦

§Թյուրքական աշխարհի համերաշխության եւ փոխօգնության¦ միությունը կազմավորվել էր դեռեւս 1992 թվին, թյուրքալեզու ժողովուրդներին միավորելու գլխավոր առաջադրանքով, իհարկե Թուրքիայի հովանու ներքո: Սակայն մինչեւ օրս աչքի չէր ընկնում առանձնակի գործունեությամբ:  Դա նշանակում է, որ միությունն առ այսօր նախընտրում էր գաղտնի գործել, խուսափելով հրապարակային գործունեությունից: Ըստ երեւույթին հասունացած չէին համարվում դրա անհրաժեշտ նախադրյալները կամ միջազգային իրադրության առանձնահատկությունները թույլ չէին տալիս  դրան: Ինչո՞ւ: Նախքան հարցին պատասխանելը փորձենք ներկայացնել միության մայիսի 14-ին թուրքական §habernida.com¦ կալքէջում հրապարակած հոդվածը:

§Ազգային երդում.ձեռնարկվում են 12 կղզիների, Կրետեի, Լիբիայի, Մոսուլի, Քերքուքի, Ղրիմի, Արեւմտյան Թրակիայի հարցերը միջազգային ատյաններում բարձրացնելու քայլեր¦ խորագիրը կրող անստորագիր հոդվածում հիմնական շեշտը դրվում է Էգեյան ծովի հունական կղզիների եւ Կրետեի վրա: Ընդ որում, նշելով հանդերձ, որ օսմանյան նավատորմը Կրետե կղզին գրավել է 1669-ի սեպտեմբերին եւ նրա 1909-ին անցումը  Հունաստանինՙ ապօրինի է համարվում, այն պատճառաբանությամբ, թե 1913-ի Լոդոնի պայմանագրով 2/3-ը պիտի պատկաներ Թուրքիային: Հոդվածում ներկայացվում է նշված հարցերը միջազգային ատյաններում բարձրացնելու,  դրա բուն նպատակների առչությամբ Ստանբուլի համալսարանի  պրոռեկտոր Իլյաս Թոփսաքալի եւ §Թյուրքական աշխարհի համերաշխության եւ փոխօգնության¦ միության նախագահ Հալիթ Քայնաքի կիսապաշտոնական §Անադոլու¦ գործակալությանը հայտնած դրական կարծիքը, որը պայմանավորվում է այսպես կոչված §կապույտ հայրենիք¦ նախագծով:

Այսինքն Էգեյան ծովի 12 կղզիների եւ Կրետե կղզու հանդեպ թուրքական հավակնությունների հիմքում ընկած է Թուրքիայի ջրային տարածքների ընդարձակմանը միտված այդ նախագիծը: Ահա թե դրա առնչությամբ ինչ է ասել պրոֆ. Թոփսաքալը. §Հունաստանը միջազգային իրավունքի նորմերն ոտնահարելու գնով զորքեր է տեղակայել 12 կղզիներում եւ դիմել է սադրիչ գործողությունների: Դրանք հատկապես ակնառու են դարձել վերջին շրջանում, երբ Արեւելյան Միջերկրականում հայտնաբերվեցին բնական գազի հարուստ պաշարներ: Դրանք Հունաստանին ստիպել են գործընկերներ որոնել: Որոնման շրջանակներում Եգիպտոսը, Իսրաելը, ժամանակ առ ժամանակ Լիբանանն ու այլ երկրներ զորավիգ կանգնեցին Հունաստանին, որ կոպտորեն ոտնահարի միջազգային իրավունքի նորմերը: Դրան ի պատասխան Թուրքիան Լիբիայի հետ ստորագրած ջրային տարածքների սահմանազատման մասին պայմանագրով տարածաշրջանում երաշխավորեց իր շահերի եւ անվտագության անձեռնմխելիությունը¦:

Ինչ վերաբերում է վերոհիշյալ միության նախագահ Քայնաքին, ապա նա էլ, մեղադրելով Հունաստանին Կրետե կղզու շրջակայքում Թուրքիային պատկանող ջրային տարածքի 8 900 քառ.կմ-ը յուրացնելու մեջ,կարծիք է հայտնել, որ 39 քառ.կմ էլ խլել է Լիբիայի ջրերից: Ապա շարունակել է. §Թյուրքական աշխարհն ու օսմանյան աշխարհագրությունը բաժանել ենք 8 շրջանի: Ամեն շրջան ունի իր ղեկավարը: Ներկա պահին այդ ղեկավարները համապատասխան կոմիտեներով գործունեություն են ծավալում աշխարհի 42 երկրներում: Մենք լուրջ իրավունքներ ունենք Կրետե կղզու եւ Էգեյան ծովի 12 կղզիների վրա, որովհետեւ իտալացիները ժամանակին դրանք գրավել էին, ապա Լիբիայի դիմաց մեզ էին զիջել: Սակայն Կրետեն եւ 12 կղզիներն առ այսօր Հունաստանի ձեռքում են, մենք չենք ստացել: Քանի որ դրանք մեզ չեն հանձնվել, ուստի իրավունքներ պիտի ունենանք Լիբիայում: Եթե մենք ի վիճակի չլինենք պաշտպանել Էգեյան կղզիներում, Կրետեում եւ Լիբիայում մեր ունեցած իրավունքները, ապա ոմանք կսկսեն վիճարել մեր §կապույտ հայրենիք¦ նախագիծը, Լիբիայում, Կիպրոսում, նույնիսկ Սիրիայում ռազմաքաղաքական ներկայությունը: Քանի որ դարեր շարունակ որպես §թուրքական լիճ¦ հորջորջված Միջերկրական ծով իջել ենք մեր նախագահի հրամանով եւ այնտեղ փաստացի ներկալություն ապահովել, ուստի պարտավոր ենք նաեւ իրավական ներկայություն ունենալ: Մեր իրավունքները պաշտպանելու համար պատրաստվում ենք դիմել Հաագայի միջազգային դատարան, ՄԱԿ-ի պես միջազգային ազդեցիկ կազմակերպություններին¦:

§Թյուրքական աշխարհի համերաշխության եւ փոխօգնության¦ միության նախագահ Քայնաքը պրոռեկտոր Թոփսաքալի պես, նշելով հանդերձ Մոսուլի,Քերքուքի, Ղրիմի, Արեւմտյան Թրակիայի մասին, վերջինի նման հիմնական շեշտը դնում է Կրետեի, 12 կղզիների, ինչպես նաեւ Լիբիայի վրա: Ի դեպ ե՛ւ Թոփսաքալը, ե՛ւ Քայնաքն առհասարակ չեն հիշատակում Հալեպի, Նախիջեւանի, Նախիջեւանը Թուրքիային կապող միջանցքը Իրանի տարածքի հաշվին ընդլայնելու եւ Բաթումիի մասին: Սակայն հոդվածին կցված քարտեզում այս տարածքներն ընդգրկվել են Թուրքիայի կազմում:  Այսինքն թուրքական հավակնությունների մաս են կազմում:

Ինչո՞վ բացատրել այդ հավակնությունները: Ըստ երեւույթին 2019-նոյեմբերին Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության հետ ջրային տարածքների սահմանազատման մասին Անկարայում ստորագրված պայմանագրով, ինչպես նաեւ Լիբիան մասնատված տեսնելու Արեւմտյան տերությունների նկրտումներով: Ակնհայտ է, որ եթե Խալիֆե Խաֆթարին հաջողվեր գրավել Տրիպոլին, ապա Լիբիան որպես ինքնիշխան պետություն կդառնար նաեւ միասնական: Որպեսզի դա տեղի չունենա, այս տերությունները հանդուրժողականությամբ են վերաբերում Թուրքիայի հավակնություններին, ուղղակի կամ անուղղակի  նպաստելով Խավթարի զորքերի առաջխաղացման կասեցմանը:

Ի դեպՙ Սիրիայում էլ նախագահ Բաշար Ասադի զորքերի առաջխաղացումը դեպի Իդլիբ կասեցրել է այս տարվա մարտի 5-ին Մոսկվայում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնագիրը, որը զինադադարի հարատեւությունն ապահովելու քողի տակ ոչ միայն պահպանել է թուրքական զորքերի ներկայությունը Իդլիբում, այլեւ Սիրիայի կառավարական զորքերին արգելել է հատել M4 մայրուղին, որ հանկարծ Իդլիբ չմտնեն: Ըստ երեւույթին դա է ցանկանում նաեւ ԱՄՆ-ը: Փոխարենը թուրքերն էլ, որքան էլ ԱՄՆ-ին մեղադրեն քրդական ուժերին զինելու եւ Սիրիայի արեւելքում նավթային հանքահորերի վրա վերահսկողություն սահմանելու մեջ, շնորհիվ դրա  շարունակում են վերահսկել Իդլիբը, իսկ Ռուսաստանը հանդուրժում է թուրքական վերահսկողությունը, ընդ որում լինելով Սիրիայի այսպես կոչված դաշնակիցը: 

Նախորդ գրառումը

Ինչպես են հեռանում արքաները

Հաջորդ գրառումը

Բաքվի առաջարկըՙ համանախագահող 3 երկրներից մեկը Գերմանիան թող դառնա

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի առաջարկըՙ համանախագահող 3 երկրներից մեկը Գերմանիան թող դառնա

Please login to join discussion

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական