Ապրիլի 20-ին Ամստերդամում հայտարարվեց World Press Photo 2023-ի հաղթող լուսանկարչի անունը՝ Եվգենիյ Մալոլետկա: Լուսանկարում պատկերված է ավերակ դարձած Մարիուպոլ քաղաքում մարդկանց տառապանքը՝ 5 տղամարդ պատգարակով հղի մի կնոջ փորձում են հասցնել հիվանդանոց: Կինը վիրավոր էր, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա էլ, նորածինն էլ մահացել են հիվանդանոցում: 2022 թվականի մարտի 9-ից հայտնի դարձած լուսանկարը հաղթող է ճանաչվել, քանզի, ըստ ժյուրիի նախագահի, ամբողջապես փոխանցում է, ինչպես Ուկրաինայի ողբերգության չափը, նույնպես ՌԴ-ի հնարավոր դիտավորությունը՝ նորածնի մահը Ուկրաինայի ապագայի կործանումն է հուշում: 127 երկրի 3700 լուսանկարչի 60 000 լուսանկարներից տարբեր ենթախմբերում հաղթող են ճանաչվել այլ աշխատանքներ, նաեւ Անուշ Բաբաջանյանի՝ Կենտրոնական Ասիայում կլիմայական փոփոխությունների մասին շարքը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա