Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

12/12/2014
- 12 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, «Մարիոտ-Արմենիա» հյուրանոցում ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է Տնտեսական իրավունքներին նվիրված համաժողով: Համաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել գործադիր, օրենսդիր, պետական կարգավորող մարմինների, կրթական եւ գործարար ոլորտի, իրավապաշտպան եւ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Համաժողովին մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԱՄՆ եւ Միացյալ Թագավորության դեսպանները, ինչպես նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրված էր համաժողովինՙ որպես գործարար ոլորտը ներկայացնող բանախոս: Իրՙ «Բիզնեսի համար ոչ խտրական պայմանների ապահովումը, մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցողների պատշաճ զսպումը» ելույթում պարոն Ռալֆ Յիրիկյանն անդրադարձավ տնտեսական առողջ մրցակցության խնդրինՙ մարդու իրավունքների պաշտպանության գործում շուկայի ներկայացուցիչների ներուժի օգտագործման, ինչպես նաեւ ընկերության ամենօրյա գործունեության մեջ տնտեսական իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսեց ընկերության մակարդակում մարդու իրավունքների ինստիտուցիոնալ մեխանիզմների բացահայտման եւ կիրառման անհրաժեշտության մասին:

Ռալֆ Յիրիկյանն ընդգծեց, որ աշխատելով տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների մրցակցային շուկայումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է, որ հնարավոր է ծավալել գործունեություն, ձեռք բերել եւ պահպանել շուկայի առաջատարի դիրքերՙ առանց խախտելու մարդու իրավունքները ամենօրյա բիզնես-գործընթացների իրականացման ժամանակ: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց կիսելու ընկերության մոտեցումները մյուս գործընկերների հետ:

«Իր գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է, որ կան գործընթացներ, որոնք կարող են իրականացվել ընկերությունների կազմակերպական մակարդակում, ներառյալ ISO 26000 ստանդարտի ընդունումըՙ գործարար էթիկայի եւ արդար մրցակցության կանոններին հետեւելու, մարդու իրավունքների, մասնավորապեսՙ սպառողի եւ աշխատակիցների իրավունքների պահպանման, օրենքի պահպանման եւ հարկային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման նպատակով: Համոզված եմ, որ վարից վեր վեկտորով իրականացվող գործընթացները պետք է զուգահեռաբար ընթանան կարգավորող մարմիններիՙ վերից վար վեկտորով գործընթացների հետՙ արդար մրցակցություն ապահովելու համար»,-ամփոփեց իր ելույթը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՌԿԱ Է ԳԵՐԱՐԺԵԶՐԿՈՒՄ», Ե՞ՐԲ Է ԱՅՆ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՒ

Հաջորդ գրառումը

ԱՊԱՀՈՎ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՊԱՀՈՎ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական