Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՌԿԱ Է ԳԵՐԱՐԺԵԶՐԿՈՒՄ», Ե՞ՐԲ Է ԱՅՆ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼՈՒ

12/12/2014
- 12 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կենտրոնական բանկը վերջապես ավելի առարկայական գործողություններով հանդես եկավ: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը եւ ԿԲ խորհրդի անդամները մամուլի ասուլիս տվեցին, իսկ մինչ այդ ԿԲ-ն սկսեց աճուրդով դոլար վաճառել: Վերջինիս դեպքում առավելագույն գին կվճարեն դոլարի համար ֆինանսակաան շուկայի այն մասնակիցները, որոնց տվյալ պահին դա իսկապես անհրաժեշտ է, այլ ոչ թե նրանք, ովքեր ընդհանուր տրամադրությունների հոսքի ազդեցությամբ են դոլար գնում: Նախատեսվում է այս շաբաթ նման ձեւով օրական վաճառել 6 մլն դոլար:

Ինչ վերաբերում է ԿԲ նախագահի ասուլիսին, ապա անդրադառնալով փոխարժեքի տատանումներին, Արթուր Ջավադյանը դա պայմանավորեց հիմնականում արտաքին գործոններով` ԱՄՆ տնտեսության զարգացմամբ եւ դոլարային ներարկումների դադարեցմամբ, ինչպես նաեւ նավթի գների նվազմամբ եւ ռուսական ռուբլու արժեզրկմամբ: Այդուհանդերձ, ԿԲ նախագահը նշեց, որ արտաքին գործոնների ազդեցության տակ Հայաստանում տնտեսվարողները եւ քաղաքացիները սկսեցին իրենց ազատ դրամային միջոցները զանգվածաբար վերածել դոլարի, ինչն էլ փաստորեն խթանեց դրամի արժեզրկումը:

Մեր հարցին, թե դրամի կտրուկ արժեզրկման երկրորդ փուլը դեկտեմբերի 1-ին, երբ 435 դրամից 1 դոլարը միանգամից դարձավ 450 դրամ, արդյո՞ք հենց բանկերի եւ փոխանակման կետերի կողմից չէր իրականացվել, Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ դեկտեմբերի 1-ին դրամի նոր արժեզրկման հիմնական պատճառը Ռուսաստանում արձանագրված ֆինանսական շոկն էր` պայմանավորված նավթ արտահանող երկրների հայտարարության հետ: Ըստ ԿԲ նախագահի, նոյեմբերի 28-ին հրապարակված այդ հայտարարության հետեւանքով Ռուսաստանում բոլոր բանկերը սահմանափակեցին եւ անգամ դադարեցրին դոլարի վաճառքը, եւ այդ երկրում բնակվող մեր հայրենակիցների միջոցով դրա ազդեցությունը հասավ նաեւ Հայաստան : Միաժամանակ, ԿԲ նախագահը փաստեց, որ եղել են արժութային սպեկուլյացիաներ բանկերի եւ փոխանակման կետերի կողմից, հարուցվել են տասնյակ վարույթներ, անպայման կլինեն խիստ պատիժներ` 4 մլն դրամ տուգանքից մինչեւ լիցենզիաներից զրկում:

Հարցին, թե ինչպե՞ս կփոխվի փոխարժեքը առաջիկայում, Արթուր Ջավադյանը, բնականաբար, չցանկացավ պատասախանել, ասելով, որ ԿԲ իրականացնում է բոլոր քայլերը եւ խորհուրդ տվեց զերծ մնալ փոխարժեքի անհարկի փոխարկումներից: Այդուհանդերձ, նա նշեց, որ ֆինանսական շուկայում այժմ «առկա է գերարժեզրկում» :

Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ դեկտեմբերի 1-ին հաջորդած դրամի արժեզրկումը հիմնականում դոլար ձեռք բերելուն ուղղված զանգվածային տրամադրությունների եւ բանկերի ու փոխանակման կետերի կողմից այդ տրամադրություններն օգտագործելով, խոշոր գումարներ աշխատելու մոլուցքի հետեւանք էր: Այլապես, փոխարժեքի վրա նման ազդեցություն ենթադրող ոչ մի տնտեսական գործոն դեկտեմբերին 1-ին նախորդող շաբաթ եւ կիրակի օրերին չէր եղել:

Առաջիկայում սպասվող փոխարժեքի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց նաեւ Հայաստանի բանկերի միութան նախագահ Սամվել Ճզմաչյանը : նա նշեց, որ նախատոնականն օրերին, մասնավորապես դեկտեմբերի 20-ից հետո, փոխարժեքը կկարգավորվի եւ կմոտենա ներկա տնտեսական կացությանը համապատասխանող 435-440 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքին : Նա նույնպես խուճապի հետեւանք էր համարել դրամի նման գերարժեզրկումը, ասելով, որ Նոր տարվա գնումների համար շուկա կմտնեն պահ տված դոլարները, որը կբերի դրամի արժեւորմանը:

Մեր կողմից ավելացնենք, որ դեկտեմբերի վերջին նախատոնական օրերին դրամի արժեւորման երեւույթը ավանդաբար արձանագրվում է: Այդ օրերին, տարբեր հաշվարկներով, շուկա են նետվում մի քանի տասնյակ միլիոն դոլարի լրացուցիչ գումարներ, որոնք, բնականաբար, ազդում են փոխարժեքի վրա:

Ինչ վերաբերում է նրան, թե այս բոլոր իրադարձություններին ինչպե՞ս է արձագանքում փոխարժեքը, ապա պետք է փաստել, որ առայժմ այդ ազդեցությունը այնքան էլ նկատելի չէ: Դա նույնպես արտասովոր պետք է համարել եւ սուբյեկտիվ, քանի որ ամեն մի երկրում, ոլորտի պատասխանատուների այս կամ այն հայտարարությունն իր ազդեցությունը, գոնե կարճաժամկետ, ունենում է: Մեզ մոտ ոչ միայն հայտարարությունները, այլեւ անգամ գործողությունները (դոլարի աճուրդով վաճառք, ռեպո տոկոսադրույքների բարձրացում, վարույթներ արժութային սպեկուլյացիաների դեպքերի առիթներով եւ այլն) էական ազդեցություն չեն ունենում: Դժբախտաբար, Հայաստանում մարդկանց գիտակցության մեջ դոլարի ամենազորության մասին ենթադրությունն ավելի զորեղ է, քան որեւէ այլ փաստարկ: Անցած օրերին միայն մի փոքր տեղաշարժ է արձանագրվել` նվազել է դոլարի առքի եւ վաճառքի տարբերությունը: Նախկինում 440-445 դրամ առքի եւ 460-465 դրամ վաճառքի փոխարեն, այժմ առքի ցուցանիշը կազմում է 450-455 դրամ 1 դոլարի դիմաց` վաճառքի 460-465 դրամի պահպանմամբ: Հուսանք, որ սա առաջին ազդակն է ֆինանսական շուկայի բնականոն հունին վերադառնալուն եւ տնտեսական իրողություններին համարժեք փոխարժեքի ձեւավորվելուն:

Նախորդ գրառումը

ՀԲԸՄԻՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԷ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական