Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՀԱՆԴԻՊԵՆՔՙ ՊՈԼՍՈՒՄ

12/12/2014
- 12 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դժվար է ասելՙ գիտե՞ր արդյոք Գրիգոր Զոհրապը, թե ո՞ւր եւ ինչի՞ համար են իրեն տանում հարյուր տարի առաջ ապրիլի 24-ինՙ Կ. Պոլսում: Էլ ավելի դժվար է ասել, թե թողե՞լ էր արդյոք իրենից հետո Զոհրապը ինչ-որ գրությունՙ իր հարազատներին, հայրենակիցներին, սերունդներինՙ մեզՙ «Կհանդիպենք հարյուր տարի անցՙ Պոլսում»…

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական «DurDe» կազմակերպությունն ու ԱՄՆ-ում գործող «Project-2015»-ը 2015-ի ապրիլ 24-ին ամբողջ աշխարհի հայերին հրավիրում ենՙ Պոլիս, հենց այնտեղ հիշատակելու Ցեղասպանության նահատակներին: «Project-2015»-ի ներկայացուցիչ Սառա Լի Ուիթսոնը ՙ Ստամբուլում լույս տեղնող «Ակօս» թերթին տված հարցազրույցում ասել էՙ «Որպես հայերՙ մենք գնալու ենք Ստամբուլՙ հիշատակելու գազանաբար սպանված մեր ընտանիքի անդամներին եւ 100 տարի անց պատասխան ենք պահանջելու Թուրքիայի կառավարությունից»: Իր հերթին, «DurDe»-ի ներկայացուցիչ Լեւենթ Շանսեւերը հայտարարել է. «Մենք ցանկանում ենք քննարկել այս հողերի ամենահին ժողովուրդներիցՙ հայերի Ցեղասպանությունը եւ ավելի ընդլայնել քննարկումը: Մենք որպես Թուրքիայի քաղաքացիներ պատրաստ ենք այդ քննարկումերին եւ ցանկանում ենք, որ աշխարհը դրան ականատեսը լինի»:

Հայաստանից ոչ պաշտոնապես, ոչ քաղաքացիական-հասարակական մակարդակով այս հրավերին դեռ չեն արձագանքել: Հայտնի է միայն, որ Հայաստանի նախագահըՙ ԱԳ նախարար Նալբանդյանի միջոցով նամակ-հրավեր է ուղարկել Թուրքիայի նախագահ Էրդողանինՙ եկող տարվա ապրիլի 24-ին գալ Ծիծեռնակաբերդ…Տրամաբանական է, որ նախագահ Սարգսյանն ինքը ապրիլի 24-ին Երեւանում է լինելու, հետեւաբար նա հաստատ Պոլիս չի մեկնի:

Իսկ ինչո՞ւ չմեկնել: Թող, որ մեկնողը նախագահը չլինի, թող, որ նա լինի ԱԳ նախարարը: Պատկերացնենք մի պահ, նախարար Նալբանդյանըՙ ձեռքին կարմիր մեխակ, կանգնած է Պոլսում հավաքվածՙ վստահաբար բազմահազար մարդկանց առջեւում եւ, այո, պատասխան է պահանջում Թուրքիայի կառավարությունից, հենց Պոլսում, հենց այն պահին, երբ նախագահ Էրդողանը կամ խոնարհվում է Ծիծեռնակաբերդում, կամ արհամարհում է ՀՀ նախագահի հրավերը: Ի վերջո, ո՞րն է մեր նպատակը, որ աշխարհի երկրները ճանաչե՞ն Ցեղասպանությունը, եթե այո, ապա, օրինակ, այդ երկրներիցՙ Բոլիվիանՙ բավականին խոսուն ձեւակերպումներով բանաձեւով ճանաչեց ու դատապարտեց այն, հետո՞, ի՞նչ փոխվեց…Մեր խնդիրը Թուրքիան է, մեր խնդիրը Թուրքիայում է:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին հենց Պոլսում, թող որ այն Ստամբուլ կոչվի, տեսնել Հայաստանի Հանրապետութան ԱԳ նախարարին, ով գլխավորում է Պոլսում հավաքված տասնյակ, եթե ոչՙ հարյուր հազարավոր մարդկանցՙ ազգությամբ հայերի, կամ Թուրքիայի քաղաքացիների բազմությունը, լավագույն հարգանք է հանդեպ Ցեղասպանության նահատակների, լավագույն ոգեկոչումը նրանց հիշատակի: Սա նշանակում է, որ հարյուր տարի անց Հայաստանը պետություն է, որ նրա իշխանությունը Հայ դատի տերն է, որ Պոլսում էլի հայեր կան, որ Թուրքիանՙ պայքարելով Ցեղասպանության ճանաչման դեմ, արդեն պետք է պայքարի իր երկրի ներսում, իր քաղաքացիների դեմ…

Սա նշանակում է, որ Պոլիսը ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանութունը, որի նահատակներից Գրիգոր Զոհրապը, դժվար է ասելՙ գրե՞լ է արդյոք հայուր տարի առաջ հետեւյալՙ վերջին խոսքըՙ «Կհանդիպենք 100 տարի անց, Պոլսում»:

Բայց մենքՙ կհանդիպենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ

Հաջորդ գրառումը

ԺՆԵՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՄԵՏՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԺՆԵՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՄԵՏՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը Կը նշէ Իր Հիմնադրութեան 55-ամեակը

09/05/2025

Ներկայութեամբ Հ.Բ.Ը.Մ.-ի Նախագահ Սամ Սիմոնեանի Այս տարի Մոնթրէալի Հ.Բ.Ը.Մ. Ալեք Մանուկեան Վարժարանը կը նշէ իր հիմնադրութեան՝ որպէս Գանատահայոց առաջին վարժարանը...

ԿարդալDetails

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի տնօրենը կոչ է արել Հռոմի Պապին կանգնել Հայաստանի կողքին

08/05/2025

Տեսանյութ. Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը

08/05/2025

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը

08/05/2025

Վատիկանը նոր Պապ է ընտրել

08/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական