Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՈՒՄ

30/01/2015
- 30 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մասնակցելով հունվարի 26-ին կայացած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի եւ բանակի կազմավորման 23-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր նիստին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` մի շատ կարեւոր շեշտադրմամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորաբար ասել է. «Թող ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրքը պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ` դիմացինի արկածախնդրությունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով… Ես մեկ անգամ եւս ի լուր աշխարհի հայտարարում եմ` մենք պատրաստ ենք ե՛ւ լավին, ե՛ւ վատին: Իմ սեղանին առկա են հնարավոր բոլոր տարբերակները»:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն աննախադեպ է, քանի որ մինչեւ այսօր ՀՀ ոչ մի նախագահ չէր խոսել Հայաստանի կողմից` մեզ ուղղված արհավիրքին չսպասելու, այլ կամ հետեւաբար նախահարձակ լինելու հնարավորության մասին: Ընդ որում պակաս կարեւոր չէ, որ նախագահն իր այս հայտարարությունն անում է ի լուր աշխարհի, կնշանակի Սերժ Սարգսյանը ոչ միայն, ինչպես ասում են, հայտարարություն է անում ներքին սպառման համար, այլ ի լուր աշխարհի հայտարարում է ԼՂ հակամարտության նոր իրավիճակի հնարավորության մասին:

Ընդ որում, Հայաստանի կողմից «ձեռքերը ծալած նստած չսպասելը», այլ կերպ` նախահարձակ լինելու հնարավորությունը, բավականին լավ մշակված մարտավարություն է: Եթե մի կողմ դնենք որոշ տաք գլուխների եւ տեղական արկածախնդիրների հոխորտանքները, ապա այս օրերին, երբ միայն չավարտված հունվար ամսվա ընթացքում մենք 10 զոհ տվեցինք, հասարակության տարբեր շերտերից է խոսվում` այս կերպ այլեւս շարունակելու անհնարինության մասին: Այսինքն հասարակության տարբեր շերտերի` ագրեսիան հենց իր բնում սաստելու ոչ պաշտոնական առաջարկ-կոչը հենց հաշվի է առնվել նախագահի կողմից: Սա մի կողմից լավ է, քանի որ նախագահը, փաստորեն, հաշվի է նստում եւ ընդունում է հասարակական կարծիքների` կարծես թե այս ընդհանրությունը, իսկ մյուս կողմից վատ է, քանի որ սա նշանակում է, որ Հայաստանը, թեկուզ ողջ պատասխանատվությունը կանխավ եւ իրավամբ բարդելով Ադրբեջանի վրա, ի լուր աշխարհի հայտարարում է, որ ինքը եւս կարող է նախահարձակ լինել, ինչը հետագայում, էլ ավելի բազմակողմանի կդարձնի առանց այդ էլ բազմակողմանի` միջազգային հանրության զսպվածություն ցուցաբերելու կոչերը:

Ինչեւէ, ո՞ւմ է ուղղված իրականում Հայաստանի նախագահի այս հայտարությունը կոնկրետ:

Նախ եւ առաջ Ադրբեջանին, իհարկե: Ընդ որում,պատահական չէ, որ նախագահը` սահմանային լարվածության վերաբերյալ իր այս հայտարարությունն արեց ոչ թե անմիջապես, այլ, տպավորություն կա, սպասելով Ադրբեջանի կողմից իր զոհերի առկայությունն ընդունելուն: Հենց այս համատեքստում նախագահ Սարգսյանի հայտարարությունը ադրբեջանցի հասարակության մտածող, թող որ փոքրաթիվ մասին, կարող է ստիպել իր ունեցած հնարավորություններով հենց տեղում` Ադրբեջանում կասեցնել Հայաստանին ուղղված յուրաքանչյուր արհավիրք, քանի որ, դրանց արդյունքում իրենք ոչ միայն պաշտոնապես ընդունված զոհեր են տալիս, այլ այդ գործողությունները, ինչպես Հայաստանի նախագահն է ահա արդեն հայտարարում, կարող են դրդել Հայաստանի հարձակումը, ինչին, պետք է նկատել, Ադրբեջանը պատրաստ չէ:

Երկրորդ հասցեատերը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր նմանօրինակ հայտարարություններով եւ դրանցից ածանցյալ նախահարձակ գործողություններով կարողանում է Մինսկի եռյակի ուշադրությունը նախ գամած պահել ԼՂ հակամարտության վրա, ապա եւ շեշտել,որ ներկայիս ստատուս քվոն իր համար անընդունելի է եւ, վերջապես, օգտագործելով Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, ինչ-որ զիջումներ փորձել կորզել Հայաստանից: Հիմա, սակայն, Հայաստանը եւս ի լուր աշխարհի, իսկ տվյալ պարագայումՙ ի լուր Մինսկի խմբի հայտարարում է, որ ինքը եւս կարող է նախահարձակ լինել, քանի որ իր համար եւս կարեւոր է, որ Մինսկի եռյակը չբեկի իր ուշադրությունը չլուծված հակամարտությունից, որ իր համար եւս անընդունելի է առկա ստատուս քվոն, եւ որ ինքը եւս կարող է եւ ցանկանում է օգտագործել Մինսկի եռյակի միջնորդությունը` Ադրբեջանին զիջումներ պարտադրելու համար:

Հաջորդ հասցեատերը ՀԱՊԿ-ն է: Իր հայտարարությամբ նախագահ Սարգսյանն ուղղակի բաց տեքստով հասկացնում է այդ կազմակերպությանը, որ Հայաստանը ոչ միայն պատերազի շեմին է կանգնած, այլեւ ինքը կարող է սկսել այն, եթե շարունակվեն, ուշադրություն` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական ոտնձգությունները: Այլ կերպ ասած` նախագահ Սարգսյանն ուղղակի հասկացնում է ՀԱՊԿ-ին, որ Ադրբեջանին չսաստելու պարագայում Հայաստանը կարող է մտնել պատերազմի մեջ, ինչն իր հերթին ՀԱՊԿ-ին պատերազմական գործողությունների մեջ կներքաշի` համաձայն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների: Հետեւաբար ՀԱՊԿ-ը, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված ե՛ւ բանավոր, ե՛ւ գործուն սպառնալիքների գործածման պարագայում չպետք է սահմանափակվի հայտարարություններով, քանի որ կազկերպության պայմաբնագրի դրույթները նման դեպքերում ենթադրում են ոչ միայն կազմակերպության հայտարարության տարածում, այլեւ արագ արձագանքում:

Եւ վերջապես, նախագահ Սարգսյանի այս հայտարարությունն ուղղված է նաեւ հայ հասարակությանը: Նախ այն մասով, որ դրա ամենատարբեր շերտերի` ընդհանուր թվացող կարծիքը, ահա նախագահը հաշվի առավ եւ ընդունեց, ապա այն մասով, որ Հայաստանը պատրաստ է կամ պետք է պատրաստ լինի` անգամ վատին: Ինչպե՞ս` միմյանց կարծիքը հաշվի առնելով, իսկ խելամիտ կարծիքներն անգամ ընդունելով:

Աշխարհը ՀՀ նախագահի այս` իր լուր իրեն ուղղված հայտարարությանը դեռ չի արձագանքել, փոխարենն արձագանքել է այս հայտարարության առաջին հասցեատեր Ադրբեջանը: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորաբար կարդում ենք, թե, Հայաստանի նախագահի այս հայտարարությունը նշանակում է, որ «հայկական կողմն ընդունում է իր ծանր կորուստները եւ հետեւաբար ՀՀ նախագահը դեռ չի կորցրել իրականության զգացողությունը»: Արձագանքին արձագանքելու իրավունքից օգտվելով` ասենք, որ ադրբեջանական կողմի այս հայտարարությունն էլ նշանակում է, որ արհավիրքներ դեռ սպասելի են, ինչին, այո պետք է պատրաստ լինել, արդեն ասացինք, թե ինչպես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՏԱՄԲՈՒԼ. ԳՅՈՒԼԵՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ

Հաջորդ գրառումը

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԷԼ Է ԵՂԵԼ, ԲԱՅՑ…

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԷԼ Է ԵՂԵԼ, ԲԱՅՑ...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի...

ԿարդալDetails

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական