Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԷԼ Է ԵՂԵԼ, ԲԱՅՑ…

30/01/2015
- 30 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որքանո՞վ գրավիչ կլինի 10 անգամ պակաս շահութահարկ վճարելու հեռանկարը

Կառավարությունը արտահանումը խրախուսելու նոր քայլ է կատարել նախորդ նիստում հավանություն արժանացնելով շահութահարկի մասով արտոնությունը: Համաձայն դրա, նախատեսվում է բացառապես արտահանմամբ զբաղվող, տարեկան 50 մլրդ դրամի (ավելի քան 100 մլն դոլարի) ապրանք արտահանող եւ արտահանումից այդքան էլ գումար ռեզիդենտ բանկային հաշիվներ ունեցող տնտեսվարողների շահութահարկը նվազեցնել 10 անգամ` ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս: Իր բնույթով այս քայլն իսկապես ոչ ստանդարտ է, բայց շահութահարկի արտոնություններ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եղել են նաեւ նախկինում: Փորձենք վերհիշել, թե նախկինում գոյություն ունեցած արտոնությունը ի՞նչ է նախատեսել եւ ինչո՞վ է տարբերվել այս արտոնությունից:

2000-ականների սկզբում, Հայաստանում 1 մլն դոլար եւ ավելի ներդրումներ կատարած ընկերությունը առաջին երկու տարիներին ամբողջությամբ, իսկ դրան հաջորդող եւս մի քանի տարի` կիսով չափ ազատվում էր շահութահարկի վճարումից: Նկատի ունենալով 90-ականների փլուզումից հետո ստեղծված իրավիճակը, հարկային այս արտոնությամբ այն ժամանակվա կառավարությունն ակնկալում էր ներգրավել օտարերկրյա ներդրողներ եւ աշխուժացնել երկրի տնտեսությունը: Որոշակիորեն աշխուժացնելով ներդրումները, այդուհանդերձ, այդ արտոնությունը դարձավ այս հարկատեսակի վճարումից ամբողջությամբ կամ մասնակիորեն խուսափելու միջոց: Արդեն գործող ընկերությունները վերակազմավորվեցին որպես օտարեկրյա ներդրումներով ընկերություններ եւ ստացան նման հնարավորություն: Այսինքն, բացակայում էին այն մեխանիզմները, որոնք թույլ չէին տա, որ դա տեղի ունենար: Ի վերջո, 2007-ին շահութահարկի վերոնշյալ արտոնությունը վերացվեց, քանի որ բացի հարկերից խուսափելու միջոց լինելուց, 1 մլն դոլար եւ ավելի ներդրումներն էլ այլեւս խոշոր չէին համարվում եւ հազվադեպ չէին: Շահութահարկ չվճարող ընկերությունների թիվը հասել էր 63-ի, բյուջեի չստացած գումարը` մոտ 50 մլրդ դրամի:

Շահութահարկի այն արտոնությունը, որը ներկայիս կառավարությունը հավանության արժանացրեց իր նախորդ նիստում, բացի վերեւում հիշատակված հարկային վճարի, արտահանման ծավալի պահանջներից, սահմանում է, որ նման արտոնություն ստացող ընկերությունը պետք է ունենա նաեւ Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր եւ եկամուտներ չստանա Հայաստանի տարածքում:

Այսինքն, նախ` ընկերությունը պետք է լինի նորաստեղծ, իսկ ներդրումներըՙ նոր կատարվող: Տարբերակը, որ մի քանի ընկերություններ կարող են միավորվել եւ նման արտոնություն ստանալ, բացառվում է: Օտարեկրյա ներդրողները պետք է գան, հիմնվեն Հայաստանում, ստեղծեն արդյունքը եւ արտահանեն այն:

Որքանո՞վ այս արտոնությունը գրավիչ կլինի: Նկատի ունենալով, որ Հայաստանում արտահանումն ազատված է ավելացված արժեքի հարկից, շահութահարկը 20 տոկոսի փոխարեն վճարվելու է 2 տոկոս, ինչպես նաեւ ԵՏՄ ահռելի շուկայի հեռանկարները, նման ներդրում կատարելը մեր երկրում բավականին գրավիչ է դառնում: Ակնհայտ է, որ խոսքը բավականին մեծածավալ ներդրումների մասին է, քանի որ առանց դրանց հնարավոր չէ նման մեծ ծավալի արտահանվող արդյունք ունենալ: Սա էլ ենթադրում է, որ կլինեն նոր աշխատատեղեր եւ պետական բյուջե եկամտային հարկի մասով զգալի մուտքեր:

Դժվար է, իհարկե, կանխատեսել, թե ո՞ր ոլորտներում Հայաստանում կարող ենք ունենալ ավելի քան 100 մլն դոլարի պոտենցիալ արտահանվող արդյունք: Հանքարդյունաբերությունն այդ արտոնությունից չի օգտվելու: Որպես նման հավանականություն ունեցող ոլորտներ կարող են դիտարկվել շինանյութերի արտադրությունը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը, բարձր տեխնոլոգիական, գիտատար արտադրանքը, հավանական է նաեւ սննդարդյունաբերությունը:

Մի խոսքով, շահութահարկի գծով այս արտոնությունը ճանաչվել է գերակա եւ ուղարկվել Ազգային ժողով: Ժամանակ է պետք տեսնելու, թե ինչ արդյունք այն կունենա: Սակայն ակնհայտ է, որ եթե մեկ-երկու նման ներդրումներ կատարողներ լինեն եւ արտահանման նման ծրագիր իրականացվի, դա Հայաստանի արդյունաբերության եւ արտահանման համար լուրջ խթան կհանդիսանա:

Նախորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Այն ԲԴԽ-ն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է. Աննա Մկրտչյան

10/07/2026

Այն Բարձրագույն դատական խորհուրդն, որ այսօր ներկայացված է, բացարձակապես հպատակեցված է,և որևէ մեկն անգամ չի հերքում, որ այդ դատական խորհրդի...

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները. Աննա Մկրտչյան

10/07/2026

Արդարադատությունը Հայաստանում մեռել է այն օրը, երբ Նիկոլը շրջափակեց դատարանները՝ ստանալու իր համար ցանկալի դատական ակտ, այն պահից, երբ ասեց՝...

Վերջին մեկ շաբաթում ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 5000 ԱԹՍ

10/07/2026

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ շաբաթվա ընթացքում մոտ 5000 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել.  տեղեկատվությունը  տարածել  էՌուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Անցած...

Members of 'Prosperous Armenia'  faction Mikayel Melkumyan and Naira Zohrabyan hold parliamentary briefings at the RA NA

Սա քաղաքական հաշվեհարդար է Արմեն Աշոտյանի նկատմամբ. այստեղ երկու կարծիք չի կարող լինել. Զոհրաբյան

10/07/2026

Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի որդու 20 ամյակը, և նա իր հասունության մուտքը ոտք է դնում այն իրավիճակում, երբ Արմենը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական