Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԱՆՈԹԱՑԵՔ. ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍ ԿՐՏՍԵՐ

13/02/2015
- 13 Փետրվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս վերնագիրը ամերիկյան «Ծանոթացեք. Ջո Բլեք» ֆիլմի վերնագրից տարբերվում է միայն երկու բանով. նախ դեռեւս անծանոթի անունով, ապա եւ այն հանգամանքով, որ ֆիլմում Ջո Բլեքը պարզվում է ինքը մահն է, որ այցի է եկել գլխավոր հերոսին, իսկ հոդվածում Ռիչարդ Միլս կրտսերը ԱՄՆ Սենատի կողմից հաստատված եւ արդեն երդում տված Հայաստանում ամերիկյան նոր դեսպանն է:

Իր Twitter-յան միկրոբլոգում, շնորհավորելով Միլսին, ինչպես նաեւ Ֆրանցիս Սիքյութային (Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը), ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է, որ նրանք երկուսն էլ մասնագետ դիվանագետներ են եւ, ամենակարեւորը` «մեր լավագույններից են»:

Ռիչարդ Միլս կրտսերը դիվանագիտական ծառայության է անցել 1988-ից, աշխատանքի անցնելով Փարիզում ամերիկյան դեսպանատանը: Այնուհետեւ Դուբլինում (Իռլանդիա) ամերիկյան դեսպանատանը, ապա ՄԱԿ-ում ամերիկյան ներկայացուցչությունում, հետո Պակիստանում, Սաուդյան Արաբիայում: Նա եղել է նաեւ Պետքարտուղարության` Խորհրային երկրների վարչությունում, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ղեկավարել կոնկրետ Հայաստանի եւ Ադրբեջանի ենթաբաժինը: ՀՀ-ում դեսպան նշանակվելուց առաջ Միլսը եղել է Լիբանանում ամերիկյան դեսպանի տեղակալը:

Ինչ վերաբերում է Ֆրանցիս Սիքյութային, ապա վերջինս Ջորջթաունի համալսարանն ավարտելուց հետո դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել նախ` Ճապոնիայի, ապա Գերմանիայի ամերիկյան դեսպանատներում, իսկ Բաքու է ժամանում թողնելով պետքարտուղարի` էներգետիկ հարցերով խորհրդականի պաշտոնը:

Եթե մեկ նախադասությամբ ասենք, ապա Բաքվում ամերիկացի նոր դեսպանը լավագույններից մեկն է` էներգետիկ հարցերում (հակառակ պարագայում պետքարտուղարի խորհրդական չէր լինի), իսկ Երեւանում ամերիկացի դեսպանը լավագույններից մեկն է, ով ճանաչում է հետխորհրդային երկրները, կոնկրետ` Հայաստանն ու Ադրբեջանը, բացի այդ` Միլսն անհամեմատ ավելի փորձառու դիվանագետ է, հենց դիվանագետ:

Երեւան ժամանելուց առաջ, Վաշինգտոնում, Միլս կրտսերը երդվել է` ծառայել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ապա նա հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձով, որտեղ շատ բառեր եւ նախադասություններ ասել է հայերեն: Ուղերձում դեսպան Միլսը մասնավորաբար ասել է, որ ինքը, իսկ սա նշանակում է` ԱՄՆ-ը, նպաստելու է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի տնտեսության ազատականացմանը, երկրում ժողովրդավարացման ամրապնդմանը, օրենքի գերակայության հաստատմանը», եւ այլն:

Սկզբից սկսենք. Միլսը հենց այդպես էլ ձեւակերպել է իր կոնկրետ անելիքը` «նպաստելու եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»: Օրինակ ամերիկյան դեսպանը չի ասել, թե ինքը նպաստելու է ԼՂ հակամարտության կարգավորմանը, ինչն իր հերթին կկարգավորի հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն պարագայում, երբ ձեւակերպումները անչափ կարեւոր են դիվանագիտության մեջ, եւ, որպես ամերիկյան դիվանագիտական կորպուսի լավագույններից մեկը, Միլս կրտսերը հաստատ այդ մասին գիտի: Ենթադրում ենք, որ հետեւաբար ԱՄՆ-ը ի դեմս դեսպան Միլսի այսուհետ ավելի շատ նպաստելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, առանց ուշադրություն դարձնելու կոնկրետ ԼՂ հակամարտության լուծման վրա, տրամաբանում ենք` շրջանցելով այն, հատկապես համագործակցելով էներգետիկ հարցերի մեծ մասնագետ` Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ:

Հաջորդը, Միլս կրտսերը իր իսկ խոսքերով նպաստելու է Հայաստանի տնտեսության ազատականացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը եւ օրենքի գերակայության հաստատմանը… Հարց է առաջանում, որպես ի՞նչ է Երեւան գալիս Ռիչարդ Միլսը, որպես ամերիկյան դեսպա՞ն, թե՞ որպես ՀՀ կառավարության նոր ներկայացուցիչ: Հայաստանում տնտեսության ազատականացումը, ժողովրդավարության ամրապնդումը (շնորհակալություն Միլսին, որ այս պարագայում չի օգտագործել հաստատում բառը), եւ օրենքի գերակայության հաստատումը ամերիկյան դեսպանի գործառույթնե՞րն են, այդ երբվանի՞ց…

Մի խոսքով` Հայաստան է գալիս Ռիչարդ Միլս կրտսերը, նա ամերիկյան դիվանագիտական կորպուսի լավագույններից մեկն է եւ դեռ մեծ հարց է,թե որեւէ երկրում գերտերության լավագույն դիվանագետներից մեկի որպես դեսպան նշանակումը` ավելի շատ լա՞վ է նստավայր երկրի համար, թե՞ հակառակը:

Բոլոր պարագաներում մենք արդեն որոշակիորեն ծանոթացանք Ռիչարդ Միլսի հետ, որը, հիշեցնենք, ամերիկյան ֆիլմի Ջո Բլեքից տարբերվում է ամենակարեւորը նրանով, որ Բլեքը, ինչպես ֆիլմում է պարզվում, մահն էր:

Ի դեպ, նայեք այդ ֆիլմը` թեկուզ համոզվելու երկու ճշմարտության մեջ. նախ որ խաղաղ ջրերում էլ սատանաներ են լինում, հետո, որ սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին խոսում են:

Նախորդ գրառումը

«Genealogy» ԽՈՒՄԲԸ` ԵՎՐՈՏԵՍԻԼՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԱՏԼԵՏ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԱՏԼԵՏ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական