Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարեփոխումնե՞ր. չէ մի

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Մերօրյա հայաստանյան միջավայրում լրագրությամբ, նաեւ ակտիվ լրագրությամբ զբաղվելու ցանկացողների պակաս չկա: Ոմանք դա հիմնավորում են իրենց կենսափորձը վկայաբերելով, երկրորդները` վերլուծական ունակությունները վկայակոչելով, երրորդները` գնահատականներ հնչեցնելու  հիմնավորումներով, չորրորդները… Մի խոսքով մոտենում ենք այն սահմանագծին, ըստ որի Աստծո յուրաքանչյուր առավոտ Հայաստանի հանրապետությունում 3 միլիոն Նապոլեոն է արթնանում: Կամ կուզեք մի այլ մեծություն հիշեք, որից գործընթացը չի տուժի, քանզի մեզ բոլորիս առաջնորդում է հայերիս բնակավայրը բարգավաճ ու բարեկեցիկ տեսնելու ցանկությունը: Այստեղ մի այլ բան է դարձնելու ցանկությունը, որի անմիջական պատասխանատուն իշխանություեւն է, օրվա գործադիր մարմինը, իր արած-չարածով հարյուր հազարավորների ուշադրության կիզակետում գտնվող կառույցը: Թե ինչու եմ այս մոտեցման, ստորեւ:

Ընդամենը օրեր առաջ հաղորդում տարածվեց, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 15 միլիարդ դրամի լրացուցիչ հարկահավաքություն է իրականացրել: Անշուշտ լավ է, քանզի չի բացառվում նաեւ այլ գործընթացը, պակաս կամ թերի կատարումը: Նման ցուցանիշը ոգեւորել էր շրջապատիս որոշ ներկայացուցիչներին, որոնք իրենց սեփական դաշտ ֆեյսբուքյան տարածքում դրվատանքի խոսքեր էին թողել: Նրանցից ոմանք, նաեւ նկատի ունենալով ակտիվ լրագրությամբ զբաղվելու կարգավիճակս, խորհուրդ տալու տեսքով ակնարկեցին, որ թերթի էջերում հետեւեմ իրենց օրինակին:

Առաջին հարցը, որ առաջացավ, գերակատարված գումարի համեմատությունն էր առաջին եռամսյակում հավաքագրված 470 միլիարդ դրամ ողջ հարկագումարի հետ: Պարզ թվաբանական գործողության արդյունքում ստացվում է մոտ 3 տոկոս ցուցանիշ, որի ոգեւորության լիցք պարունակելը դժվար է գնահատել: Հատկապես այն պարագայում, երբ հաջորդ օրն իսկ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենի հետ վարկային նոր պայմանագիր կնքեց: Այսկերպ ինչ-ինչ ֆինանսական ծախսերը հոգալու արդյունքում ավելանում է պետական պարտքը, չի նշմարվում արտադրական ոլորտի աճ, հարկահավաքության միջավայր է մնում տնտեսություն կոչվողի ստվերային հատվածը:

Արդեն իսկ հայաստանյան հանրությունը տեղեկացվեց, որ երկրի տնտեսության առաջատար ոլորտները շինարարությունն ու ծառայություններ մատուցողներն են: Գաղտնիք չէ, որ առաջինի հիմնական ֆինանսավորվողը բանկային համակարգն է, ուր հսկայական ֆինանսական միջոցներ են կուտակվել, մոտ 13 միլիարդ դոլարի չափով, երբ ընդամենը 2-3 տարի առաջ այն 8 միլիարդ դոլար էր: Հարցը, թե ինչո՞ւ այդ գումարները չեն ներդրվում արտադրական ոլորտներում, պարզապես պատասխան չունի: Հասկանալի է, որ այն կապված է տարածաշրջանի որոշակի անկայունության հետ, որը մասամբ է արդարացված: Այսուհանդերձ փաստ է, որ անհանգիստ օրերի ու շաբաթների, ամիսների ու տարիների ընթացքում մարդիկ իրենց կենցաղային հոգսերն են լուծում, սկսած սննդի ընդունումն ու խոհանոցի կահավորումը, էլեկտրասարքավորումների գնումն ու սանիտարահիգենիկ պարագաների օգտագործումը, որոնք ամբողջությամբ ներմուծվում են: Թե ինչո՞վ են զբաղված այնպիսի պետական կառույցները, որպիսիք են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ տնտեսության համար պատասխանատու նախարարությունները, հանրության համար մնում են անհայտ: Հիմնականում տեղակալների մակարդակով հնչող հեռուստահարցազրույցներից է հանրությունը տեղեկանում, որ ինչ-ինչ երկրներ հետաքրքրված են ՀՀ տնտեսական ոլորտներով, ինչքան էլ տարօրինակ համարվի, ՀՀ գյուղատնտեսական բնագավառով, ուր ձախողումների վերջը չի երեւում:

Հայաստանյան տնտեսավարական միտքը, որքանով որ այն կա, հաճախ է հիշում հյուսիսային հարեւանի տնտեսությունում թուրքական գերազդեցությունը, չցանկանալով կամ չուզելով նկատել, որ հայկական առեւտրային ցանցը հեղեղված է ռուսական արտադրանքով, սկսած մեր ավանդական տոմատի մածուկից մինչեւ հյութեր ու հրուշակեղեն: Տարօրինակ չի համարվում, որ դրանք շատ հաճախ ավելի մատչելի գներով են առաջարկվում, քան մի քանի կիլոմետր հեռավորություններում արտադրված տեղական արտադրանքները: Դժվար է համակերպվել, որ սա է նորօրյա Հայաստան կերտելու միջոցը, որից ցավալիորեն մարդիկ հեռանում են:

Հասել ենք մի վիճակի, երբ գործարար միջավայրի հայտնի ներկայացուցիչները հաջողության երաշխիք են համարում թանկ արտադրանքի թողարկումը: Ասենք, հայտնի գինեգործը հեռուստաէկրանից հայտարարում է, որ Հայաստանում արտադրվող գինիները պետք է թանկ արժենան: Արդեն իսկ 1 կիլոգրամ 120-140 դրամ խաղողից ստացված 0.7 լիտր գինին հասու չէ հարյուր հազարավոր հայաստանաբնակներին: Կարծես մտածված չի խրախուսվում փոքր ու միջին գործարարների կողմից ամենաբազմազան արտադրանքների թողարկումը, գործարար միջավայրի իրական բարեփոխումը:

Պահ չի լինի, որ հայաստանյան միջավայրում չնշվի հայերիս ներուժ համարվող ունակությունից: Այն արտաբերում են թե՛ օրվա իշխանությունները, թե՛ ընդդիմադիր որակվողներն ու համարվողները, թե՛ այս երկուսի հետ էլ ինչ-ինչ միջոցներով համագործակցողներն ու առճակատվողները: Միայն թե այսպիսի բազմազանության պարագայում պարզ չէ, թե ի՞նչ է այդ ներուժ ասվածը թե կոչվածը, ի՞նչ տեսք ունի այն, ի՞նչ համ ու հետ: Հաճախ է հիշվում սփյուռքի ներուժի մասին, այն այլոց ծառայեցնելուց զատ նաեւ մայր հայրենիքում տեսնելու ցանկություն է հայտնվում: Այսպես, ինքնախաբկանքի կամ դրա պես ինչ-որ զգայականի տրվելով ժամանակն անցնում է, տողերիս հեղինակի գնահատմամբ վատնվում, արդյունքում` թունելի վերջում  ընդամենն ինչ-որ լույսի նշույլ է ուրվագծվում:

Գիտե՞ք ինչ ասաց հեռուստաալիքներում հաճախ հյուրընկալվող, տարբեր երկրներում դիվանագիտական պաշտոններ զբաղեցրած, հիմա էլ դասավանդող մեր հայրենակիցներից մեկը. հաջորդ դարաշրջանը մերն է լինելու. դա-րա-շր-ջանը: Մեկնաբանությունն ավելորդ է:

Հարցը` ինչո՞ւ ենք այսչափ անզորի ու անօգնականի վիճակում հայտնվել, ոչ տվող կա, ոչ պատասխան պահանջող: Մարդիկ, առաջին հերթին պաշտոնյաներ ու կառավարիչներ, զբաղված են բազմաբնույթ բարեփոխումների իրականացումով, որոնց իրենք էլ այլ որակումներ են տալիս: Ապացույցը` ՀՀ գործադիրի ղեկավարի այն խոսքերը, ըստ որոնց պետական ապարատը դեմ է բարեփոխումներին, ինչպիսիք էլ դրանք լինեն:

Այսպես էլ ապրում ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

«Մեկ մարդու արհեստը»

Հաջորդ գրառումը

«Սփյուռքի դեսպանը Հայաստանում»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Սփյուռքի դեսպանը Հայաստանում»

Լրահոս

Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական