Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ` ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ

06/03/2015
- 06 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, ԳԱԱ ՊԻ առաջատար գիտաշխատող

Գիտության վերջին նվաճումների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ, էթնիկական հանրույթ ունի իր կոդը, որը հիմքն է նրա յուրքակերպ ինքնության: Միեւնույն ժամանակ հստակեցվել է, որ այդ ինքնության ամբողջականությունը անմիջական արդյունք է տվյալ էթնոսի սոցիալ-տնտեսական, տարածքային ու պատմաաշխարհագրական, բարոյահոգեբանական, մշակութային, իրավական եւ մի շարք այլ գործոնների հզոր ազդեցության: Անկասկած, անչափ կարեւոր է նաեւ հոգեւոր աշխարհի նկարագիրն ու սովորույթի ուժը: Գաղտնիք չէ, օրինակ, որ մեկ անգամ ցեղասպանող թուրքը համապատասխան պայմանների առաջացման դեպքում, այդ եղկելի արարքը կրկնելուց չի խուսափում:

Մեզ` հայերիս, պատմությունը բաժին է հանել մեր ինքնությունը պահպանելու ու հզորացնելու համար անընդհատ պայքարելու դժվարին, սակայն պատվաբեր գործը: Իսկ պայքարելու գործում հաջողություն ակնկալելու համար ուժին զուգահեռ անհրաժեշտ են հզոր կռվաններ, որոնցից մեկն, անշուշտ, իրական հերոսների կերպարներն են: Դրանցով ոգեւորված, դրանց օրինակներով հաղորդված սերունդները մարտադաշտ են դուրս եկել ու հաղթանակներ կռել: Հայ ժողովրդի համար այդտեսակ հերոսներից է, անկասկած, Անդրանիկ Օզանյանը: Մարդ, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց հայոց փրկության, մեր ժողովրդի ազատ ու մարդավայել ապրելու ազգանվեր գործին: Պատահական չէ, որ թե՛ ժամանակակից եւ թե՛ հետագա ժամանակներում գրեթե բոլոր ակնառու հայ մտավորականները ամենաջերմ գույներով են բնութագրել Անդրանիկին` որպես ազգանվեր գործչի եւ հանուն ազատության մաքառումների նվիրյալի:

Ահավասիկ. «Հայ ժողովուրդն իր պատմութեան ընթացքին նուաճած է 4 գագաթներ. Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկէ եւ Անդրանիկ: Ասոնցմէ դուրս ոչինչ ունինք որ ըլլայ ճշմարիտ յաղթանակ եւ անվիճելի նուաճում»: (Շահան Շահնուր):

«Հայ ժողովրդի երկար դարերու ստրկական լռությունը Անդրանիկը խզեց, դյուցազնականորեն կանգնելով Սասնո երկնամուխ լեռներուն վրա, կոչ անելով հայ ժողովրդին ըմբոստության, եւ ժողովուրդն արթնացավ»: ( Սմբատ Շահնազարյան ): «Աշխարհում չկայ մի հայ, որի սիրտը չթրթռայ` արտասանելով այս պաշտելի անունը: Զօր. Անդրանիկը հայ ժողովրդի ազգային հերոսն է: Նա մեր ժողովրդի պարծանքն է, մեր պատմութեան ամենաթանկագին գոհարներից մէկը»: ( Հակոբ Անասյան ):

«Երբ ցեղն է գործում, գարահիսարցի մի հիւսն դառնում է Անդրանիկ, եւ Սեբաստացի մի շինական` Մուրատ»: ( Գարեգին Նժդեհ ):

«Սերոբ, Հրայր, Մուրատ, Անդրանիկ, մեր խնկելի դիւցազուններն են, իրենց մարդկային թերութիւններով: Անդրանիկի անցեալին բարոյական դրամագլուխը այնքան խոշոր է…: Ադրանիկը կը մնայ Հայոց պատմութեան մեծագոյն ռազմիկներէն մին, շրջապատուած լեգենդային եւ անմահութեան դափնեպսակով»: ( Միքայել Վարանդյան ):

«Իր կենդանութեան իսկ` իր կեանքը մի հմայիչ առասպել էր, ինչպէս Գարիբալդիի կեանքը, որին նա այնքան նման էր: Արեւի պէս ճառագայթում էր արդարութեան եւ ազատութեան ծարաւի հոգիներուն: Նա Հայոց աշխարհի ըմբոստացումն էր, հայ տրորուած, անարգուած հողի վիթխարի աղաղակը: Իր ձեռքի շարժումը լայն էր, տիրական, հայեացքը` անխարդախ ու կախարդիչ, խոսքը` անկաշկանդ ու միշտ հրամայական, ձայնը` իշխանական ու անփութօրէն hզօր, hակառակ իր թովիչ քաղցրութեան: Սքանչելի մանկական ծիծաղի հետ անհնարին ցասումն ունէր, յախուռն եւ յանդուգն իր վճիռների մէջ, նաեւ խիզախ էր գործերի մէջ: Անդրանիկ մարմնացումն է մի հզօր ու անսասան գաղափարի: Եւ իբրեւ այդպիսին նա ժողովրդի երեւակայութեան մէջ անանձնացած, դիւցազնացած է: Կուռք է Անդրանիկը, որ մեր ժողովուրդն է կռել, կոփել ու քանդակել համապատասխան իր դարաւոր իղձերի, ձգտումների: Նա ըմբոստացած հողի ցասումն էր ու ընդվզումը: Եվ հենց դրա համար է, որ հողի ու քրտինքի մարդիկ այնպէս պինդ սիրեցին նրան: Յախուռն` իր մասնաւոր կեանքում, նա զգուշաւոր ու իմաստուն էր ճակատամարտում: Հայրենական ցաւի պոռթկումից դուրս նա ուրիշ զայրոյթ չունէր: Սիրում էր հայ աշխատաւոր ժողովուրդը»: ( Ավետիս Ահարոնյան ): «Իր գործը ծանօթ է ամէնքին եւ անցած է պատմութեան, իսկ իր կեանքը եթէ գրուի ստուգապէս` լաւագոյն դպրոցը կը դառնայ հետագայ սերունդների համար: Պատմելու մեծ շնորհ ունէր եւ անվրէպ յիշողութիւն: Եթէ գրել իմանար առաջնակարգ հեղինակ կը լինէր»: ( Նիկոլ Աղբալյան ):

«Անդրանիկը եղաւ բառիս ամենալայն մտքով ազգային հերոս: Անվախ, յանդուգն, նախաձեռնող, ուժեղ կամքի եւ երկաթէ բազուկի տէր, պաղարիւն էր, տեսնող ու պայմաններին արագ յարմարուղ եւ անհնարին կացութեան մէջ իսկ շուտով ելք գտնող Անդրանիկը ստեղծուած էր պատերազմի եւ հրամանատարութեան համար: Նրա արեւով երդւում էին: Նրա անունն էին տալիս նոր ծնուած մանչերին»: ( Սիմոն Վրացյան ):

«Անդրանիկ, պահապան հրեշտակ փախստական հայութեան…»: ( Սուրեն Պարթեւեան ):

«Հայ Ազատագրական շարժման պատմութեան մէջ Անդրանիկը ամենավիպական, ամենափայլուն ռազմական դէմքն է: Հայ ժողովուրդը Անդրանիկի մէջ տեսաւ իր վրիժառու բազուկը: Նոյնիսկ թշնամին`արիւնռուշտ ու վայրագ` պատկառանքով եւ զսպուած հիացումով կրկնեց անունը հայ հերոսի, որի հպարտ գլուխը երբեք չխոնարհուեց թշնամու առջեւ եւ որին երբեք չհասաւ թշնամու հարուածը: Հայ ժողովուրդը սիրեց իր ըմբոստ զաւակին, երգեր հիւսեց նրա արիութեանը եւ դիւցազնական առասպելներով զարդարեց նրա փոթորկալից, մրրկածուփ կեանքի պատմութիւնը: Եւ միթէ առասպել չէր նրա հերոսական կեանքը` որքան առասպել, նոյնքան իրականութիւն միաժամանակ»: ( Վարդգես Ահարոնեան ):

«Անդրանիկ` մարդ ու հերոս… եւ արդէն կենդանի առասպել, եւ արդէն յաւերժական խորհրդանիշ…»: (Անդրանիկ Անդրեասեան): «Ան կը մնայ հայ ժողովուրդի պատմութեան մեծակառոյց կոթողը, իբր խորհրդանիշ անոր յաւերժական հպատակութեան»: ( Հրաչ Զարդարեան ):

«Եթե հայերս իրավունք ունենք մեր անցյալը հերոսական անվանելու, եւ եթե հարատեւել ենք որպես ժողովուրդ առ այսօր, ապա այդ բանում մենք մեծագույն չափով պարտական ենք նաեւ մեր դարավոր հերոսապատումի հավերժ անմոռանալի դյուցազներից մեկին`Անդրանիկին»: ( Մարտիրոս Սարյան ):

«Թող Աստուած խաղաղութեան եւ յաւէտ լոյսի մէջ պահի Անդրանիկի եւ բոլոր Անդրանիկներու հոգիները, որոնք զոհուեցան ազատութեան արիւնոտ ճանապարհին վրայ: Թող Աստուած մշտանորոգ ուժ եւ եռանդ պարգեւէ հայ ժողովուրդին, որպէսզի ան տակաւ զօրանայ, աճի եւ միշտ հաւատարիմ մնայ մեր հերոսներու ուխտին եւ միշտ պատրաստ շարունակելու անոնց գործը»: ( Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. ):

Անդրանիկը մեր ազգային հերոսն է, եւ սրանով ամեն ինչ ասված է: Նա սովորական անհատ չէ, եւ եթե ունեցել որոշ մարդկային թերություններ ու բացթողումներ, ապա դրանք ամենեւին էլ չեն ստվերում նրա մեծությունը: Հարկավոր է, որ բոլորս մեկընդմիշտ հասկանանք, որ մեր օրերում շատ ժողովուրդներ չունենալով իրենցը` կա՛մ հնարում են արհեստածին հերոսներ, կա՛մ յուրացնում ուրիշներինը եւ դրանցով սերունդ դաստիարակում: Իսկ մենք հաճախ սկսում ենք անմիտ բամբասանքներ տարածել: Պետք է ազգովին ըմբռնենք, որ Անդրանիկը հերոսության, հայրենասիրության ու պայքարի ոգու խորհրդանիշ է, մեծություն, հիմնի ու գերբի նման մի բան, որոնց խոնարհվում են, մեծարում անվերապահորեն, նրանցով հպարտանում են, մատաղ սերունդ դաստիարակում: Միանգամայն համամիտ ենք արեւմտահայ մեծագույն բանաստեղծին. «Մեր խորին համոզումն է թէ որքան տարիները թաւալին իր գերեզմանին հողին վրայ, այնքան պիտի մեծնայ Անդրանիկի դէմքը եւ մեծնալով հայութեան երկինքին վրայ անիկա յուսափայլ ու մէկ հատիկ պիտի դառնայ»#:

Ահավասիկ, Անդրանիկի մեծության, հայ ժողովրդի երախտագիտության վկայություններն են մեր օրերում տեղի ունեցող բազմաբնույթ միջոցառումները նրա ծննդյան 150-ամյակի առթիվ ոչ միայն հայրենիքում, այլեւ սփյուռքում:

Նկար 1. Զորավար Անդրանիկ: Լուսանկարված 1904թ. հոկտեմբերին, Սալմաստ, Պարսկաստան:

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական