Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԲՈՒՐԳԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Իսլամիստներն ավերել են ասորական եւ պարթեւական հուշարձաններ

Քուվեյթում հայտնի իսլամիստ քարոզիչ Իբրահիմ ալ Քենդարին հանդես է եկել հին եգիպտական բուրգերը եւ Սֆինքսը ոչնչացնելու կոչով: Այդ մասին հաղորդում է եգիպտական «Ալ Վաթան» թերթը:

«Եթե Մուհամմեդ մարգարեի հետեւորդները Եգիպտոս մտնելուց հետո անմիջապես չեն ավերել փարավոնների հուշարձանները, բնավ չի նշանակում, թե մենք չպետք է դա անենք հիմա: Այդ շինվածքները երկար ժամանակ թաղված էին ավազաշերտի տակ եւ վերստին հայտնաբերվեցին ընդամենը երկու հարյուրամյակ առաջ», հայտարարել է ալ Քենդարին: Քարոզչի կարծիքով, եթե մարգարեն ժամանակին Մեքքայում ոչնչացրել է բոլոր կուռքերը, ուրեմն նրա սերունդները եւս պարտավոր են վերջ դնել կռապաշտությանը, եթե նույնիսկ այդ հին հուշարձաններն այժմ ոչ թե ծառայում են պաշտամունքին, այլ բացառապես մշակութային ու պատմական կարեւոր դեր են կատարում:

«Իսլամական պետության» գրոհայիններն իրենց գործողություններով խորացնում են ճիվաղային հոգեգարության այդ մթնոլորտը: Իսլամիստներն օրերս սկսեցին ոչնչացնել հին ասորական Դուր-Շարրուկինա քաղաքի ավերակները, որոնք Խորսաբադի մոտակայքում ենՙ իրաքյան Մոսուլ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արեւելք: Իրաքի զբոսաշրջության նախարար Ադել Ֆարբ աշ Շարշաբը «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում երկյուղ է արտահայտել, որ վանդալները կկողոպտեն հնագիտական հուշարձանները եւ կպայթեցնեն պեղումների վայրերը:

Մ.թ.ա. 8-րդ դարումՙ Սարգոն 2-րդի օրոք հիմնադրված Դուր-Շարրուկինան որոշ ժամանակ եղել է Ասորեստանի մայրաքաղաքը: Պարսպապատ քաղաքում մի բարձունքի վրա արքայական պալատն էր իր 200 հարկաբաժիններով, որոնք զարդարված էին բարձրաքանդակներով: 1843 թ. ֆրանսիացի Պոլ-Էմիլ Բոտտան այնտեղ պեղումներ սկսեցՙ դրանով իսկ սկիզբ դնելով ասորագիտությանը:

Մարտի 7-ին իսլամիստները ոչնչացրին իրաքյան Նայնավա նահանգում գնտվող պարթեւական Հատրա քաղաքի մնացորդները: Սելեւկյանների օրոքՙ մ.թ.ա. 2-րդ դարում հիմնադրված քաղաքի տարածքը «Իսլամական պետության» ձեռքն անցավ անցյալ տարվա հուլիսին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հնավայրի ոչնչացման նպատակով իսլամիստներն օգտագործեցին բուլդոզերներ:

Փետրվարի վերջերին «Ազգը» գրեց Մոսուլի կենտրոնական գրադարանի եւ որոշ այլ գրադարանների ոչնչացման մասին: Իսկ օրերս հայտնի դարձավ, որ իսլամիստները բուլդոզերներով հողին են հավասարեցրել հին ասորական Նիմրուդ քաղաքը (Մոսուլից հարավ-արեւելք), որ հիմնադրվել էր մ.թ.ա. 13-րդ դարում Քալաք անունով եւ Ասորեստանի մայրաքաղաքն էր եղել, մ.թ.ա. 612 թ. կործանվել էր մարերի եւ քաղդեացիների հարձակման ժամանակ: Հետագայում մասնակիորեն վերականգնված քաղաքի ճարտարապետական հուշարձանները սաստիկ տուժել էին ամերիկյան զորքերի 2003 թ. ներխուժման հետեւանքով:

Սադդամ Հուսեյնի օրոք այնտեղ անցկացվում էին հնագիտական պեղումներ: 1989 թ. Նիմրուդի մոտակայքումՙ արքայական չորս դամբարաններում հնագետները հայտնաբերեցին 300-ից ավելի ոսկերչական իրերՙ զարդեր, գոհարեղեն, սարդիոնից պատրաստված իրական եւ առասպելական կենդանիների բազմաթիվ արձանիկներ, ամանեղեն: Գիտնականների կարծիքովՙ այդ իրերը գեղարվեստական արժանիքներով համեմատելի են Թութանհամոն փարավոնի դամբարանի գտածոների հետ:

Հայտնաբերված իրերի մի մասն ուղարկվել էր Բադղադի եւ արտերկրի թանգարաններ, բայց խոշոր ցուցանմուշները մնացել էին Նիմրուդում եւ այժմ դարձել են իսլամիստների ավարը: Փորձագետները Նիմրուդի ավերումը համեմատում են Աֆղանստանի Բամիան նահանգում 2001 թ. Բուդդայի հսկայական արձանների պայթեցման հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ. ՍՐԲԱԶԱՆ ԼԵՌԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ»

Հաջորդ գրառումը

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՏԵԿՏՈՐ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՏԵԿՏՈՐ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական