Երկու նվիրյալ հայրենասեր գործարարների համագործակցության արդյունքում ստեղծվել են բարձրարվեստ հայկական ոսկյա խաչեր, որոնք լավագույն նվերը կարող են հանդիսանալ Ցեղասպանության հարյուրամյակի առթիվ, տեղեկացնում է Լաս Վեգասից ստացված հաղորդագրությունը: Հայկական թանկարժեք նվերները խոշորացույցի տակ ամենայն բծախնդրությամբ եւ ճշգրտությամբ փորագրվում են, հետո առանձին մասերը կաղապարավորվում եւ իրար են միացվում 30 լազերային զոդման միջոցով: 2015-ի առաջիկա ամիսներին կթողարկվեն սահմանափակ քանակությամբ 6 տարբեր խաչերՙ յուրաքանչյուրից հարյուր օրինակ, որոնք կներկայացնեն տարբեր թեմաներՙ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, Վարդան զորավարը, Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրը, եւ այլն: Մեջտեղում է պատկերված, իսկ հակառակ կողմումՙ 100 թիվը: Ոսկին հայկական լեռնաշխարհից է, Զոդի հայտնի ոսկու հանքերից: Իսկ վաճառքից ստացված հասույթի մեծ մասը հատկացվելու է Երեւանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Դեղին, սպիտակ եւ վարդագույն գույների ոսկյա խաչերը փայտյա զարդատուփերի մեջ են զետեղված լինելու:
Գաղափարը հղացել է ամերիկահայ գործարար Արա Չոլաքյանը, որդին մեծանուն լուսանկարիչ Հարություն Չոլաքյանի:
Պատվերների համար այցելել «www.Precionsarmeniangifts.com» կամ «www.armeniangenocidecross.com» կայքերը: