Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՈՒԵԼՍԻ ԻՇԽԱՆ, ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻՆ

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Իրաքի հայոց թեմի առաջնորդ, Իրաքի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդների խորհրդի ընդհանուր քարտուղար Ավագ արք. Ասատուրյանը բաց նամակով դիմել է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջինՙ հույս հայտնելով, որ Ուելսի իշխանը կհիշի Հայոց ցեղասպանությունը եւ կհիշեցնի բրիտանացիներին այդ մասին: «Ցավալի է, որ Բրիտանիան կարիք ունի հիշեցման», գրել է նա:

Իրաքի հայոց թեմի առաջնորդը նշելով, որ առաջիկա ապրիլի 24-ին Թուրքիան որոշել է տոնել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, գրել է, որ այդ թվականը ոչ մի կապ չունի Գալիպոլիի ճակատամարտի հետ: «Դա ընդամենը մի ամբողջ ժողովրդի հիշատակը ոչնչացնելու փորձ է: Խորհրդանշական առումով դա ժխտողականության, վայրագության եւ սպանությունների հաղթանակն էՙ ճանաչման, զղջումի եւ քաղաքակրթության դեմ մղված պայքարի: …Թույլ տվեք հիշեցնել, որ մարդկանց ամենավայրագ ձեւով ոչնչացնելու փորձառությունը այսօր էլ իրականացվում է «Իսլամական պետության» կողմից: Պատկերացրեք, թե ինչպես անարգելով գլխատված, գերի վերցված, թալանված կամ ողջ-ողջ այրված անմեղ մարդկանց հիշատակը, բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա գտնվեն Աբու Բաքր Էլ Բաղդադիի հաջորդների տոնակատարություններինՙ հարյուր տարի անց: Բազմապատկեք սպանվածների թվաքանակը եւ ողբերգության շրջանակները եւ պարզ կդառնա հայ հինավուրց ժողովրդին պատուհասած կոտորածի ահագնությունը:… Հիշեցնեմ նաեւ, որ «մարդկության դեմ գործադրված ոճրագործություն» բառակապակցությունը դաշնակիցների (այդ թվում նաեւ Բրիտանիայի) կողմից էր առաջարկվել նկարագրելու համար հայերի դեմ թուրքերի կատարած գործողությունները: Այդ ժամանակ վարչապետ Լոյդ Ջորջը խոստացել էր, որ թուրքերը ի վերջո պատասխանատվության կենթարկվեն մարդկության դեմ գործադրած իրենց ոճրագործությունների համար: Նա նաեւ գրել էր, որ «Բրիտանական կառավարության գործողությունները անտարակույս հանգեցրին 1895-97 եւ 1909-ի սարսափելի կոտորածներին, եւ 1915-ի Հոլոքոսթին»: Սըր Ուինստոն Չերչիլն էլ Հայոց ցեղասպանությունը «Հոլոքոսթ» էր անվանել: Ավելին, ես տեղեկացել եմ, որ 1918-ին Համայնքների պալատի մի պատգամավոր ելույթ ունենալով ասել էր. «Այս երկիրը պարտական է հայերին, որովհետեւ քառասուն տարի առաջ մենք չկարողացանք փրկել նրանց թուրքական բռնակալությունից»: «Մենք ցնցված ենք այսօր տեսնելով, որ զոհերն են պատժվում: …Թուրքիան ակտիվորեն շարունակում է սպանդանոցը վերականգնելու աշխատանքները, իսկ դա նշանակում է չարակամ արհամարհանք մարդկային քաղաքակրթության բոլոր արժեքների հանդեպ, այդ թվում նաեւ բրիտանական արժեքների եւ սկզբունքների հանդեպ: Դրանով է Թուրքիան սպառնալիք դառնում: Մասնակցությունը Ստամբուլի տոնակատարություններին գործելու ազատություն է տալիս թուրքերին, եւ անպատժելիության զգացում: Այս նամակի փոխարեն ես կարող էի հատորներ գրել եւ դարձյալ չասել ամեն բան մեր այս դատի մասին: Այնպես որ այստեղ կանգ եմ առնումՙ հույս ունենալով, որ Մեծ Բրիտանիան կկարողանա ապրել եւ գործել իր արժեքներին եւ սկզբունքներին համապատասխան», գրել է Ավագ արք. Ասատուրյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՔԱՐՖՈՒՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, ԹԵ՞ ԱՐԱԲԱԿԱՆ

Հաջորդ գրառումը

ՈՍԿՅԱ ԽԱՉԵՐՙ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՈՍԿՅԱ ԽԱՉԵՐՙ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական