Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՔԱՐՖՈՒՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ, ԹԵ՞ ԱՐԱԲԱԿԱՆ

13/03/2015
- 13 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դրական նշանակությունն ու անհարկի գերկարեւորումը

Անցնող շաբաթվա տնտեսական գլխավոր իրադարձությունն, ինչ խոսք, ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի մուտքն էր Հայաստան` այն բացվեց «Երեւան մոլում»: Իրադարձություն, որի մասին խոսում էին, քննարկում արդեն երկու տարի: Սկզբնապես նախատեսված էր այս հիպերմարկետի բացումը «Դալմա գարդեն մոլում», ինչը, սակայն, տեղի չունեցավ: Դրան հաջորդեցին համառորեն պտտվող լուրերն այն մասին, որ դա տեղի չունեցավ տեղական սուպերմարկետների սեփականատիրոջ պատճառով, որը խոչընդոտել էր այդ գործարքին: Զուհագեռաբար մեղադրանքներ էին ուղղվում կառավարությանը, որ նա եւս շահագրգռված չէ միջազգային հիպերմարկետի Երեւանում բացվելուն: Ճիշտ է, այս ամենն ապացուցող ոչ մի փաստ չէր բերվում:

Միաժամանակ, թեեւ կառավարության, էկոնոմիկայի նախարարության եւ այլ պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում էին, որ «Քարֆուրն», այդուհանդերձ, բացվելու է Հայաստանում, որ պետությունն ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին, այնուամենայնիվ, անհավատների եւ դավադրության տեսության կողմնակիցներին տարհամոզել անհնար էր լինում: Ինչեւէ:

«Քարֆուրն», ի վերջո, բացվեց եւ բոլորը, այդ թվում այդ իրադարձությանը մինչեւ վերջին պահը չհավատացողները, իրենց աչքերով տեսան դա: Թեեւ դժվար է ասել հավատացի՞ն նրանք, թե ոչ հիպերմարկետի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալի հավաստիացմանը, որ Հայաստանում ֆրանսիական «Քարֆուր» առեւտրային ցանցի հիպերմարկետ բացելուն ոչինչ չի խոչընդոտել եւ նորմալ է, որ հիպերմարկետի բացումը 2-3 տարի է տեւել:

Այժմ այն մասին, թե ի՞նչ նշանակություն ունի այս հիպերմարկետի բացումը Հայաստանի տնտեսության եւ մասնավորապես սպառողներիս համար:

Բնական է, որ միջազգային վարկանիշ ունեցող որեւէ ընկերության մուտքը Հայաստան միանշանակ ողջունելի է ու դրական նշանակություն ունի: Դա առաջին հերթին ներդրումներ են, նոր աշխատատեղեր, տնտեսության աշխուժացման խթան եւ լրացուցիչ հարկային մուտքեր:Երկրորդ` դա նաեւ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող, բիզնեսի նոր մշակույթի ներմուծում է, քաղաքակիրթ առեւտրի ավանդույթների զարգացում, մրցակցություն տեղական սուպերմարկետների հետ:

Երրորդ` չափազանց կարեւոր հանգամանք է, որ «Քարֆուրում» վաճառվելու է հիմնականում տեղական արտադրանքը: Հիպերմարկետի տնօրենի խոսքերով, վաճառվող ապրանքների միայն 5 տոկոսն է լինելու ներմուծվածը: (Արդյո՞ք ամբողջ տեսականու…)։ «Քարֆուրի» նշանակությունը Հայաստանի համար կարող է կտրուկ բարձրանալ, եթե հայկական ապրանքները սկսեն վաճառվել ընկերության` այլ երկրներում գտնվող հիպերմարկետներում: Դրա հնարավորության մասին նշեց Քրիստիան դը Նալը, բայց այն դեռեւս հեռու է իրականացումից: Ի դեպ, «Քարֆուրը» երկրորդ խոշոր առեւտրի ցանցն է աշխարհում Wall-Mart-ից հետո, 32 երկրում ունի 15 հազար հիպերմարկետներ, սուպերմարկետներ եւ խանութներ:

Չորրորդ, սուպերմարկետների մրցակցության արդյունքում մենք բոլորս կշահենք որպես սպառողներ: «Քարֆուրի» տնօրենը հավաստիացրեց, որ իրենց հիպերմարկետում ապրանքների գները ցածր կլինեն, կունենան օրվա զեղչված ապրանքներ: Չնայած այն բանին, որ նորաբաց հիպերմարկետի առաջին գնորդները առանձանպես էական տարբերություններ չեն տեսել այլ սուպերմարկետների գների համեմատ , այնուամենայնիվ, «Քարֆուրի» առկայությամբ պայմանավորված մրցակցության ուժեղացումը կարող է զսպող գործոն հանդիսանալ գների կամայական եւ չհիմնավորված թանկացումների համար, ինչին հաճախ են դիմում մեր խոշոր եւ ոչ միան խոշոր առեւտրային օբյեկտները:

Մյուս կողմից էլ քմծիծաղ է առաջացնում «Քարֆուրի» մուտքի անհարկի գերկարեւորումը մեր երկրի եւ տնտեսության համար: Չմոռանանք, որ այն, ի վերջո, առեւտրային ցանց է միայն, այլ ոչ թե արդյունաբերական, էներգետիկ, շինարարական, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ` արժեք ստեղծող ոլորտի կազմակերպություն: Հետեւաբար, «Քարֆուրի» մուտքը Հայաստան գրեթե Մեսիայի գալստյան հետ համեմատողները հարկ է որ վերադառնան իրականություն, այլ ոչ թե հիմա էլ ասեն, որ ԵՏՄ չմտնելու եւ ԵՄ ասոցիացման դեպքում «Քարֆուրն» ավելի շուտ կբացվեր, եվրոպական այլ ընկերություններ էլ իրար հերթ չտալով կգային Հայաստան` բերելով մեզ պայծառ եւ լուսավոր ապագա: Թե ինչո՞ւ մինչեւ Հայաստանի ԵՏՄ մտնելը եվրոպական ընկերությունները այդպես չէին վարվում եւ մեր երկրում նրանց ներդրումները միասին վերցրած շատ ավելի քիչ են, քան միայն արգենտինահայ Էդուարդո Էռնեքյանինը, իհարկե ոչ ոք նեղություն չի տալիս պարզաբանել:

Եվս մեկ կարեւոր հանգամանք. «Քարֆուրը», լինելով ֆրանսիական ապրանքանիշ եւ կազմակերպություն, ունի տարածքային ստորաբաժանումներ, որոնց մի մասն արդեն ֆրանսիական չեն: Մասնավորապես, Մերձավոր Արեւելքում «Քարֆուրի» ստորաբաժանում համարվող ընկերությունը ոչ թե ֆրանսիական է, այլ արաբական: Նրա սեփականատերը Majid Al Futtaim-ին (MAF) կազմակերպությունն է` Արաբական Միացյալ Էմիրություններից: Majid Al Futtaim-ը 2014-ին 58 «Քարֆուր» հիպերմարկետներ ուներ Արաբական Միացյալ Էմիրություններում (20), Սաուդյան Արաբիայում (11), Օմանում (5), Քաթարում եւ Հորդանանում (3-ական) Պակիստանում (2), Իրաքում, Քուվեյթում, Բահրեյնում, Վրաստանում եւ Լիբանանում (1-ական): Արաբական հենց այս ընկերությունն էլ 2015-ի մարտի 11-ին իր հերթական` թվով 59-րդ «Քարֆուր» հիպերմարկետը բացեց Հայաստանում:

Նախորդ գրառումը

ՀԱՎԱՔԵՔ ԶԵՆՔԸ, ՊԱՐՈՆԱՅՔ

Հաջորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՈՒԵԼՍԻ ԻՇԽԱՆ, ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՈՒԵԼՍԻ ԻՇԽԱՆ, ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական