Գեներալ-լեյտենանտ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում. հայտնել են Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։
Ինչպես հայտնի է, ապրիլի 4-ին տեղի ունեցած նիստում հարցաքննվել է Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։