Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

20/03/2015
- 20 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Արեւելյան գործընկերության եւ ընդհանրապես Ռուսաստանի ներգրավվածությամբ նախկինում պատմություն անցած երկրների պարագայում Եվրոմիությունը փաստացի, թեեւ ուշացումով, մարտի սկզբին որոշեց ու հայտարարեց, որ վերանայում է Հարեւանության քաղաքականությունը: Եվ վերանայումը հիմնականում հենց առնչվում է Ռուսաստանին ու ռուսական գործոնին բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են ԵՄ հարեւաններին:

Եվրոպական հարեւանության քաղաքականության, այդ թվում` Արեւելյան գործընկերության հետագա ուղղվածությունն ու անելիքները կհստակեցվեն այս տարի մինչեւ հունիսի վերջ, որից հետո Եվրոպական Միությունը հանդես կգա Հարեւանության հարցերի հետագա նորացված ծրագրի ներկայացմամբ: Ներկայումս շարունակվում են Եվրոպական հանձնաժողովի` ԵՄ արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ միասին մարտի սկզբից արդեն մեկնարկած Եվրոպական հարեւանության քաղաքականության ապագայի մասին քննարկումներն ու խորհրդակցությունները, որոնք անցնում են ԵՄ անդամ պետությունների միջեւ: Դրան կհաջորդեն խորհրդակցություններ Հարեւանության երկրների հետ:

ԵՄ-ը այսուհետեւ նախատեսում է Հարեւանության իր քաղաքականությունը դարձնել ավելի ճկուն: Արդեն իսկ Եվրոխորհրդարանում տեղի են ունեցել առաջին քննարկումներն այս ուղղությամբ, ընդ որում` բացառիկ շեշտադրությամբ առ այն, որ Եվրոմիությունում կփորձեն այսուհետեւ ԵՄ հարեւանների հետ մերձեցման ծրագրերում ներգրավված երկրների հետ աշխատելիս հաշվի առնել այն պետությունների ռեակցիան, որոնք չեն մասնակցում տվյալ ծրագրին:

Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան «Մեդիամաքսում» մարտի 17-ին հրապարակված իր հոդվածում եւս անդրադարձել է ճկունության հարցին` ներկայացնելով այն որպես Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման չորս կարեւոր կետերից մեկը: Ըստ այդմ, Եվրոմիությունը պետք է ավելի ճկուն լինի. «Սա նշանակում է, որ պետք է ի վիճակի լինենք արձագանքել փոփոխվող հանգամանքներին եւ ծագող ճգնաժամերին»:

Որպես Հարեւանության քաղաքականության վերանայման մյուս կարեւոր ուղղություններ էլ Տրայան Հրիսթեան ներկայացրել է գործընկերների հետ համագործակցության շրջանակների տարբերակման, դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը: «Արեւելքի մեր որոշ գործընկերները բռնել են ասոցիացման եւ խորը առեւտրի համաձայնագրերի իրականացման ուղին, եւ քանի չկան շրջանակային սահմանափակումներ, նրանք ձգտում են ավելիին: Մենք ունենք գործընկերներ հարավում, որ հավասարապես պատրաստակամ են շատ կարեւոր համաձայնագրերի շուրջ աշխատել մեզ հետ»:

Հրիսթեան նշված ուղղությամբ աշխատելու առնչությամբ կրկին հիշեցրել է ԵՄ բառապաշարում վերջին շրջանի ամենաակտիվ հասկացություններից մեկը` հարեւանների հարեւանի հետ աշխատելու կարեւորությունը. «Ի վերջո, անհրաժեշտ է որոշել նաեւ, թե ինչպես պետք է աշխատենք մեր հարեւան պետությունների հարեւանների հետ»:

Հասկանալի պատճառներով Հրիսթեայի հոդվածում մնացած երկու ուղղություններից է ներկայացվում որեւէ քաղաքականության հանդեպ տեր զգալու մոտեցումը, երբ ինչ-որ ուղղությամբ երկիր տանելիս մարդիկ եւս հասկանան, թե ինչ օգուտ կարող է դա բերել:

Եվս մեկ ուղղություն էլ համագործակցության շարունակումն է, որն արդեն քանիցս Հայաստան-ԵՄ հարաբերությունների հնարավոր հեռանկարի առումով ներկայացվել ու շեշտադրվել է` որպես Եվրասիական տնտեսական միության կազմ մտած Հայաստանի հետ համագործակցության հնարավոր տարբերակ:

Հայաստանի հետ համագործակցության առումով հատկանշական է ԵՄ պատվիրակության ղեկավարի խոստովանությունը, որ թեեւ առեւտուրն ու շարժունակությունը եղել են ուշադրության կենտրոնում, «մինչ օրս որոշ առումներով անտեսվել են, օրինակ` թե՛ մեր, թե՛ մեր գործընկերների էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաեւ սառեցված հակամարտություններին ուղղված կազմակերպված հանցագործությունից բխող անվտանգության ռիսկերը»:

Սա կարող է բավականին տարբերվող մոտեցման հիմք ձեւավորել, հատկապես որ մինչ օրս հենց այս ամենը հաշվի չառնելուց էլ բողոքել են հայաստանյան իշխանությունները` փորձելով բացատրել Եվրասիական տնտեսական միության գիրկը շպրտվելու որոշումը:

Այսպիսով Հայաստանի ցանկությունը` ունենալու քաղաքական համագործակցություն տնտեսականի ավելի սահմանափակ մասշտաբների ու ընդգրկման պայմանով, կարող է դառնալ իրականություն: Ավելին, համագործակցության նոր ձեւաչափերում հաշվի կառնվեն ինչպես էներգետիկ անվտանգության հարցերը, այնպես էլ խնդիրները, որ կապված են հակամարտությունների հետ: Վերջինի առնչությամբ ԵՄ-ը վերջին մեկ-երկու տարում փորձում է ակտիվություն դրսեւորել, հանդես գալ տարբեր ծրագրերով, սակայն արդյունավետության ու հաջողության մասին խոսելը դեռ շատ վաղ է:

Ակնհայտ է, որ Հայաստանում էլ հետեվրասիամիութենական իրավիճակում տեսնում են Եվրոմիության հետ համագործակցության հնարավորություններ այնպես, որ դրանք հարմար լինեն նաեւ Եվրոպական Միությանը: Բացի այդ, հայաստանյան կողմի վերջին շրջանի հայտարարություններն էլ կարծես ամրապնդում են պատրաստվող հողը, թե ԵՄ-Հայաստան համագործակցությունը ընթանում է դեպի զարգացում:

Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԻՍԼԱՆԴԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԵՄ-ԻՑ ԵՎ Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական