Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՐԲԱԶԱՆ ԽԵՆԹՈՒԹԻՒՆ

03/04/2015
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Վերջերս, Հալէպի մէջ տօնուեցաւ հայկական վարժարանի մը հիմնադրութեան 60-ամեակը. ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան-Գալուստ Կիւլպենկեան վարժարանը թէեւ վաթսուն տարեկան է, բայց հալեպահայ դպրոցներուն ամենաերիտասարդն է, քանի որ ուրիշ քոյր հայկական վարժարաններ արդէն նշած են իրենց հիմնադրութեան 80, կամ 90- ամեակները:

Որպէս սոսկական լուր, այս հաղորդագրութիւնը կրնայ հետաքրքրական թուիլ, կամ շնորհաւորանքի եւ գնահատանքի խօսքերու արժանի ըլլալ հասարակութեան կողմէ, երբ երեւոյթին մակերեսէն տպաւորուած կ՛ըլլան մեր հակազդեցութիւնները, սակայն երբ փորձենք,-ինչպէս կ՛ըսեն,- ծառին ետեւի անտառը տեսնել, այն ատեն միայն կը հասկնանք, թէ ինչ կը նշանակէ ցեղասպանուած ժողովուրդի մը փրկուած մնացորդացին առասպելական կամքը, բերնէն կտրելով դպրոց հիմնելու իր մղումն ու նուիրումը:

Թող քսանականերեսունական տարիներու վկաները նկարագրեն, թէ դպրոցները ինչպէ՞ս կը պահուէին. հոգաբարձութիւն, տնօրէնութիւն, ուսուցչական կազմ, ծնողք… ի՜նչ անասելի զրկանքներու գնով այս առաքելութեան նուիրուած էին:

Տոքթ. Ճեպեճեանի հրատարակած հայկական գաղթավայրերու ալբոմին մէջ լուսանկարներ կան Հալէպի յետ-եղեռնեան առաջին դպրոցներու, ուր մանուկներ վիմափոր դարաններու վրայ կողք կողքի սեղմուած հայերէն կը սորվին, կամ ալ,-այժմ հրթիռակոծուած ու աւերուած,- Ս. Գէորգ եկեղեցին լուռ օրերուն, երբ ներքնասրահը վարագոյրներով իրարմէ բաժնուած «դասարաններու» կը վերածէին ու իրար խաչաձեւող երեխաներուն աղմուկը, թիթեղածածկ տանիքին քիւերուն մէջ բոյն դրած թռչուններու ծլուըլոցին կը խառնուէր ու հոգեպարար «ժխորի» կը վերածուէր… ոտաբոպիկ, եղեռնակոծ ծնողներու զաւակները հայերէն կը սորվէին…

Ահա, այսպէս պահպանուեցան հայ դպրոցն ու հայերէնը:

Այսօր, երբ Հայաստանի զանազան դպրոցներ ցուրտ կամ ձիւնոտ օրերուն, կռիփի կամ այլ համաճարակներու առթիւ օրերով փակ կը պահեն, Հալէպի մեր դպրոցները ռումբերու տակ բաց կը մնան:

Խենթութիւն չէ՞ ասիկա: Անշուշտ խենթութիւն է, բայց, «սրբազան» խենթութիւն: Հայը ե՞րբ «խենթի» պէս չէ գործած, երբ իր լեզուին ու մշակոյթին սպառնացող վտանգներու առջեւ ծառանալով տէր կանգնած է իր սրբութիւններուն:

Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին առթիւ, պատմութեան առջեւ խրոխտ կանգնած, այսօրուան պատերազմին մեղսակից – ցեղասպանագործին երեսին ապտակ չէ՞ ասիկա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԼԱ-ԻՑ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԼԱ-ԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական