Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐ

03/04/2015
- 03 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Հայերը Գերմանիայից ներողություն են պահանջում», հաղորդում է գերմանական n-tv ապրիլի 2-ին: Նույնը երեկ հրապարակել էին նաեւ մի շարք այլ աղբյուրներ, ինչպես օրինակ «Դի վելթը», «Ռայնիշե փոստը» եւ այլն: Գերմանացիները թուրքերի կարեւոր դաշնակիցն էին առաջին համաշխարհայինի ժամանակ, Գերմանիան մեղսակից է 100 տարի առաջ օսմանյան կայսրության հայերի կոտորածներին, վերապրողների ժառանգները դաշնային կառավարությունից ներողություն են պահանջում, հաղորդում է n-tvՙ ներկայացնելով իր բնութագրմամբՙ «Մերձավոր Արեւելքի հայկական ամենամեծ եկեղեցու»ՙ Դիարբեքիրի սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այիքի վերոբերյալ խոսքերը: «Իմ կարծիքով, գերմանացիներն էլ պատասխանատու են», ասել է Այիքը: Այն հանգամանքը, որ դաշնային կառավարությունը ցայսօր հայոց կոտորածները ցեղասպանություն բառով չի բնորոշել, նրա համար երկրորդական է: «Մի ներողությունը բավարար կլիներ», ասել է Այիքըՙ հավելելով, թե բարի քայլ կլիներ սուրբ Կիրակոս եկեղեցուն տրվելիք ֆինանսական օգնությունը, քանի որ եկեղեցու նորոգումը մոտ 200 000 եվրո պարտք է թողել հիմնադրամին:

n-tv այնուհետ շարադրում է, թե ապրիլի 24-ին հայերը նշում են 1915-ի ոճրագործության 100-ամյակը, որին հայերի տվյալներով 1,5 միլիոն զոհ է գրանցվել, թուրքերը ուռճացված են համարում թիվը, կտրականապես մերժելով, որ կատարվածը ցեղասպանություն էր: Բազմաթիվ երկրների խորհրդարաններ, միջազգային կազմակերպություններ հայերի տեղահանություններն ու բնաջնջումը ճանաչել են որպես ցեղասպանություն, կայզերյան Գերմանիան գիտեր ու որեւէ բան չձեռնարկեց կանգնեցնելու այն, նշում է n-tvՙ հիշեցնելով լրագրող Յուրգեն Գոթթշլիխի վերջերս լույս տեսած «Նպաստ ցեղասպանությանը» գիրքը, իսկ այդուհետՙ ապրիլի 1-ին Բեռլինում լույս տեսնող «Թագեսշպիգելի» ընդարձակ հրապարակումն այն մասին, թե Բունդեսթագում առաջիկա ապրիլ 24-ին հայտարարված նիստի նախօրեին դարձյալ կրքերը չեն հանդարտվում, քաղաքական կուսակցությունները միակարծիք չեն հայոց կոտորածները ցեղասպանություն եզրով բնորոշելու հարցում: Միություն կազմած քույր կուսակցություններիՙ Քրիստոնյա դեմոկրատական, Քրիստոնյա սոցիալական, ինչպես նաեւ Սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցությունների ղեկավարության, արտգործնախարարության ճնշումների հետեւանքով բանաձեւի վերնագրում նորից մերժվել է ցեղասպանություն եզրույթը, ինչին կողմ են Բունդեսթագում ներկայացված մյուս երկու կուսակցություններըՙ Կանաչներն ու Ձախերը:

Կորդուլա Էոբելի եւ Հանս Մոնաթի հեղինակած «Մեծ կոալիցիան ջնջեց ցեղասպանություն բառը» վերնագրյալ հոդվածը ապրիլի 1-ին, 2-ին արտատպել էին ընթերցողների լուրջ բանակ ունեցող գերմանական լրատվամիջոցները: Ակներեւ է, որ «ցեղասպանություն» անվանելու կոալիցիայի երկյուղը Թուրքիայի հետ կոնֆլիկտն է, գրում են գերմանացի հեղինակները: Բունդեսթագում ապրիլի 24-ին 65 րոպեանոց քննարկում է նախատեսված, եթե վերնագրում ջնջվում է ցեղասպանություն եզրույթը, ապա 2005-ին ընդունված բանաձեւն ի՞նչ վերընթերցում է ունենալու, երբ վերնագրից զատ 10 տարի առաջ ընդունված բանաձեւի տեքստում այդ եզրույթն արդեն շրջանառված է, հայերի շատ բնական հարցը ներկայացնում են նաեւ «Թագեսշպիգելի» հոդվածագիրները:

Անցյալ ամիսներին Բունդեսթագում ոչ ֆորմալ բնույթի աշխատանքային մի խումբ է ձեւավորվել, որում ընդգրկված են եղել 4 խմբակցությունների քաղաքական գործիչներՙ որոշելու, թե ցեղասպանության 100-ամյակին ինչ վերաբերմունքով են արձագանքելու:

Կանաչների պատգամավոր Չեմ Էոզդեմիրի եւ Ձախերից Պետրա Պաուի համար հստակ էր, որ ցեղասպանություն բառը պիտի արձանագրության վերնագրում տեղ գտնի: Սրան համակարծիք են եղել նաեւ բանաձեւի հեղինակ ՔԴ- ՔՍ միությունից Քրիստոֆ Բերգները (Christoph Bergner) եւ Դիիթմար Նիիթանը (Dietmar Nietan): Այնուհետ արտգործնախարարության միջամտությամբ այն հանվել էր: Հոդվածագիրները նշում են, որ Թուրքիայում հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ մտավախություն կա, որ սա կարող է Թուրքիայի դեմ քայլ դիտարկվել եւ որ պակաս կարեւոր չէ, Թուրքիան Իսլամական պետության դեմ պայքարում որպես գործընկեր անհրաժեշտ է Գերմանիային: Կոալիցիոն պատգամավորները ապրիլի 21-ին կրկին քննարկման են դնելու հարցը, բայց որ վերնագրում փոփոխություն կկատարվի, թերթի հեղինակներին հավանական չի թվում:

Ապրիլի 24-ին Բունդեսթագում ընդդիմադիր կուսակցությունները 3 տարբեր նախագծեր են ներկայացնելու, սակայն հնարավոր է, որ նախապես մեկի շուրջ համաձայնություն կնքված լինի: ՍԴ կուսակցությունը ներկայացնող Նիիթանը ասում է, թե անձնապես հիասթափված է, որ վճռական պահին քաջությունը չի բավարարում ասելու այն, ինչ իրականում եղել է: Բացի այդ էլ, շեշտում է պատգամավորը, անցած 10 տարիներին Թուրքիայում էլ քննարկումը փոփոխության է ենթարկվել, երբ Բունդեսթագը ցեղասպանություն ասի, մենք թիկունք կկանգնենք հասարակության այն շերտին Թուրքիայում, որոնք կողմ են առերեսմանը: Բերգների կարծիքով էլ, հստակ անվանել է պետք 100 տարի առաջ կատարվածը: Արտգորնախարարությունը այս կարծիքներին հակառակ գտնում է, որ հիշողության մշակույթը չի կարող «դրսից կամ վերեւից պարտադրվել», ինչպես իր ձեւակերպման մեջ ներկայացրել է Եվրոպայի հարցերով պետնախարար Միշայել Ռոթը (Michael Roth): «Ժամանակ եւ տարածություն է պետք, որ հասարակությունն աճի, ասել է սոցիալդեմոկրատ պաշտոնյանՙ հավելելովՙ մենք ողջունում ենք, որ հայերի անվերջ ցավը, տեղահանումն ու սպանությունը Թուրքիայում այլեւս տաբու չեն, եւ դրանց մասին հրապարակային, նաեւ քննադատական քննարկում կա: Ռոթը հիշեցրել է, որ Գերմանիայի համար կարեւոր է հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսությունը, իսկ պատմաբանների հանձնաժողովի եզրակացությունը կձեւակերպի կատարված ոճրագործությանը համապատասխան եզրույթը:

«Գերմանիան կարող է ուժեղացնել ճնշումը Թուրքիայի վրա, կարծիք է հայտնում Չեմ Էոզդեմիրըՙ տարածաշրջանում դրական տեղաշարժ գրանցելու առումով: Այդ դեպքում Թուրքիան կնորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ, կբացի սահմանը, կարող է միջնորդի դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Հայաստանին նորից Ռուսաստանի թեւի տակ մտցնելու փոխարեն, սահմանի բացումը Երեւանի համար դարպաս կարող է դառնալ դեպի Եվրոպա, շեշտել է Էոզդեմիրը:

Ապրիլի 2-ին գերմանահայոց կենտրոնական կազմակերպությունը, որ վերջին շրջանում լուռ էր, հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ: «ՔԴ – ՔՍ Միության եւ ՍԴ կուսակցության խմբակցությունների ղեկավարները ուրանում են Հայոց ցեղասպանությունը» վերնագրյալ հաղորդագրության մեջ հստակ ձեւակերպված էՙ Ֆոլքեր Քաուդերը (Volker Kauder) եւ Թոմաս Օփփերմանը (Thomas Oppermann) երկյուղում են Անկարայից: Հրապարակավ Քաուդերը հալածյալ քրիստոնյաների շահերի պաշտպան է ներկայանում, բայց երբ խոսքը քրիստոնյա Հայաստանի ցեղասպանության ճանաչման մասին է , ռեվիզիոնիստ է դառնում, ընդգծում է ԳԿԽ ատենապետ Նազարեթ Աղեկյանը ՙ հավելելովՙ անտանելի է տեսնել, թե մի Քաուդեր, մի Օփփերման Անկարայի ռեւիզիոնիստական քաղաքականությունն ինչպես են որդեգրում»: Փոխատենապետ Մադլեն Վարդյանի շեշտադրմամբՙ փոփոխությունները նաեւ արտգործնախարարության ցանկությունից են բխում, Բունդեսթագի պատգամավորները Շթայնմայերի դիրեկտիվները կատարելու փոխարեն պատասխանատու ենՙ որպես ազատ կամարտահայտության կրողներ:

Գերմանիա

Նախորդ գրառումը

ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ՍՐԲԱԶԱՆ ԽԵՆԹՈՒԹԻՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍՐԲԱԶԱՆ ԽԵՆԹՈՒԹԻՒՆ

Լրահոս

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական