Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաղորդում հանցագործության մասին

Հարգելի տիկին Վարդապետյան

Սա արդեն իմ երրորդ հաղորդումն է նույն հանցագործության մասին, որը վերաբերվում է ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի համակարգում գործող «Փորձաքննությունների Ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից դատարաններին տրամադրվող փորձագիտական կեղծ եզրակացություններին: Որպես օրինակ կարող եմ բերել իմ տրամադրության տակ հայտնված ՊՈԱԿ-ի Հմ՝15-0406դ փորձագիտական ակնհայտ կեղծ եզրակացությանը՝ ըստ թիվ ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործի: ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը ոչ միայն չուղղեց ՊՈԱԿ-ի սխալը՝ դատարանից ետ կանչելով սխալ եզրակացությունը եւ փոխարինելով ճիշտով, նաեւ պատժելով մեղավորներին ու ներողություն խնդրելով թույլ տված սխալի համար, այլ իր պատասխան նամակով սպառնաց պատժել ինձ՝ ՊՈԱԿ-ի հեղինակության հետ խաղալու համար:
Ասեմ, որ խաղալու ժամանակ ու տրամադրություն չունեմ, նմանների պատճառով մեր պետությունն է քայքայվում: Նույն օբյեկտի վերաբերյալ կա փորձագիտական եւս երկու եզրակացություն՝ տրված 10/12/2013թ. «Անիկոմ» ՍՊԸ (  26/13/Լ) եւ 10.03.2023 թ. «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ ( 01/11) կողմից, որոնք տրամագծորեն տարբերվում են ՊՈԱԿ-ի տվածից, սակայն դատարանի կողմից ընդունելի է համարվում ՊՈԱԿ-ի ակնհայտ սխալը: Ի՞նչն է պատճառը, որ դատավորներ Ռուբեն Ներսիսյանի եւ Էդուարդ Ամալյանի համար, որոնք վարել եւ վարում են ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործը, ընդունելի է դարձել ՊՈԱԿ-ի տված փորձագիտական սխալ եզրակացությունը, միգուցե դա բխում է դատարանների ներքին «խոհանոցի» պահանջների՞ց: Ո՞րն է կեղծ եզրակացություններն առաջնություն տալու բուն նպատակը, երբ երեքից ընտրվում է սխալը՝ մի կողմ թողնելով երկու ճիշտը: Նման դեպքերում պահանջվում է փորձագիտական նոր ուսումնասիրություններ կատարել կամ փորձագետին հրավիրել, որպեսզի դատարանի առաջ տա իր բացատրությունները, դա էլ չի արվում: Իմ դիտարկումներով, այստեղ գործ ունենք կոռուպցիոն մի սխեմայի հետ, երբ դատարան են բերվում ակնհայտ կեղծ փորձագիտական եզրակացությունները՝ որպես «փաստ» եւ «ապացույց» ներկայացնելու համար:

Նման իրավիճակներում հնարավոր չէ հավատալ դատավորների անկաշառ լինելուն եւ դատական արդարադատությանը, չի ստացվում: Հատկանշանական է, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը գործում է անկաշկանդ, հակաօրինական գործունեության մեջ օգտվում է իր շուրջը ձեւավորված անպատժելիության մթնոլորտից, ինչը գալիս է հանցավոր գործերով զբաղվելու հարցերում անձամբ ՀՀ ԳԱԱ նախագահի, ոստիկանության «Մալաթիայի» բաժնի եւ Մալաթիայի դատախազության անթաքույց աջակցությունից: Այս հարցում ՊՈԱԿ-ի կողքին է նաեւ դատավորական հանրությունը. որոշ դատավորներ անհանգստացած են կոռուպցիոն սխեմայի իմ բացահայտումներից ու հրապարակումներից: Այստեղ դատավորներն անհանգստանալու իրենց հիմքերն ունեն, վտանգները շատ են: Ի՞նչ կլինի, եթե հանկարծ ՀՀ հակակոռուպցիոն մարմինները կամ դատախազությունը ուսումնասիրություններ սկսեն եւ ջրի երես հանեն ՊՈԱԿ-ի կողմից վերջին տարիներին տրված փորձագիտական կեղծ եզրակացությունները՝ դրանք համադրելով դատական որոշումների հետ, դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի Հանրապետության անունից քանի-քանի դատական սխալ ակտեր ու կաշառակեր դատավորներ կբացահայտվեն ու կպատժվեն՝ ընդամենը մեկ հասարակ համակարգչային ծրագրի միջոցով:
Այսպիսի մի աննախադեպ դեպք. դատարաններում օգտագործվող կոռուպցիոն սխեման փրկելու համար դատավոր Էդուարդ Ամալյանը որոշել էր սահմանափակել ազատ խոսքի իմ սահմանադրական իրավունքը: Իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով հայցվորին ուղղորդել էր թերթի խմբագրություն՝ մեկ առաջադրանքով, որ այլեւս երբեք չտպագրեն Վահան Համազասպյանի հոդվածները: Դատավորին անհանգստացնում է, որ սիրողական մակարդակի իմ բացահայտումների հանրայնացման դեպքում դատական համակարգը կզրկվի կաշառակերության կարեւոր գործիքակազմից: Հույս ունեմ, որ ՀՀ նոր դատախազն իր վճռական խոսքը կասի եւ վերջ կդնի դատարանների համար «փաստեր» եւ «ապացույցներ» գեներացնող պետական կառույցի հանցավոր գործունեությանը:

Հ.Գ. Ի թիվս բացասական այլ երեւույթների, կոռուպցիան կործանարար ազդեցություն է թողնում երկրի տնտեսության վրա, կոռուպցիան (հատկապես դատաիրավական համակարգում հաստատվածը) եւ ժամանակակից գիտության ու տնտեսության զարգացումը անհամատեղելի են: Դրա համար երկու պատճառ կա, որոնք բացակայում են մեր հանրային ընկալումներում:

1.Կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներում արտադրված արտադրանքին հատուկ են սպառողական ցածր հատկանիշները (ցածր որակ, ցածր հուսալիություն եւ բարձր ինքնարժեք), ինչի պատճառով կոռումպացված երկրների արդյունաբերական ու գյուղատնտեսական ապրանքները դառնում են անմրցունակ ու դուրս են մղվում միջազգային շուկաներից: Հայաստանի նման փոքր ներքին շուկա ունեցող երկիրը՝ ունենալով նաեւ շատ վատ կոմունիկացիաներ, միջազգային շուկաներում կարող է իր տեղն ապահովել միայն էժան ու բարձրորակ արտադրանքով՝ համագործակցելով սփյուռքի հետ: Միջազգային շուկաներում լավագույն արդյունքներ գրանցելու համար պետք է վերջ տալ կոռուպցիոն երեւույթներին, հատկապես դատաիրավական համակարգում: Կաշառակեր դատավորների պատճառով արգելափակվում է Հայաստանի տնտեսության զարգացումը:

2.Կոռուպցիայի պայմաններում խիստ ռիսկային է դառնում ներդրումներ ապահովելը եւ արհեստականորեն առաջ է գալիս հայկական նախագծերը Հայաստանից դուրս տանելու տարբերակը: Այստեղից է գալիս Հերունի-Համազասպյան արեւային երկրաստեղծ ծրագիրը Սիրիա, Բուլղարիա, Ֆրանսիա, ԱՄՆ եւ այլ երկրներ տեղափոխելու իմ եւ Վահագն Հերունու բանակցությունները, քաջ գիտակցելով սակայն, որ դրանք մշակվել են բացառապես Հայաստանի եւ Արցախի տնտեսությունները զարգացնելու, նաեւ մեր երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար, ինչն այսօր հույժ կարեւոր կլիներ միջազգային հարթակներում բանակցելիս: Եթե Բաքվի համար կարեւորը նավթն է, ապա մեզ համար կարեւորն արեւն է, հայկական արեւային տեխնիկան ու տեխնոլոգիաները աշխարհով մեկ տարածելը, հայրենիքում եւ սփյուռքում ապահովելով միլիոնավոր աշխատատեղեր ու բազմամիլիարդ եկամուտներ, բայց սկզբում պետք է լուծվի կոռուպցիայի խնդիրը:

Հարգանքով՝ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր

Երեւան, Մոսկովյան 21,բն 9 Հեռ. 093-35-95-53 21/03/2023թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գուցե մի օր անվճար հասարակական տրանսպո՞րտ լինի

Հաջորդ գրառումը

Որ` ինչո՞ւ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Որ` ինչո՞ւ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական