Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որ` ինչո՞ւ

31/03/2023
- 31 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

2021-ի աշնանային մի սովորական օր բնակությանս վայր Զեյթուն վարչական շրջանի կաթնամթերքի վաճառքի կետերից մեկում դեմքով շատ մտերմիկ մեկին հանդիպեցի: Բայց արի ու տես՝ չեմ կարողանում հիշել ո՞վ է, ե՞րբ ենք հանդիպել, ծանոթների ո՞ր շրջանից է, ի՞նչ կապեր ենք ունեցել… Եվ ակամայից ինքնաբերաբար ասացի.- էս հո մեր օլիմպիական չեմպիոնն է, որին ի պատասխան երիտասարդ հեռակա ծանոթս համեստորեն ասաց.- չեմպիոն չէ, բրոնզե մեդալակիր դարձա, որին ի պատասխան ամենայն անկեղծությամբ ասացի.- այ բալա, դու մեր համար չեմպիոն ես, չեմպիոն:

Ինչո՞ւ եմ հիշեցնում առաջին հայացքից կենցաղային այս դրվագը: Ամիսներ անց հեռուստատեսային մի պատումից տեղեկացա, որ 2020-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանոթս Արթուր Դավթյանն է, որն այդ արդյունքին հասել է ընտրած գործի հանդեպ նվիրվածության շնորհիվ, թերեւս` անմնացորդ նվիրվածության: Այն շարունակվել է հետագա ամիսներին, որի ապացույցն է նրա կողմից… աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելը: ՀՀ շարքային քաղաքացիները, որոնցից մեկն էլ ակտիվ լրագրությամբ զբաղվող սույն տողերի հեղինակն է, Աստծո յուրաքանչյուր օր է սպասում, որ` ահա, ահա, իրենց առօրյայում էլ ինչ-որ դրական փոփոխություն կլինի, աշխատավարձով կգոհանա, առօրյա գնումները չեն ներվայնացնի, հեռավոր գյուղում փռված ասֆալտն իր շահերից բխող աշխատանք չեն ներկայացնի, քանզի հաստատ այն տեսակետին է, որ գյուղամիջյան ճանապարհի նորոգումը տվյալ համայնքի խնդիրն է, այլ ոչ` համերկրային, որոշակի դժվարությամբ հավաքված պետական, շատ առավել կարեւոր հարցերի լուծման բյուջեի:

Այս առումով է հանրային կյանքի որոշակի հատվածի մոտ քննարկման թեմա դարձել  ՀՀ վարչապետի այն մոտեցումը, ըստ որի Հայաստանի հանրապետության նորօրյա իշխանությունը առաջնորդվում է արժեքներով: Եվ հարցը ինչքանով է աշխատանքի չափորոշիչ դարձած ասֆալտ փռելը համապատասխանում համերկրային արժեքներին, դրանց այսօրվա սպասումներին, հնչում է ինքնաբերաբար: Նման պահերին ներկայիս միջին ու ավագ սերունդների ներկայացուցիչները սովորականից հաճախ են հիշում իրենց ուսանողության տարիներին ստացած պարտադիր կրթաթոշակը, որով ոմանք ողջ ամիսն էին անցկացնում: Առայժմ չենք ասում կամ պահանջում ուսանողությանը գոնե գրենական պիտույք գնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնել. դրանք այլ նպատակներով են հատկացվում, նվիրյալ դասվողներին գերբարձր աշխատավարձեր սահմանելով, պարգեւատրումներ վճարելով, իրավապահ համակարգը բազմապատկելով, ծառայողական ավտոպարկը թարմացնելով… Ուսանողությունը թող սպասի, արտերկրի հիմնադրամներին դիմի, հովանավորների փնտրտուքի տրվի: Հաճախ եմ հատ ու կենտ աշխատող ուսանողների կարծիքներ լսել, որ գործատուներն իրենց հանդեպ առավել բարյացակամ կգտնվեն, եթե այլ պարագաներում հանդիպող օրինակների պես որոշակի արտոնություններ ունենաին: Ավա՜ղ, Ազգային ժողովում մեծամասնություն կազմող խմբակցությունը նման թե համանման օրենսդրական գործունեության ցուցաբերման ո՛չ ցանկություն ունի, ո՛չ` պահանջ:

Թե արժեքային որ համակարգի շրջանակում է տեղավորվում նման մոտեցումը, ուսանողությանը օտարված դասակարգելը, տասնյակ հազարավոր երիտասարդությանը պարզապես չնկատելը, անհայտ է, հանելուկի պես մի բան: Արդյունքում` երիտասարդության որոշ ներկայացուցիչներ կամ հատված, հաղթահարելով ամենատարբեր խնդիրներ ու խոչընդոտներ, ուշադրությունը կենտրոնացնում է արտերկրներում ուսումնառության վրա:

Տողերիս հեղինակի շրջապատի ընտանիքներից առնվազն 6 զավակներ ու թոռներ այս պահին ուսանում են Եվրոպայի ու ԱՄՆ-ի բուհերում: Ինչպես նրանց նախորդներից շատերը, իրենք էլ կվերադառնան Հայաստանի հանրապետություն, մասամբ այլ պատկերացումներով, որոնց ընթացքում նաեւ հակասական գնահատականների կարժանանան, թեեւ պարզից էլ պարզ է, որ ՀՀ ողջ իշխանությունն է փորձում առաջնորդվել ազատական արժեքներով:

Հետեւանքը. ՀՀ  իշխանական ու հակադիր կողմերի պետական կառավարման մոտեցումներում հայտվում են անհիմնից մինչեւ նվազագույն հիմնավորումներ պահանջող այնպիսի գնահատականներ, ինչպիսիք են 5-րդ շարասյուն, արեւմտամետներ ու ռուսամետներ, ինչ-որ մասոններ, սորոսականներ, արմատականներ…, հանրային միջավայրում կրքեր են հայտնվում, եռման երեւույթներ են արձանագրվում, քաղաքական խոսույթն է գռեհկանում: Անցանկալին ու անընդունելին այստեղ այն է, որ եթե ասենք, կաթսայում եռման ընթացքում կերակուրն է եփվում, մեր քաղաքագիտական միջավայրում անգամ թեյի ջուրը չի տաքանում: Լսում ենք այսօր տնտեսագիտական մտքի ներկայացուցիչներին, սպասում տնտեսության առանձին ճյուղերի ու ոլորտների վերաբերյալ մասնագիտական վերլուծությունների, իսկ նրանք 2-րդ նախադասությունից անցնում են անհասկանալի բառապաշարով քաղաքականացված, առարկություն չընդունող եզրահանգումների: Տնտեսագիտական միտքը, որքանով որ այն կա, արդեն որերորդ տարին անգամ փորձ չի անում քննարկել, ասենք, սուբսիդիա համարվող ֆինանսական գործընթացը, որն իրականացվում է օրենքի ուժ ունեցող ՀՀ պետական բյուջեից:
Լսում ենք, չէ՞, թե աշխատանք ներկայացվող ինչ նպատակներով են իրականացվում գործարար ու հարկատու այլ միջոցներով գոյացող ֆինանսները. մի գյուղական համայնքում պուրակ է հիմնվում, մի այլ վայրում փողոցն է վերանորոգվում, երրորդում գյուղապետարանի տանիքն է փոխվում, չորրորդում դուռ-լուսամուտներն են նորոգվում… Եվ հարցը` ինչո՞ւ այսօրինակ գործերը չեն կատարվում տեղական հարկերի հավաքագրման արդյունքում, որպեսզի պետական բյուջեի միջոցները ծախսվեն, ասենք, ուսանողությանը կրթաթոշակներ հատկացնելու ուղղությամբ, հնչում է ինքնաբերաբար: Կշեռքի նժարներին դնելով թվարկված աշխատանքներն ու ապագան կերտելու ուսանողության ներուժը, որոնց մի զգալի հատվածը նույն այդ համայնքներից են, լավագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ հավասարության նշան ուրվագծել, ուր մնաց` արձանագրվող գերակայությունը տալ:

Վստահ եմ ՀՀ քաղաքացիները նման վերաբերմունք ունեն մտորումներիս սկզբում հիշատակված մարմնամարզիկ Արթուր Դավթյանի արածի հանդեպ, որն իր տքնաջան մարզումներով հայոցս պետությունն ու պետականությունն է փառաբանում: Մարզիչներն ընդամենը ուղղորդում են նրա ջանասիրությունը:

Հայաստանյան հանրությունը նույնն ակնկալում է պետական կառավարման համակարգից, քաղաքային ու գյուղական համայնքներում տասնամյակներով կուտակված հոգսերը լուծելու առումներով: Հարցը, թե արդյո՞ք ՀՀ ոչ հարուստ բյուջեից իրականացվող ֆինանսական ներարկումները նպաստում են այդ խնդիրների հիմնարար լուծմանը, երկակի գնահատականի է արժանանում: Հանրության մի հատվածը ֆինանսներ է հավաքում առաջնահերթություններ լուծելու նպատակով, մի այլ հատված այն ծախսում է յուրատեսակ իմիտացիա դրսեւորելով, հայերեն` նմանեցումով: Թերեւս նման բարյացկամությունն ընդունելի կդիտարկվի նվազագույն առաջնահերթութունների պարագայում, որը ցավոք առայժմ նշմարելի չէ. Քաղաքային բակերը, նկուղներն ու տանիքները զբաղեցված ու զավթված են, գյուղական բարեբեր վարելահողերը խոտհարքերի ու արոտավայրերի են վերածվել, երկիրը գոյատեւում է հիմնականում ներկրումների արդյունքում, որը տարեց տարի աննախադեպ աճում է: Մի փոքր էլ եւ ընդդիմադիր որակվողի պահվածք կդիտարկվի, երբ հարյուր հազարավորներն իրենց համեստ նվիրյալներ են համարում, Աստծո յուրաքանչյուր օր ակցիզային ու ավելացված արժեքի հարկեր ու տուրքեր են վճարում:

Որ` ինչո՞ւ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական