Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արշակ Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով

Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արշակ Սերյոժայի Սարգսյանին հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով»,– նշվում է փաստաթղթում:

Արշակ Սարգսյանը զոհվել է մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում։