Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եթե ընտրվեմ, Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ի կազմից․ նախագահի թեկնածու

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դոգու Պերիյչեկը հայտարարել է, որ եթե իրենց ուժին հաջողվի հաղթել նախագահական ընտրություններում, ապա ամեն բան անելու են ՆԱՏՕ-ից դուրս գալու համար։ Այս մասին գրում է РИА Новости ռուսական լրատվական գործակալությունն՝ իր հերթին հղում անելով թուրքական լարտավամիջոցներին։

«Մեր կուսակցության՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքը լքելու առաջարկը խիստ տրամաբանական է, որովհետև հարցումների համաձայն՝ Թուրքիայի բնակչության  80 տոկոսն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ուղղակի վտանգ է զգում։ Դրան հակառակ՝ բնակչության 70 տոկոսը Ռուսաստանին ու Չինաստանին բարեկամ է համարում»,- ասել է  Պերիյչեկը։

«Հայրենիք» կուսակցությունը, նշենք, ձախակողմյան կողմնորոշում ունի։ Այն հայտնի է իր հակաամերիկյան ու հակաարևմտյան քաղաքականության ջատագովությամբ։ Ներկա դրությամբ «Հայրենիքը» Թուրքիայում ավելի քան 50 հազար անդամ ու համակիր ունի։

Ս․Վ․