Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԶԶԱՑՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ապրիլի 24-ին արքայազն Չարլզը գերադասեց Թուրքիան` Հայաստանից, ոչ թե որովհետեւ ցանկանում էր «մզզացնել» Երեւանին, այլ որովհետեւ այդպես է պահանջում Թագավորության շահը: Տրամաբանում ենք, որ ուրեմն նույն օրը երեկոյան,երբ մի քանի րոպեով անջատվել են Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, դա կատարվել է ոչ թե, որպեսզի Թուրքիան «մզզա», այլ, քանի որ այդպես է պահանջում Ֆրանսիայի պետական շահը, որն ի դեպ տարիներ առաջ պահանջեց, որպեսզի նույն աշտարակի լույսերը վառվեն Թուրքիայի դրոշի գույներով:

Եթե շարունակենք այս` «տրամաբանորեն հետեւում է» շղթան, ապա կստացվի, որ Ռուսաստանի, Սերբիայի,Կիպրոսի ու Ֆրանսիայի պետական շահից էր բխում այս երկրների նախագահների մասնակցությունը Տարելիցի միջոցառումներին, եւ նույն տրամաբանությամբՙ Չանաքքալեի միջոցառումներին տարբեր մակարդակներով մասնակցած 58 երկրները պետական շահով են հենց առաջնորդվել` Գալիպոլու մեկնելով: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թուրքիայում էին Ադրբեջանի, Իրաքի, Ալբանիայի, Բոսնիա Հերցեգովինայի, Ջիբութիի, Չադի, Հարավային Սուդանի, Իռլանդիայի, Մոնտենեգրոյի,«Հյուսիսային Կիպրոսի» զավթված տարածքի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մալիի,Նիգերի, Պակիստանի, Սենեգալի, Սլովենիայի, Թուրքմենստանի եւ Սոմալիի նախագահները: Չանաքքալեի հաղթանակը վարչապետական մակարդակով հիշել էին Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մոլդովան եւ Ռումինիան, իսկ նախարարական մակարդակով` Բահրեյնը, Ֆրանսիան, Գաբոնը, Գանան, Գվինեան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կորեան, Վրաստանը, Խորվաթիան, Հնդկաստանը, Լիտվան,Կանադան, Մոնղոլիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Սինգապուրը, Տաջիկստանը, Թունիսը եւ Վիետնամը: Եւս 4 երկիր թուրքական խնջույքին մասնակցեցին խորհրդարանական պատվիրակությունների մակարդակով` Ռուսաստանը, Գամբիան, Աֆղանստանը եւ Զամբիան, եւ վերջապես Ավստրիան, Բելգիան, Բրազիլիան, Ինդոնեզիան, Էստոնիան, Ղազախստանը, Մալայզիան, Սլովակիան, Սաուդյան Արաբիան ու Օմանը մասնակցեցին դեսպանների մակարդակով:

Զուտ թվաբանական առումով, փաստորեն, այսօր աշխարհում ավելի շատ երկրների պետական շահը համընկնում է Թուրքիայի պետական շահի հետ, այլ ոչ թե Երեւանի: Բայց Անկարայի հյուրերի ցուցակը ուշադիր նայելից պարզ է դառնում, որ Թուրքիան կատարյալ ձախողում է կրել: Համենայն դեպս, Ցեղասպանության հիշատակման օրվան զուգահեռ Չանաքքալեի «հաղթանակ» ձեռնարկելով, Անկարան ամենեւին կարիք չուներ, որ Թուրքիա այցելեն, ենթադրենք, Սոմալիի նախագահը, կամ Ռումինիայի վարչապետը, էլ չենք խոսում օմանցի դեսպանի մասին: Պարզ է, որ Թուրքիայի թիրախում այն երկրներն էին, ովքեր կամ այդ օրը Երեւանում էին, կամ էլ ոչ Երեւանում էին, ոչ էլ Թուրքիայում: Այդպիսիք, փաստորեն, եւս կային, օրինակՙ Իսրայելը, եւ ամենակարեւորը` ԱՄՆ-ը, որը երկրի գլխավոր գանձապետ Ջեյքոբ Լյուի գլխավորած պատվիրակությունն ուղարկեց Երեւան, այն պարագայում, երբ Չանաքքալեի միջոցառուներին Վաշինգտոնից ոչ ոք չներկայացավ` հիմնավորմամբ, թե ԱՄՆ-ը այդ ճակատամարտին չի մասնակցել: Տպավորություն է առաջանում, որ Գամբիան ու Զամբիան հերոսաբար մարտնչել են այդ ճակատամարտում… Այսինքն, եթե հաշվի առնենք, որ Թուրքիա այդ օրը չմեկնեցին նրանք, որոնց Թուրքիայում սպասում էին, ստացվում է, որ Չանաքքալեում ոչ թե 100 տարի առաջ, այլ ընդամենը օրեր առաջ, Թուրքիան պարտություն կրեց: Ու, եթե հիշենք վերջերս ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիս տված Բելգիայի ԱԳ նախարարի խոսքերը, թե իրենք, այսինքն Միացյալ Եվրոպան «Թուրքիային տանելու ենք Ցեղասպանության ճանաչման ճանապարհով», ապա ստացվում է, որ Թուրքիայի պարտությունները դեռ շարունակվելու են, եթե, իհարկե, սեփական թեկուզ ամոթալի, հատկապես` ամոթալի անցյալի ճանաչումը պարտություն է:

Այս համատեքստում, առաջարկում ենք մինչեւ հոգու խորքը չվիրավորվել այն երկրներից, ովքեր պատվիրակություններ են ուղարկել Չանաքքալե: Հակառակը, կարելի է անգամ շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ չանաքքալեիստների ցուցակը հենց թուրքական այսօրվա դիվանագիտույան սահմանն է: Այն, ինչպես տեսնում ենք, այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին խոսում են, եւ եթե հաշվի առնենք, որ արքայազն Չարլզը քնել է Չանաքքալեի տոնակատարությունների ընթացքում, անգամ` ձանձրալի է դառնում: Սա, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիան շուտով մասնատվելու է, եւ քանի շուտ է պետք է հայտ ներկայացնել` լավ տարածքների (ես, օրինակ, Ստամբուլն եմ ուզում), բայց սա նշանակում է, որ աշխարհում ավելի ու ավելի են շատանում այն երկրները, առաջատա՛ր երկրները, որոնց պետական շահերը համընկնում են Հայաստանի պետական շահի հետ: Կկարողանա՞նք արդյոք այս իրավիճակը տեղափոխել հայ-ադրբեջանական հակամարտություն,դժվար է ասել, բայց այն, որ մենք այսպես անելուն այլընտրանք չունենք, միանշանակ է:

Ի դեպ, չնայած արքայազն Չարլզը մեկնել էր Թուրքիա, բայց այնտեղ առանձնազրույց չի ունեցել չանաքալեիստներից` Իլհամ Ալիեւի հետ: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ուրեմն այս պահին արքայազն-«սուլթան» հանդիպումը Թագավորության շահերից չի բխում, սա էլ` մեզ հիմք Ադրբեջանին «մզզացնելու» գործընթաց սկսելու համար (մզզացնելը չխառնել` հաղթելու հետ. արդեն հաղթել ենք):

Նախորդ գրառումը

ՏԱՐԵԴԱՐՁԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ԱՆՐԻ

Հաջորդ գրառումը

ՀԵՏՈ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՏՈ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական