Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԲՈԼՈՐԻՍ

29/05/2015
- 29 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Հայաստանի պետական մարմինների, ավելի ճիշտ 13 պետական մարմնի կոռուպցիային առնչվող աշխատանքներին իր հրապարակած զեկույցում գնահատականներ է տվել Transparency international միջազգային կազմակերպությունը: Ուսումնասիրված պետական ինստիտուտները գնահատվել են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից` առավելագույնը 100 միավոր սանդղակով: Ըստ կազմակերպության 2014-ի զեկույցի, «Հայաստան» մասի` Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 80 միավոր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` 61 միավոր, ԱԺ-ն` 56, կառավարությունը` 54, եւ դատական համակարգը (դատարանը)` 52: Կրկնում ենք` զեկույցը ՀՀ պետական ինստիտուտների կոռուպցիայի դեմ տարած պայքարի մասին է եւ շեշտում ենք` դատարանը 100 բալանոց սանդղակով ստացել է 52 բալ:

Սա նշանակում է, որ Հայաստանում, եթե կոռուպցիայի դեմ պայքար կա, ապա պայքարողներից ամենալավը օմբուդսմենն է, ամենավատերից մեկը` դատարանը, որն ավելի վատ է հակակոռուպցիոն պայքար ծավալում, քան, ենթադրենք` կառավարությունը, կամ` «այս իշխանությունները մեզ նվիրած» ԿԸՀ-ն:

Իսկ Հայաստանի ամենահակակոռուպցիոն ինստիտուտի` Մարդու իրավունքների գրասենյակի վերաբերյալ զեկույցում կարդում ենք.«…Մարդու իրավունքների պաշտպանը բավականին համարձակ է իր առջեւ դրված խնդիրները կատարելու հարցում, սակայն հարկադրված է դիմակայել պետական այլ հաստատությունների կողմից հնարավոր անհամաչափ եւ բյուրոկրատական քննադատությանը: Ասվածի լավագույն վկայությունն են խորհրդարանում նրա տարեկան զեկույցների քննարկումները, որոնք հարձակման թիրախ են դառնում…»: Հաշվի առնելով, որ ՄԻՊ-ը հակակոռուպցիոն պայքարում առավելագույն 100 բալից ստացել է միայն 80-ը, նշանակում է, որ նա նախ բավականին համարձակ չէ, ապա եւ օմբուդսմենին ոչ միշտ է հաջողվում հաջողությամբ դիմակայել այդ «անհամաչափ եւ բյուրոկրատական քննադատությանը», առավել եւս` «հարձակումներին», չնայած այս հանգամանքին, ըստ նույն զեկույցի, 2014-ին 2 տոկոսով աճել է քաղաքացիների վստահությունը ՄԻՊ-ի նկատմամբ:

Ի դեպ, քաղաքացիների մասին: Հասկանալի է, որ որպես պետական կառավարման ինստիտուտ` քաղաքացիները չեն դիտարկվում եւ այդպիսինը չեն համարվում:Հակառակ պարագայում` ուշագրավ կլիներ պարզել, թե որքանո՞վ են նրանք պայքարում (կամ պայքարո՞ւմ են արդյոք) կոռուպցիայի դեմ:

Մեկ էլ, հաշվի առնելով, որ Գրենլանդիայում մարդիկ կան, ինչը նշանակում է, որ կոռուպցիա կա, հետաքրքրական կլիներ պարզել, թե ի՞նչ արժի Transparency International-ում` կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից այս կամ այն ինստիտուտին տված մեկ միավորը:

Խոստանում ենք իմանալուն պես այդ տվյալը հաղորդել մեր դատական համակարգին` հաջորդ տարի վերջինիս տրամաբանական հաղթանակը ապահովելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Չ»ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԳՐՈՒՄ Է «ՎԵԿՏՈՐՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԳՐՈՒՄ Է «ՎԵԿՏՈՐՆԵՐԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական