Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ` ԴՐԱԿԱՆ ՇԱՐԺ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՎ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

19/06/2015
- 19 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի գյուղական բնակչությունը ամբողջ ազգաբնակչության մոտավորապես մեկ երրորդն է: Մոտ 1 մլն 103 հազար մարդ, պաշտոնական վիճակագրության համաձայն, ապրում են Հայաստանի գյուղերում, որոնցից ավելի քան 400 հազարն ընդգրկված է գյուղատնտեսությունում: Ավելորդ է խոսել, թե որքան կարեւոր է գյուղական բնակչության կենսամակարդակի ու գյուղատնտեսության` որպես տնտեսության իրական հատվածի կացությունն ամբողջ երկրի համար: Միաժամանակ, Հայաստանի անկախության անցած 24 տարիներից միայն վերջին 4-5-ում են իշխանությունները սկսել առանձահատուկ ուշադրություն ցուցաբերել այս ճյուղի խնդիրների եւ դրանց լուծման վրա: Մինչդեռ, գյուղատնտեսության սրընթաց զարգացման համար շատ անելիքներ կան, որոնք մեծ ներդրումներ եւ ջանքեր են պահանջում:

2011-2014 թվականներին Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալները բարձր աճ են ունեցել` 2011-ին` 13,9 տոկոս, 2012-ին` 9,5 տոկոս, 2013-ին` 7,1 տոկոս, 2014-ին` 7,2 տոկոս: Գումարային առումով 2010-ի 636 մլրդ դրամի դիմաց 2014-ին գյուղատնտեսության համախառն ծավալն կազմել է 993 մլրդ դրամ: Երբ ընդհանուր տնտեսական աճի տեմպերն ավելի ցածր են, գյուղատնտեսության մեջ նման աճը պատահաբար չի կարող լինել եւ վկայում է վերջին տարիներին այստեղ ձեռնարկված միջոցառումների մասին: Դա երեւում է նաեւ 15 տարիների ցուցանիշների համադրման ժամանակ:

1999-ից մինչեւ 2010-ը, 11 տարիների ընթացքում գյուղատնտեսության համախառն արտադրանքը ավելացել է մոտ 325 մլրդ դրամով` 311 մլրդ դրամից հասնելով 636 մլրդ դրամի: Մինչդեռ 2010-ից մինչեւ 2014-ը` 5 տարվա ընթացքում աճն ավելին է եղել, քան նախորդ 11 տարիներին` մոտ 357 մլրդ դրամով, հասնելով 993 մլրդ դրամի: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալն այժմ կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 17 տոկոսը:

Վերոնշյալ 4-5 տարիներին կառավարության իրականացրած քայլերի մասին բազմիցս է ասվել` պետության կողմից վառելանյութի, պարարտանյութի, գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում, բարձր արտադրողականության հացահատիկի սերմացուի ներմուծում եւ գյուղացիներին տրամադրում, հակակարկտային համակարգի համալրում` հատկապես Արմավիրի մարզին պատուհասած կարկուտից հետո, ոռոգման ջրի ինքնահոս համակարգերի կառուցում եւ ջրատարների նորոգում, ջերմոցային տնտեսությունների համար հարկային արտոնություններ եւ այլն:

Արդյունքում ավելացել են մրգի, բանջարեղենի, հացահատիկային մշակաբույսերի, անասնաբուծական մթերքների (կաթ, միս եւ այլն) արտադրության ծավալները, արձանագրվել է անասնագլխաքանակի աճ: Ձեռնարկված քայլերը բարելավում են գյուղատնտեսության կացությունը եւ ցուցանիշները, բայց բավարար չեն ոլորտում արմատական փոփոխությունների համար: Մի քանի օրինակներ:

Չնայած ոռոգման ջրի ապահովման նպատակով կառուցվող ինքանահոս համակարգերին, նոր ջրատարներին եւ հների հիմնանորոգումներին, Հայաստանը կարիք ունի իր ջրային պաշարների ամբարման նոր հնարավորությունների, այլ խոսքով` նոր ջրամբարների կառուցման: Առաջիկա տարիներին 4 նոր ջրամբար է նախատեսվում կառուցել, որը մասամբ կփոխի ջրամատակարարման վիճակը դրանց հարակից տարածքների գյուղացիների համար: Սակայն ոռոգման ջրի ապահովվածության հարցը կշարունակի խնդրահարույց մնալ, դրա հավելյալ պաշարների կարիքը կլինի: Սեւանից ոռոգման համար ջրառի ծավալներն էլ չի կարելի ավելացնել: Բացի դրանից, ոռոգման ջրի պակասը լրացնելը միայն ջրամբարների կառուցմամբ (ի դեպ, բավականին մեծ ներդրումներ պահանջող) չի պայմանավորված:

Ոռոգման ջրատարներ կառուցելով եւ նորոգելով, շարունակվում են քայքայված մնալ ներտնտեսային ջրատարները: Այստեղ ջրի մեծ կորուստներ են լինում` նվազեցնելով գյուղատնտեսության արդյունավետությունը: Խոսվում է կաթիլային համակարգի ներդրման մասին, որի արդյունավետությունն անհամեմատ բարձր է սովորական ոռոգման համակարգից: Դարձյալ մեծածավալ ներդրումներ են պահանջվում:

Հակակարկտային կայանների տեղադրումը կարծես թե այնքան էլ արդյունավետ չի, ընդամենը մոտ 60 տոկոս: Առավել արդյունավետ է համարվում հակակարկտային ցանցերի կիրառումը , որոնց արտադրությունը նախատեսվում է սկսել Հայաստանում: Սակայն ե՞րբ դա տեղի կունենա, ի՞նչ կարժենա եւ պետությունը ինչպե՞ս կկարողանա օգնել գյուղացիներին ձեռք բերել եւ իրենց այգիներում տեղադրել այդ ցանցերը, դժվար է ասել:

Անասնապահության ոլորտում խնդիրներն ավելի շատ են եւ բազմաբնույթ: Արոտավայրերի հեռավորություն, կերային բազայի բացակայություն ձմռանը, դրսից երկիր մտնող կամ տեղում բռնկվող զանազան հիվանդություններ, տոհմաբուծական ձեռնարկությունների բացակայություն, արտադրանքի իրացման դժվարություններ եւ այլն: Ճիշտ է, այստեղ նույնպես որոշ քայլեր արվում են` բերվում են բարձր մթերատու անասուններ, նոր թռչնաֆաբրիկաներ են բացվում եւ այլն, բայց համեմատած բուսաբուծության հետ, պետական աջակցությունն այստեղ ավելի փոքր է եւ աննկատ: Մինչդեռ, օրինակ` մսամթերքի արտադրությունը Հայաստանում կարելի է եւ պետք է զարգացնել, քանի որ դրա մեծ մասը ներմուծվում է` ավելի ցածր գներով եւ կիրառվում երշիկեղենի արտադրության մեջ: Ընդհանրապես, թե բուսաբուծության, թե անասնապահության արտադրանքի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ անընդհատ քայելր են պետք իրականացնել , նախ` հնարավորինս արդյունավետ տնտեսվարելով, ապա` կիրառելով նոր տեխնոլոգիաները:

Կարեւոր գործոն է նաեւ գյուղացիների կազմակերպվածությունը եւ փոխվստահությունը, որը, սակայն, բացակայում է: Այդ պատճառով էլ դժվարությամբ է տեղից շարժվում գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ապացուցված տարբերակի` գյուղական կոոպերացիաների ստեղծման հարցը: Նույնը կարելի է ասել նաեւ հողերի միավորման եւ համատեղ մշակման մասին:

Բնական է, որ հնարավոր չէ ընդգրկել գյուղատնտեսության բոլոր խնդիրները մեկ հրապարակմամբ: Շատ դժվար է նաեւ դրանց մասին պատկերացում կազմել քաղաքաբնակների համար: Սակայն, չպետք է մոռանալ, որ դա ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղ է եւ հատուկ մոտեցումը նրա նկատմամբ որեւէ պարագայում արդարացված է եւ ճիշտ: Նման մոտեցման արդարացված լինելու ակնառու օրինակը ջերմոցային տնտեսությունների բուռն զարգացումն է մեր երկրում: Ցանկալի կլիներ, որ այս օրինակը վարակիչ դառնար ընդհանրապես ամբողջ գյուղատնտեսության համար: Ստեղծվող արտադրանքի իրացման համար էլ բավականին բարենապաստ պայման է Եվրասիական միասնական շուկան: Մնում է, որ պետության կողմից աջակցության ծրագրերը շարունակելի լինեն, իսկ մասնավորի կողմից լուրջ ներդրումներ ուղղվեն այս ոլորտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵ՞ԼՆ Է ԼԱՎ, ԹԵ՞ ՉԳՏՆԵԼԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵ՞ԼՆ Է ԼԱՎ, ԹԵ՞ ՉԳՏՆԵԼԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական