Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ԽՈՐՐՀՐԴԱՐԱՆՆ` ԱՐՏԱՀԵՐԹ ՏԱՐԵՐՔԻ ՄԵՋ

19/06/2015
- 19 Հունիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ.Խ.

Արտահերթ նիստերի գումարմամբ Ազգային ժողովն այս տարի երեւի ռեկորդակիր է, ու չես հասցնում աչքդ ճպել` մեկը մյուսից ավելի կարեւոր այնպիսի օրենքներ են քննարկվում խորհրդարանում արտահերթ ընթացակարգով, որ խիստ կասկածում ենք պատգամավորների կողմից դրանց մեծ մասի` խորությամբ ընկալումն ու լուրջ ընդդիմախոսությունը: Միգուցե այստեղ խորհրդարանականների մեղքն էլ կա, որոնք հանկարծ բոլորն էլ միաժամանակ բոցավառվում են, երբ, ասենք, հայանպաստ հենքով որեւէ քաղաքական հայտարարություն է քննարկվում, կամ մարդկանց վիճակը բարելավող ինչ-որ օրինագիծ, ու բոլորն են այդ դեպքում իրար հերթ չտալով աշխատում իմացած գեղեցիկ բառապաշարի ողջ լիցքն օգտագործել` գովերգելու համար այդ նախաձեռնությունը: Այդպես կորչում է սովորական նիստերի թանկարժեք ժամանակը` բազմաթիվ նախաձեռնություններ չքննարկված թողնելով: Մյուս` առավել էական պատճառը միգուցե նա է, որ շատ օրենքներ, հատկապես տնտեսական, կամ սկզբունքորեն հայեցակարգ փոխող, սովորական ընթացակարգով քննարկվելու դեպքում կարող են լուրջ դիմադրության արժանանալ, ահա եւ «սղղացնում են» դրանք արտահերթ` քսանչորսժամյա ռեժիմով, ամռան հույսը սրտում մեր«հոգնած-դադրած» պատգամավորների թույլ դիմադրողականության պայմաններում: Չենք կարող, իհարկե, փոխանցել արդեն մեկ շաբաթ տեւող արտահերթ նիստի կարեւոր օրենսդրական փոփոխությունների ողջ արեալը, բայց մի քանի կարեւոր փոփոխությունների մասին մեր ընթերցողին իրազեկենք:

Սկսենք երեկվա այն նախագծից, որով էլեկտրաէներգիայի թանկացման ցնցակաթվածից հետո ուշքի գալու ժամանակ չտալով սպառողին` Ակցիզային հարկի օրենքը փոխելու միջոցով կառավարությունն առաջարկում է վերանայել այս հարկատեսակով հարկվող մի շարք ապրանքների, մասնավորապեես ` օղու եւ ծխախոտի հարկման դրույքաչափերը, որոնք ըստ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի հիմնավորման` չորս անգամ ավելի ցածր են ԵՏՄ տարածքի դրույքաչափերից: Այս ապրանքատեսակների ակցիզայն հարկումը տասն տոկոսով ավելանում է (գինին ու կոնյակը ներառված չեն, որպես ՀՀ-ում գերակա տնտեսական շահի սուբյեկտ): Բա: ԵՏՄ էինք մտնում տնտեսապես լավանալու, էժան ապրանք ունենալու համար, բայց, հակառակը, փաստորեն թանկանում են: Ավելանում են նաեւ դիզվառելիքի, բենզինի, որպես վառելիք օգտագործվող սեղմված գազի դրույքաչափերը: Նոր դրույքաչափերը կգործեն եկող տարվա հունվարի մեկից եւ, անպատճառ, թանկացումների շղթայական ռեակցիա կառաջացնեն նաեւ այլ ապրանքատեսակների հետ կապված: Այս նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ պատգամավորների կողմից, նրանով հիացած չէին անգամ ՀՀԿ-ականները, նրանք համարում էին, որ այսպիսի օրենք ընդունելու ժամանակը չէ:« Խիղճ ունեցեք», խղճի կոչեց ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանը : Արծվիկ Մինասյանը հիմնավոր չհամարեց ԵՏՄ-ին համապատասխանեցնելով թանկացումը պատճառաբանելը: Միայն ֆիսկալ նպատակներով առաջնորդվելը, եթե վատ հետեանքներով են լինելու, ճիշտ չեն, համոզված է ր Խոսրով Հարությւոնյանը ` նշելով, որ եթե երկու-երեք տարի հետո մեծ պրոբլեմ է լինելու, ապա հիմա զոռով բյուջե պետք չէ հավաքել ու անգամ ամոթ չէ խոսելը սեկվեստրի` բյուջեի ծախսային մասի կրճատման մասին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նունյպես պրոբլեմ տեսավ, առաջարկելով երկրորդ ընթերցումը թողնել աշնանը ու հետեւանքները մի լավ վերլուծել: Աշնանը թողնելու վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արդեն կառավարության հետ պայմանավորվել էր, այնպես որ, փաստորեն, այս թանկացման վրա արտահերթ ռեժիմը չտարածվեց` երկրորդ ընթերցումը թողնելով աշնանն` ավելի մանրամասն հիմնավորումներ ներկայացնելու պահանջով:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի` Էդմոն Մարուքյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած փոփոխություններով այսուհետ մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վիրավորված եւ այդ պատճառով արտերկրում բուժման կարիք ունեցող զինծառայողների բուժման ծախսերը հոգալու է պետությունը: Առայժմ այս հնարավորությունից չեն կարող օգտվել սովորական ծառայության ժամանակ կամ ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով տուժած եւ արտերկրի բուժման կարիք ունեցողները` հնարավորությունների հարց է: Ու թեեւ այս իմաստով կոռուպցիոն ռիսկ օրենքը պարունակում է, երբ կորոշեն` ով այդ բուժման կարիքն ունի, ով` ոչ, սակայն, խոստովանենք, որ սա բավական լավ քայլ է, որով պետությունը համարձակվում է տեր կանգնել սահմանը պաշտպանող իր զինվորների բավական թանկ արժեցող բուժմանն արտերկրում:

Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությամբ ավելի են հստակեցվում գործատու-աշխատող հարաբերությունները, աշխատանքային գրքույկը 2017 թվականի հունվարից այլեւս դուրս կմղվի: Այժմ միգուցե քաղաքացին նաեւ ազատվի զանազան տեղեկանքներով թոշակի անցնելու ժամանակ ինչ-որ բան ապացուցելուց` կենսաթոշակային միասնական շտեմարանը կկրճատի բյուրոկրատական քաշքշուկը:

Մի շարք օրենքների փոփոխություննների փաթեթով շարունակվում են Դիլիջանի եւ հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման քայլերը` երկարաժամկետ ներդրումների համար հիմք ստեղծելով: Չնայած` ընդդիմախոսները այս փաթեթում եւս մի շարք խնդիրներ տեսան:

Փոխվում է նաեւ կուսակցությունների մասին օրենքը` սահմանելով նվիրատվությունների չափն ու կարգը, սահմանափակելով գույքի վաճառքի ժամկետը, նվիրատվություն-գույքի արժեքի չափը:

Թե ինչ շարժառիթներ են այս փոփոխությունների պատճառ դարձել` գլխի ընկնել կարելի է, բայց պաշտոնական բացատրությունը օրենքի համապատասխանեցումն է Սահմանադրությանը: Նորն այդ օրենքում այն է լինելու, որ կուսակցություններն իրավունք են ունենալու գույքի, այդ թվում` դրամական միջոցների տեսքով նվիրատվություն ստանալ ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից: Նվիրատվության եւ կուսակցության համար կատարված աշխատանքերի չափը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը, մեկ առեւտրային կազմակերպության կողմից նվազագույն աշխատավարձի տասնհազարապատիկը, ոչ առեւտրային կազմակերպության կողմից` հազարապատիկը, ֆիզիկական անձի կոմից ` տասնհհազարապատիկը: Մեկ անձը կուսակցությյանը անշարժ գույք կարող է նվիրել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհազարապատիկը չգերազանցո գումարի չափով` հինգ տարում գույքը չվաճառելու պայմանով, նվիրատուների եւ նվիրատվությունների առումով մի շարք այլ սահմանափակումներ եւս կան` առիթ կլինի, կանդրադառնանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԷՅ, Ո՞Վ ԿԱՅ ԱՅԴՏԵՂ…»

Հաջորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական