Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԵԾՈՂՆ ՈՒ ԾԵԾՎԱԾԸ

28/08/2015
- 28 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամենեւին կարեւոր չէ, թե ինչու է գործարար Ռուբեն Հայրապետյանը ծեծել (կամ հրամայել, որ ծեծեն, հենց հրամայել, քանի որ ծեծելը չեն կարգադրում) մեկ այլ գործարարՙ Air Armenia ընկերության 51 տոկոսի սեփականատեր Արսեն Ավետիսյանին: Սա կարեւոր չէ` երկու պատճառով: Նախ, մի՞թե ծեծելը արդարացում ունի, արդյոք կարելի՞ է բերել թեկուզ մեկ հիմնավոր պատճառ, թե ինչու է չափահաս մարդը ծեծի ենթարկել մեկ այլ չափահաս մարդու: Հետեւաբար, եթե ծեծի ենթարկելը արդարացում չունի, ապա ի՞նչ կարեւոր է, թե ինչու է Հայրապետյանը ծեծել Ավետիսյանին:

Երկրորդը. երկու գործարարները արդեն հաշտվել են, այսինքն հիվանդանոցում պառկած Ավետիսյանը (նա հիվանդանոցում էր հայտնվել Հայրապետյանից ծեծվելու հետեւանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով) ընդունել է Հայրապետյանի` հաշտվելու առաջարկությունը, ինչն ամենայն հավանականությամբ ոչ այնքան Հայրապետյանի առաջարկությունն է` անձամբ, այլ ինչ-որ մեկի` երկու կողմերին «շատ սիրող-հարգողի», որ հասկացրել է Հայրապետյանին, որ հենց վերջինիս օգտին կլինի, եթե Ավետիսյանի հետ հաշտվեն: Հետեւաբար, եթե ծեծվածը հաշտվել է իրեն ծեծողի հետ, ուրեմն ի՞նչ կարեւոր է, թե ինչու է եղել ծեծը:

Բայց այստեղ մի նրբություն կա եւ այն ամփոփվում է մեկ բառի մեջՙ «հաշտվել», այսինքն հաշտություն կնքել: Բանն այն է, որ հաշտվում են այն կողմերը, ովքեր նախ` հավասար հնարավորություններ եւ ուժ ունեն, այսինքն իրենցից ոչ մեկին ձեռնտու չէ միմյանց միջեւ ծագած վեճի խորացումը, կամ իրենցից յուրաքանչյուրին ձեռնտու է բարիդրացիությունը եւ խաղաղ համագոյակցությունը` սրված հարաբերություններից առավել: Ընդ որում, հաշտվելու համար կարեւոր պայման է նաեւ այն, որ կողմերի միջեւ չպետք է լինի նեղացած, «տակ մնացած», ինչ-որ բաներ «կուլ տված» կողմ, քանի որ հակառակ պարագայում ինչ-որ մի պահից սկսած, կնքված` այս պարագայում կեղծ հաշտությունը հայ-ադրբեջանական հրադարադրի ռեժիմի պես դառնում է հաճախակի խախտվող:

Հիմա, արդյոք Հայրապետյանն ու Ավետիսյանը հաշտվե՞լ են, հենց հաշտվել: Եթե հիվանդանոցից դուրս գալուց հետո պրն Ավետիսյանը ծեծեր Հայրապետյանին եւ հետո հաշտվեին, ապա կարելի էր վստահաբար ասել, որ` այո: Կամ, եթե հիվանդանոցից դուրս գալուց հետո պրն Ավետիսյանը դատի տար Հայրապետյանին, դատարանը վերջինիս մեղավոր ճանաչեր, եւ նա ընդուներ իր մեղքը, փոխհատուցեր Ավետիսյանին, հետո հաշտվեին, ապա կրկին կարելի էր վստահաբար ասել, որ այո, նրանք հաշտվել են: Քանի որ հիմա մենք չունենք ոչ առաջին, ոչ երկրորդ իրավիճակը, ուրեմն պարոնայք գործարարները ամենեւին էլ չեն հաշտվել, ու այստեղ հաշտվել բառի կիրառումը իրավիճակի խեղաթյուրում է: Եվ այն, որ պրն Ավետիսյանը, ընդունելով Հայրապետյանի հետ հաշտվելու առաջարկը, փաստացի հայտարարում է, որ ինքը վրեժխնդիր չի լինելու (ոչ գրված, ոչ չգրված օրենքներով), ապա դա դեռ չի նշանակում, որ մենք խոսում ենք հաշտության մասին: Մեկ այլ բառ կա` վախենալ: Այսինքն Հայրապետյանը ոչ միայն ծեծել է Ավետիսյանին, այլեւ բացատրել է, որ վերջինս ոչ մի շանս չունի իրենից վրեժխնդիր լինելու հարցում, հետեւաբար լավ կանի` ….այո, հաշտվի իր հետ: Սաՙ եթե հաշտության առաջարկը Հայրապետյանինն է անձամբ: Իսկ եթե այդ առաջարկը Հայրապետյանին հուշել են, ուրեմն ինքը Հայրապետյանը նախաձեռնող չէ հաշտության հարցում, կնշանակի դրա ցանկությունն անձամբ չունի, կամ չի ունեցել:

Մի խոսքով, եթե պարոնայք Ավետիսյանի եւ Հայրապետյանի միջեւ տեղի ունեցածը կոչվում է հաշտություն, ուրեմն բազմաթիվ հայ կանայք իրենց ամուսինների հետ ապրում են հաշտ եւ համերաշխ` կատարյալ երջանկության եւ փոխըմռնման, փոխադարձ հարգանքի եւ սիրո ջերմ մթնոլորտում:

Երկրում էլ գաղջ մթնոլորտ չէ, այլ` սիրո եւ հաշտության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԲՈՂՈՔ ԵՎ ՊԱՅՔԱՐ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՈՂՈՔ ԵՎ ՊԱՅՔԱՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական