Լիբանանյան արաբալեզու «Ադ Դիար» պարբերականը ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին ճանաչել է աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի, շեշտելով, որ Հովհաննիսյանը նաեւ աշխարհի ամենաերիտասարդ կին նախարարն է:
Թերթը ներկայացրել է Արփինե Հովհաննիսյանի լուսանկարները, կենսագրությունը, կարիերային աճը…
Սպասվում է, որ ՀՀ կառավարությունը շուտով շնորհակալություն, շատ շնորհակալություն կհայտնի լիբանանյան թերթին` Պերմյակովին հայկական կողմի իրավասության, ներողություն, Արփինե Հովհաննիսյանին` աշխարհում ամենագեղեցիկ նախարարուհին ճանաչելու համար: