Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Ամուլսարի հանքավայրը շահագործվի՝ ուրեմն մենք ինքնասպաններ ենք

03/03/2023
- 03 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2019 թվականին հրապարակվեց ELARD կազմակերպության հաշվետվությունը Ամուլսարի ծրագրի էկոլոգիական գնահատման փաստաթղթերի հավաստիության եւ որակի վերաբերյալ, որը պատվիրել էր Հայաստանի կառավարությունը: Բազմաէջ այդ հաշվետվության բազմաթիվ տվյալներ պարզապես բացում են այն սարսափելի պատկերը, որը կարող է առաջանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով: Բնապահպաններից նրանք, որ այսօր էլ հավատացած պնդում են, թե Ամուլսարի շահագործումից հետո Վայոց ձորի շատ բնակավայրեր իրենք հենց ամուլ բնություն եւ բազմաթիվ հիվանդություններ ունեցող բնակիչներ կունենան՝ հռետորական հարց են ուղղում Հայաստանի կառավարությանը. որեւէ մեկը կառավարությունից ամբողջությամբ կարդացե՞լ է այդ հաշվետվությունը:

Այդ հաշվետվության հանրայնացումը սպասելով բնապահպաններից, ընթերցողին տեղյակ պահենք, որ ժամանակին գնահատվել են Ամուլսարի հանքային պաշարները ոչ միայն ըստ ոսկու, արծաթի եւ այլ թանկարժեք մետաղների պարունակության, այլեւ Ամուլսարի ուրանի պաշարների հայտածման գեոքիմիական քարտեզ է հրապարակվել մասնագիտական գնահատումների մեջ, այն կազմվել է 1950-ականնեի սկզբին, Հյուսիսային եւ Հարավային Կովկասի ԽՍՀՄ երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում:

Ըստ քարտեզի ապարաշերտերի դասակարգման՝ ուրան պարունակող հանքաքարը Ամուլսարում գտնվում է 80-150 մ խորության վրա, ինչպես նաեւ ընդգծված են ռադիոակտիվ ռադոն գազի արտանետման կետերը: Ռադոնը անջատվում է նույն ուրանի ու թորիումի հանքաքարից, ուստի որտեղ ռադոն կա, այնտեղ ինչ-որ խորության վրա ուրան էլ կա (օգտվել ենք Տիգրան Աբգարյանի քաղումներից):

Ուրանի հանքանյութ պարունակող ապարները ցրված են մեծ մակերեսի վրա, ինչը դժվարացնում է այդ հանքաքարի արդյունահանումն ու մշակումը: Հավանական է, որ ժամանակին այդ պատճառով են հրաժարվել Ջերմուկը ուրանի հանքի վերածելու մտքից: Ամուլսարի շահագործման դեմ պայքարողներից Լեւոն Գալստյանը նշում է, թե ուրանի եւ թորիումի առկայությունն Ամուլսարում հաստատել են նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ պատասխանելով «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի հարցմանը: Եւ որ՝ Ամուլսարում հանքահանման հնարավոր տարածքից ընդամենը 3,5-4 կմ հեռավորության վրա նրանք հայտնաբերել են բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության նորման գերազանցող արժեքներ՝ բարձր ֆոն: Ըստ նախարարության՝ գամմա ճառագայթումն այդ վայրում տատանվում է 80-115 միկրոռենտգեն/ժամի սահմաններում (թույլատրելի նորմայից 4-5 անգամ ավել): Այս բոլորից կարելի է եզրակացնել, որ մեր Ամուլսարի վրա մեծ ախորժակ ունեցող միջազգային շահագործողները բացի ոսկուց, նաեւ ուրանով են հետաքրքրված, չնայած այդ մասին բարձրաձայն ոչինչ չի ասվում:

Արդեն իսկ մի շարք բնապահպանական կազմակերպություններ եւ ՀԿ-ներ երկու օր առաջ հայտարարությամբ էին հանդես եկել ՝Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման վերաբերյալ Հայաստանի կառավարության, Եվրասիական զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքված եռակողմ փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ, որով նախատեսվում է վերսկսել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը: Հայտարարության հեղինակները, նշելով Ամուլսարի շահագործման բոլոր հնարավոր հետեւանքները, եզրակացնում են, թե՝ «Ամուլսարի շահագործման ծրագրով, փաստորեն, կառավարությունը նախընտրում է վերջնականապես զոհաբերել Ջերմուկը եւ նրա սոցիալ-տնտեսական կայացած համակարգը հանուն հանքի շահագործման 10-11 տարիների ընթացքում պետական բյուջե ժամանակավոր մտնող մի քանի տասնյակ միլիարդ դրամի եւ մի քանի կասկածելի օֆշորային ընկերությունների հարստացման» : Միաժամանակ՝ հայտարարության հեղինակները հանքի շահագործման որոշումը ապօրինի, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր, պետության համար վտանգներով հղի են անվանում:

Մենք նախընտրեցինք վերարտադրել լեռնահանքային արտադրության մեջ երկարամյա վաստակով մի հայտնի մասնագետի՝ երեք տարի առաջ տարբեր լրատվամիջոցներով բարձրաձայնված տեսակետը, որը լավագույնս, առանց անհասկանալի տերմինների եւ պատկերավոր նկարագրում է այն ավերը, որը կհաջորդի Ամուլսարի շահագործմանը բնակության համար սուղ տարածքներ ունեցող Հայաստանում: Դա անում ենք այն պատճառով, որ հարցին ակունքներց տիրապետող մասնագետնեը տարեցտարի պակասում են, իսկ նոր փարձագիտական գնահատականները բոլորն էլ շահադիտության ծիրում են, շահագործողը եւ պատվիրատուն չեն կարող անաչառ փորձաքննություն պատվիրել:

Գնդեւազում ծնված, Մոսկվայի լեռնային մետալուրգիայի ինստիտուտն ավարտած Ենգիբար Արսենյանը հիսուն տարի աշխատել է լեռնահանքային արդյունաբերության համակարգում՝ Հայաստանի հանքավայրերում , ապա եւ՝ գունավոր մետալուրգիայի վարչությունում, Խորհրդային Միության ոսկու հանքերի տեխնոլոգիաների վերաբերյալ գիտահետազոտական բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Նրա նկատառումները հիմա առավել քան արդիական են եւ սթափեցնող: Ըստ նրա՝ Ամուլսարը ամենամեծ ոսկու հանքերից է աշխարհում, այն վաղուց են ուսումնասիրել եւ մոտավոր հաշվարկներ կան, որ 200-300 տոննա ոսկի կա հանքում: Այժմ, սակայն, միտում կա խաբելու եւ պաշարները նվազ հայտարարելու ի վնաս Հայաստանի միջազգային ուսումնասիրողների կողմից, բայց հանքերի իրական պարունակության մասին տեղյակ է եղել դեռ Խորհրդային Հայաստանի կառավարությունը եւ աշխատել է այդ մասին չզեկուցել Մոսկվային, որպեսզի Հայաստանը չկողոպտվի: Ամուլսարում կա ոսկի, արծաթ, թորիում: Ըստ Արսենյանի՝ հանքի պարունակությունն այնքան է, որ եթե կարողանան շահագործել՝ մի հիսուն-վաթսուն տարի չեն գնա այդտեղից: Ընդ որում՝ ռուսները միշտ իմացել են հանքի հարստության մասին եւ ունեցել են իրենց ակնկալիքները:

Մասնագետի կարծիքով, եթե Ամուլսարը շահագործեն, Հայաստանի յոթանասուն տոկոսը կարող է թունավորվել: Հանքավայրը տասնհինգ- երեսուն մետր շառավղով է, տարածքի ամենաբարձր սարի վրա, որտեղ շատ ցուրտ է, ձմռանը շատ ձյուն է կուտակվում, գարնանը հալվում եւ վերեւից իջնելով՝ սնում է շրջակայքի ջրերը հիսուն կիլոմետր շառավղով, ներառյալ Ջերմուկի ջրերը: Հանքը շահագործելիս՝ ամոնալը եւ սելիտրան պայթյունների ժամանակ բարձրանում են օդ, այդ տարածքի մշտական քամիները, որ Որոտանից փչում են դեպի Ջերմուկ, թունավոր, կոնցերագեն նյութերը լցնելու են անտառները, այգիները եւ մարդկանց թոքերը: Այդ նյութերը, ծանր մետաղների փոշին հնարավոր չէ մաքրել, նստում-մնում են: Հանքաքարը մանրացնելով են արդյունահանում, փոշին բարձրանում է օդ, ոչ մի ջուր չի օգնում, այն մաքրելու համար այդքան շատ ջուր չկա էլ: Հիմնականում կվարցի փոշի է, քամիները տանելու են -սփռեն ողջ Հայաստանի տարածքով, Ջերմուկն ու շրջակայքը ստույգ կվարցի փոշու տակ են հայտնվելու, մարդիկ բրոնխային հիվանդություններ են ստանալու՝ սիլիկոզ, հիմա էլ շատերը դրանով վարակված են, ոչ մի դեղորայք չի օգնում: Հանքում առկա ռադիոկատիվ թունավոր նյութերը՝ ուրան, մկնդեղ, տարածվելու են նախ Ջերմուկում, հետո՝ ողջ Հայաստանով, քանի որ ջուրը Կեչուտի ջրամբարով կգնա Սեւան, ողջ ձկնապաշարը շարքից դուրս կգա, ջուրը կհոսի Արարատյան դաշտ, այգիները կթունավորի, ու դա նույնիսկ արդյունահանման ավարտից հետո շատ տարիներ կտեւի:

Հայաստանը զորքով եթե գրավեն՝ այդքան վնաս չեն տա, որքան Ամուլսարի շահագործմամբ, մարդիկ կթողնեն-կհեռանան տարածքից: Ջրերը լցվելու են Արփա գետ, որը սնում է շատ գյուղեր, Որոտան, Արենի, Մալիշկա, այգիները շարքից դուրս կգան, կարմրախայտ չի լինի: Տասնհինգ-քսան հազար բնակիչ ունեցող Մալիշկան, որ կարմրախայտով է ապրում, էլ չի կարողանա թունավոր ձկով սնվել:

Ըստ Ենգիբար Արսենյանի, Հայաստանը պետք է դադարեցնի Ամուլսարը շահագործելու պայմանագիրը ու հրաժարվի Ամուլսարի շահագործումից, Հայաստանի բնապահպանության նախարարությունը օրինականացնում է բոլոր հանքերի շահագործումը՝ անգամ չհասկանալով, թե ինչ վնաս է հասցնում Հայաստանին: Ասում են՝ կստուգեն, կվերահսկեն, ո՞վ պետք ստուգի, այն շահախնդիր փորձագետնե՞րը, որոնք թույլտվություն են տվել:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն պետք է նախօրոք զգուշացնի հետեւանքների մասին, թող մեծ հզորություններով գոնե չսկսեն, դրանից հետո հետեւանքները կտեսնեն ու գուցե կկանգնեցնեն: Չպետք է այդպիսի չափերով հանքարդյունաբերություն աշխատեցնել Հայաստանում, ապրելու տարածք չկա, եղածն էլ թունավոր է դառնալու:

Մենք բերեցինք կյանքը հանքարդյունաբերությանը նվիրած մարդու խոսք, այսքանից հետո եթե թույլ ենք տալու Ամուլսարի շահագործումը, ուրեմն մենք ինքնասպաններ ենք:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերջապես մի փաստաթուղթ, որը կարող է որպես զենք ծառայել Հայաստանի համար

Հաջորդ գրառումը

Վաքըֆլը գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, լուսանկարը՝ թուրքական  kisadalga.net  կայքի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Վաքըֆլը գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին, լուսանկարը՝ թուրքական  kisadalga.net  կայքի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական