Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Միասնական հայրենիքը» պատրաստ է ներկայացնելու Արցախի կայուն զարգացման իր տեսլականը

«Մեր երկրում ստեղծված ճգնաժամը պահանջում է համարժեք մոտեցումներ, մասնավորապես ճգնաժամային կառավարման համարձակ և ոչ ստանդարտ որոշումներ։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը հանձնառու է աջակցելու պետական նախարարի համակարգմանը վերապահված ոլորտներում ռեֆորմների իրականացմանը և այդ համատեքստում, որպես խորհրդարանական երկրորդ ուժ, պատրաստակամ է ներկայացնել Արցախի կայուն զարգացման իր տեսլականը»,- գրված է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։