Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին նախ մասնակցել է Արցախի խորհրդարանում կառավարության հետ պատգամավորների հարց ու պատասխանին, իր պատասխաններով մանրակրկիտ ներկայացրել մտադրությունները, որոնց մասին ավելի վաղ գրում էր մամուլը, իսկ ավելի ուշ հանդես եկել շատ մանրամասն ուղերձով: Ուղերձում նա տեղեկացրել է, որ ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին /գովելով եւ շնորհակալություն հայտնելով նրանից/, նրա պաշտոնը առաջարկել է մինչեւ այս պահը Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Ապա ներկայացրել Արցախի անվտանգային իրավիճակը, ներկա մարտահրավերները, կատարելիք քայլերը: Հաշվի առնելով հանրության տարբեր շերտերից եկող առաջարկները՝ Ա. Հարությունյանը ստեղծել է նախագահին կից խորհրդատվական մարմին, որպես երկրի խնդիրները քննող եւ հանրային վերահսկողություն ունեցող հարթակ: Այդ մարմնի ստեղծումը մասնավորապես առաջարկել էր հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը, որն էլ հավանաբար կդառնա այդ մարմնի կամ կոմիտեի ղեկավարը:
Ա. Հարությունյանի խիստ ծավալուն ուղերձը /անպայման կարդացեք կամ դիտեք՝ մեր կաքում եւս կա/, կարելի է ասել, բազմաթիվ հարցերի պատասխաններ ուներ, սակայն նաեւ նոր հարցեր է առաջացրել՝ եթե նկատի առնենք նրա մի շարք ակնարկներ եւ թերասացություններ: Նշենք, որ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել այն նիստին, որին մասնակցել է Ա. Հարությունյանը, ինչպես նաեւ օդում կախված է մնացել Սամվել Բաբայանի ցանկությունը, որով նա եւս հավակնում էր պետնախարարի պաշտոնին: Զարգացումներ կլինեն՝ ապագայում կանդրադառնանք:
Մ.Խ.