Հինգշաբթի, Հուլիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դարը՝ Հատտէճեանի ուսին

24/02/2023
- 24 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Թէ ինչպէս ժամանակը կ՛անցնի ու կը վերածուի անցեալի եւ յիշատակի` չենք կրնար անդրադառնալ, մինչեւ որ յուշող մը հանդէս գայ: Այսպէս, «Պայքար» շաբաթաթերթին մէջ Արթօ Խրիմեանի վերջին գրութիւնը կու գայ յիշելու եւ յիշեցնելու Ռոպէր Հատտէճեանի 97րդ ծննդեան տարեդարձը: Արտակարգ երեւոյթը այն չէ, որ Հատտէճեան արտասովոր կերպով ապրած է 97 տարիներ, այլ այն է, որ ան այդ տարիներուն իւրաքանչիւր օրը լեցուցած է ստեղծագործութեամբ:

Խրիմեանի կարճ յօդուածը, մեկնելով Հատտէճեանէն, սեղմ սիւնակներու մէջ տուած է գրեթէ համապարփակ դիմագիծը պոլսահայ արդի գրականութեան, որ իմ ալ հետաքրքրութեան սահմաններուն մէջ եղած է: Հատտէճեան առանցքային դէմք մը հանդիսացած է այնտեղ ոչ միայն իր իւրայատուկ գրականութեամբ ու լրագրական վաստակով, այլեւ այն մագնիսականութեամբ, որով համախմբած է այլ տաղանդներ իր անձին, ինչպէս նաեւ իր խմբագրած «Մարմարա» օրաթերթին շուրջ, թերթի էջերուն մէջ տեղ տալով ու քաջալերելով, որ այլ գրողներ հիւրընկալուին, քաջալերուին եւ ունենան ստեղծագործական իրենց արտայայտութիւնները:

Պոլսահայ գրականութեան իւրայատկութիւններէն մէկը հանդիսացած է անձնականէն անցումը համամարդկայինին, շրջանցելով ազգայինը, բոլորովին հասկնալի պատճառներով: Այդ զանցումը – արտասովոր ըլլալով հանդերձ – հանդիսացած է ազդակը կարճ ճամբով եւրոպականացնելու պոլսահայ գրականութիւնը, առնչելով զայն ժամանակի մարդկային կեանքի ըմբռումներուն: Հատտէճեան ինքը հանդիսացած է կրողը Պերկսոնեան փիլիսոփայութեան:

Խրիմեանի յիշատակած եռեակը – Հատտէճեան-Խրախունի-Զահրատ – յառաջմղիչ ոյժը հանդիսացած է պոլսահայ գրականութեան. միեւնոյն նպատակին ծառայելով ու սատարելով հանդերձ` իւրաքանչիւրը դրսեւորած է իր ուրոյն հոգեխառնուածքը – գրական սեփական ճաշակն ու սեռը առանց գրեթէ փոխազդեցութեան:

Պոլսահայ գրականութեան մօտենալը ինծի համար ալ հանդիսացած է մարտահրաւէր մը: Եւ այդ մարտահրաւէրին մէջ առիթն ունեցած եմ մօտէն ուսումնասիրելու եւ արտայայտուելու Խրախունիի եւ Զահրատի գրականութեան մասին: Պատճառը որ նուազ գրած եմ Հատտէճեանի մասին, իր գրականութեան ծովածաւալ բնոյթն է- պատմուածք, վէպ, թատրոն, քրոնիկ, գրաքննադատութիւն, մամուլ, եւայլն. իր «Յուշատետրեր»ն ալ կարելի է բնութագրել տարբեր տարազներով, մեկնելով անոնց բովանդակութենէն եւ ստեղծագործական բնոյթէն: Ուրկէ՞ սկսիլ եւ ո՞ւր հասնիլ` համապարփակ պատկեր մը տալու Հատտէճեանի բազմաերես գրականութեան:

Հատտէճեան, ինքն էր- ինչպէս ատենին ըրած էր Արփիարեան- որ գրականութիւնը բերաւ լրագրութեան եւ գրականութիւնը` մամուլին:

Համաշխարհային գրականութեան հետ` նաեւ ան շրջապտոյտը ըրած է հայ գրականութեան, Պարոնեանի «Ծաղիկ» փողոցէն սկսելով մինչեւ հեռաստանները աշխարհի:

Այլ երեւոյթ մը, որուն գրեթէ անդրադարձ չէ կատարուած, Հատտէճեանի խուզարկող եւ անյիշաչար միտքն է: Արդարեւ այն շրջանին, երբ քաղաքական պայմանները թոյլատու չէին մօտենալու քաղաքական յանձնառութիւն ունեցող- կարճ խօսքով` ձախակողմեան- գրողներու զգուշութիւնը խոհեմութիւն կը սեպուէր: Սակայն, երբ թոյլատու դարձան Թուրքիոյ պայմանները Հատտէճեան «գտաւ» այդ գրողները – Պիպեռեան, Գալուստեան, Էօզէր, Գեղամ Սեւան, Վարդերես Գարակէօզեան – եւ վերականգնեց անոնց կերպարն ու վաստակը պոլսահայ գրականութեան մէջ:

Գրականութեան բոլոր ծովերուն մէջ լողացող մտաւորականէ մը հաւասարակշռուած քաղաքական միտք ակնկալելը հազուագիւտ երեւոյթ մը պիտի ըլլար: Սակայն, Հատտէճեանի պարագային վեր առնուելիք յատկանիշներէն մէկն ալ ա՛յդ է:

Պոլսահայ կեանքին մէջ, ուր անձնական փառասիրութիւններն ու խմբակային մրցակցութիւնները քառասմբակ կը վազեն (ականջը խօսի Իքնա Սարըասլանին), միւս կողմէ պոլսահայ համայնքի քաղաքական պայմանաւորուածութիւնները, որոնք կը հակադրուին սփիւռքի քաղաքական այլ հակումներուն` կը պահանջէ խոհեմութիւն, հաւասարակշռութիւն, բոլորը հասկնալու եւ բոլորը համադրելու կարողութիւն: Տարիներու ընթացքին հետեւելով «Մարմարա» օրաթերթի կողմնորոշումներուն` կարելի է այդ բոլորը վերծանել Հատտէճեանի խոհեմ տողերուն ընդմէջէն:

Հատտէճեան գրեթէ ամբողջ դար մը շալկած իր ուսերուն վրայ՝ կը շարունակէ իր ուղին դէպի նոր ու լուսաւոր բարձունքներ:

Հատտէճեանի հարիւրամեակի գագաթնակէտին հասնելու յոյսով, կը մնամ`

ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆ

Տիթրոյթ

Նախորդ գրառումը

«…Հիմա ես ձեզ հետ բարձրաձայն մտածում եմ. նկարչություն ես եկել եմ գրականության միջոցով»

Հաջորդ գրառումը

Հետազոտական համալսարանի ստեղծումը կարեւոր է

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Հետազոտական համալսարանի ստեղծումը կարեւոր է

Լրահոս

Judge of the Constitutional Court of Armenia Edgar Shatiryan

2 բնակարան Երևանում, 21,948,942 դրամ եկամուտ․ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի եկամուտներն՝ ըստ հայտարարագրի

02/07/2026

Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը 2026 թվականի փետրվարի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և...

Օդերևութաբանները ամպրոպ, կայծակ են կանխատեսում

02/07/2026

Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա։ Օդերևութաբանները...

Բյուջե մուտքագրվել է 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամով ավելի եկամուտ. ՊԵԿ

02/07/2026

2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա...

Կառավարության նիստը՝ ուղիղ

02/07/2026

https://www.youtube.com/watch?v=Kg95s1fo-GQ

Անձնական կյանքս եմ ուզում ինչ-որ ձևով վերջնական կարգավորել, և ուզում եմ՝ ինչ-որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք. Ալեն Սիմոնյանը պատգամավորի մանդատը չի վերցնի

02/07/2026

Քպ-ն ԱԺ նախագահի պաշտոնին տեսնում է ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ Ռուբեն Ռուբինյանին։ Այս առնչությամբ լրագրողներն ԱԺ-ում հարց են ուղղել...

Բաց սահմանները կվերափոխեն ՀՀ տնտեսական ապագան, կխարսխեն աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում. ֆոն դեր Լայեն

02/07/2026

Անցյալ տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր՝ ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այսօր...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական