Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բաց սահմանները կվերափոխեն ՀՀ տնտեսական ապագան, կխարսխեն աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում. ֆոն դեր Լայեն

Անցյալ տարի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական իրադարձություն էր՝ ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Նույնը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների շարունակական կարգավորմանը։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն և առաջնորդություն, և դրա պտուղները տպավորիչ կլինեն։

Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, կխարսխեն Հայաստանին աշխարհի ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում, և  մենք պատրաստ ենք միասին այս տեսլականը դարձնել իրականություն։ Մեր ֆինանսական գործընկերների հետ պատրաստ ենք ստորագրել համաձայնագիր՝ ընդհուպ 2 միլիարդ եվրոյի ռազմավարական տրանսորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների և թվանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասում»,- ասաց եվրոպացի գործիչը։