Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«…Հիմա ես ձեզ հետ բարձրաձայն մտածում եմ. նկարչություն ես եկել եմ գրականության միջոցով»

24/02/2023
- 24 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Նվիրատվություն Գրականության եւ արվեստի պետական թանգարանին 

Գրականության  եւ արվեստի թանգարանի Կոմիտասի անվան սրահը գույների փոփոխություն է կրել, լավատեսական, մաքուր գույների մեջ Է. տնօրեն Վահագն Սարգսյանի խոսքը  ուշադրությունը հրավիրում է սրահի պատերի լուսանկարներին  Կոմիտասի. տարիների ընթացք՝ սեւ֊ սպիտակի, ժամանակի կնիքը վրան: Կոմիտասի լուսավոր հոգին` մռայլ, դժգույն ժամանակների ու միջավայրի դեմ:

Գեղանկարիչ Էդիկ Վարդանյանի դիմանկարների շարքը հայ ինը գրողների՝ գույների ակտիվ ներդաշնության մեջ բնավ կոնտրաստային չեն սրահի այդ մթնոլորտի հետ, հակառակը՝ ձուլված են, որովհետեւ կրողն են  հոգեւոր նույն ժառանգության, շարունակում են միմյանց՝ յուրաքանչյուրն իր ժամանակի  եւ իր աշխարհընկալման սահմաններում:

Դանիել Վարուժան, Վահան Տերյան, Հովհաննես Թումանյան, Խաչիկ Դաշտենց, Հրանտ Մաթեւոսյան, Մուշեղ Գալշոյան, Համո Սահյան, Հրաչյա Սարուխան, Արմեն Շեկոյան.  հոգեհարազատ գրողներ, նրանցով է նկարիչն ապրում իր օրերը. հիմա  բաժանվում է ու խոստովանում, որ երբեւէ մտքով չէր անցել բաժանվել այս նկարներից. «Երբ իմացա, որ Վահագն Սարգսյանն է տնօրենը՝ հրաշալի մտավորական ու քաղաքացի, մտածեցի՝ այստեղ պիտի մնան, սա է նրանց տեղը»: 

Սրահի կոմիտասյան շունչը, հնչող երաժշտությունը, նկարների գունային տրամադրությունն ապահովել էին ներքին հանդարտություն, հարմոնիա,  եւ թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանի խոսքը ամբողջացրեց այն: Թանգարանի ավանդույթի համաձայն նոր ժառանգություն ստանալիս ստորագրվում է ստացման ակտ առ այն, որ նկարներն ի պահպանության են տրվում թանգարանին պետական հոգածության ներքո, այսուհետ նվիրատուն նոր ցուցադրության մեջ դրանք ընդգրկելու ցանկության պարագայում պիտի դիմի թանգարանին՝ պետական թույլտվություն ստանալու: Հաջորդ ավանդույթը թանգարանը հարստացնելու, հայրենանվեր գործի համար տրվող շնորհակալագիրն է, ինչը սիրով Վահագն Սարգսյանը հանձնեց Էդիկ Վարդանյանին: 

«Էդիկ Վարդանյանի մասին խոսելիս անմիջապես հիշում եմ իր ծագումը, աշխարհագրական տարածքը՝ Սասուն, Թալին, որովհետեւ նրա նկարչության սիմվոլիկան գալիս է մեր տրադիցիոն մտածողությունից, իսկ ոճը շատ ժամանակակից է, կա  ժամանակի էքսպրեսիա, եւ նրա դիմանկարները շատ տարբերվում են մեր դասական նկարչությունից եւ ոչ միայն մեր, նաեւ՝ համաշխարհային»: 

Պատահաբար, բայց գուցե այդպես էլ պիտի լիներ, նվիրատվության օրը համընկավ Վահան Տերյանի ծննդյան օրվա հետ: Տերյանը եւ մյուսները սիրո խոստովանության տրամադրության մեջ գտան իրենց իսկական տեղը. «Նրանք անպայման պիտի այստեղ լինեին, սա իրենց տունն է, շատերի ժառանգությունն այստեղ է, կարծես եկան, գտան իրար». Վահագն Սարգսյանը ասես կարդում էր նկարչի մտքերը: 

Գեղարվեստի պետական ակադեմիայի (որտեղ վաղուց, մի քանի տասնամյակ արդեն դասավանդում է Էդիկ Վարդանյանը, սերունդների գեղարվեստական մտածողությունը կրթում, նկարչական ճաշակ ներարկում) Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը, նկարչի ստեղծագործական ամփոփ նկարագրությունն անելիս, ընդգծեց նրա գեղարվեստական մտածողության ինքնատիպությունը՝ նկարչական  յուրօրինակ դրսեւորումները, հայրենի բնաշխարհի վարդանյանական մեկնաբանությունների ոչ իրական, ոչ ռեալիստական, այլ նկարչի ապրումների, մանկության հուշերի միջով անցած, բանաստեղծական կերպավորում ստացած խորհրդանշական լեզուն, որտեղ ծալապատիկ նստած սրինգ է նվագում հրեշտակը, գունագեղ գյուղը՝ արեւից այրվող խոտի դեզերով ու կտուրներով, սարերը՝ Արարատն ու Արագածը, Երկիրը անչափ սիրող արվեստագետի զրույցից ծնված կտավներ են: 

Եվ իսկապես Էդիկ Վարդանյանը մշտական զրույցի մեջ է, զրույց՝ սիրելի գրողների, զրույց՝մանկության հուշերի  ու հայրենի գյուղի, զրույց՝ երկրի անցյալի ու ներկայի ցավոտ իրականության հետ՝ զգայուն ու անկեղծ  հոգու մտորումներ: 

«Հիմա ես ձեզ հետ բարձրաձայն մտածում եմ», – դիմում է ներկաներին պարզ ու բնական, եւ երիցս ճիշտ է, երբ ասում է, որ շատ դժվար է խոսել այն մասին, ինչ դու անում ես: 

Եվ ինչո՞ւ է նա այս դիմանկարները նվիրում հենց Գրականության  եւ արվեստի թանգարանին. որովհետեւ «ես եկել եմ նկարչություն գրականության միջոցով: Ինչ հիշում եմ ինձ՝ գիրքը ինձնից անբաժան է եղել, որի համար երախտապարտ եմ իմ մորը, բառերով չեմ կարող բացատրել, դա շատ անձնական է»… աննկատ հուզմունք կա խոսքում: 

Հիշում է Կարինե Քոթանջյանին՝ Չարենցի բանաստեղծությունից ամենքին հայտնի, պատմում է, երբ դեռ փոքր երեխա եղբոր հետ նրա այգուց  ծիրան էին թռցնում, չէր թողնում, որովհետեւ պտուղը դեռ  խակ էր. «Այդ շրջանում գնացել – եկել ենք  նրանց տուն: Տանը հին գրքեր ունեին Պոլսում, Վենետիկի Սուրբ Ղազարում տպագրված, այդ ժամանակից էլ տպավորվել եմ գրքերով»: 

Ցավում է տպագիր գիրք կարդալու մշակույթի վերացման համար. «Երբ գրքի էջերը թերթելիս թղթի հոտն ես առնում, ու դա բոլորովին ուրիշ զգացում է, ուրիշ վիճակ: Երբ կարդում ես քո սիրած գիրքը, աղոթելու նման բան է դա ինձ համար: 

Այս հեղինակները ամենօրյա իմ ուղեկիցներն են, ես ապրում եմ նրանց հետ, քայլում, զրուցում, սովորում նրանցից եւ սա իմ պարտավորությունն է, վերաբերմունքը, ես պարտական եմ նրանց. սրանք բառեր չեն, իմ ապրելակերպն է այսպիսին: Նրանք հավերժության մեջ են, իսկ հավերժի հետ շփվելը մեծ երջանկություն է»: Եվ պատահական չէր  համեմատությունը Գառնիի կամ Գեղարդի հետ. որպես մշակութային խորը հետքեր դաջված ժամանակի դեմքին: 

Ինքնաբուխ, անկեղծ վարդանյանական խոսքեր, երբեք չփոխվող, ավանդական – պահպանողական, հավատարիմ իր ներքին աշխարհին, իր եսին. ու բնական էր նրան ուղղված բարեմիտ խոսքերը Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի, ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանի: Վերջինս կարեւոր մեկ լրացում արեց, առանձնակի ընդգծելով նկարչի անձնական, մարդկային որակները՝ մշտապես   դրական տրամադրված, էմոցիոնալ անմիջականությամբ, կամեցող, լավ ընկեր ու լավ մանկավարժ:

Այն, ինչ կա նրա մտաէության մեջ,  ամեն դրականը նկարիչը տեղափոխում է ստեղծագործական դաշտ, փոխանցում կտավին. այդ աշխարհը դուռ է բացում դեպի լույսը, գունալիքները  հաջորդելով միմյանց՝ կարոտի թավշե  հուզականություն են ստեղծում: Նա նկարիչ է, եւ նրա հայացքը իրական աշխարհից է ստանում իմպուլսներ, սակայն որպես ճշմարիտ արվեստագետ դրանք վերաիմաստավորվում, վերակերպավորվում, վերագունավորվում են իր ներսում, պարուրվում խորհրդավորության հմայքով, դառնում սիմվոլներ: 

Էդիկ Վարդանյանը տարիներ առաջ Գրողների միության  80-ամյակին նվիրված բովանդակալից ու գեղեցիկ ցուցահանդես բացեց: Դիմանկարների մի զգալի մաս նա նվիրեց գրող իր ընկերներին, այլապես ինչպես ասաց՝ «հիմա ձեզ մոտ կրկնակի կլինեին»: 

Մի օր գուցե այդ մյուսներն էլ մշտական հանգրվան գտնեն իրենց հարազատ տանը, այստեղ՝  Գրականության եւ արվեստի պետական թանգարանում: 

 ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Ի հիշատակ կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանի

Հաջորդ գրառումը

Դարը՝ Հատտէճեանի ուսին

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Դարը՝ Հատտէճեանի ուսին

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական