Թուրքիայի ԱԳՆ–ը հայտարարություն է տարածել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Թուրքական Milliyet–ը, հայտարարության մեջ նշվում է, որ Մարաշի երկրաշարժից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիային ցավակցություն և համերաշխություն հայտնելու համար փետրվարի 15–ին կայցելի Թուրքիա։
«Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետ Արարատ Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ փրկարարական աշխատանքներ են իրականացնում Հայաստանից եկած փրկարարները»,–նշվել է հաղորդագրության մեջ։