Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՑՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՆԳԵՑՐԻՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆԸ

18/12/2015
- 18 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ

Բոլորս ենք հիշում նոյեմբերի 25-ի աղմկոտ եւ աղմկահարույց ձերբակալությունը, որի ընթացքում կալանքի տակ առնվեցինՙ նախ 9, ապա 21 կասկածյալներ, ըստ հայտարարվածիՙ իրենց պարագլուխ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, եւ որոնց նկատմամբ իսկույն հարուցվեց քրեական գործՙ քրեական օրենսգրքի թիվ 223 եւ 235 հոդվածներով- հանցավոր խմբակցություն ստեղծելու ու դրան մասնակցելու եւ զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման, կրելու եւ տարածելու մեղադրանքով: Այդ օրերին մեր մամուլի որոշ օրգաններ այդ ձերբակալությանը տվեցին, ինչպես սովորություն ունեն, արհեստական դրդապատճառներՙ ձերբակալությունը կապելով «մարդկանց ուշադրությունը շեղելու» իշխանության ձգտման, եւ անգամՙ մոտալուտ հանրաքվեի շեմին «աչալուրջ հսկիչի» իրենց աշխատանքը ցուցադրելու համապատասխան մարմինների մարմաջի հետ:

Անշուշտ, «հետաքննության գաղտնիքի» պատճառով ձեռքի տակ չունենալով անհրաժեշտ տեղեկություններ կալանավորված խմբի եւ նրա պարագլխի գործունեության վերաբերյալ, որոշ խմբագրումներով եւ վերապահությամբ ներկայացնում ենք Սփյուռքի մեր հեղինակներից Համո Մոսկոֆյանի որոշ բացահայտումները Արթուր Վարդանյանի գործունեության եւ անձի վերաբերյալ:

Անցած տարի, Սիրիա եւ Լիբանան կատարած այցի օրերին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ ունեցան այդ երկու երկրների պետաական անձանց, հայկական կուսակցությունների եւ կազմակերպությունների առաջորդների, Լաթաքիա եւ այլ վայրեր ապաստանած քեսաբցիների հետ եւ առաջարկեցին Մայր հայրենիքի օգնությունը: Շնորհակալությամբ ընդունելով ներգաղթի ու մարդասիրական օգնության հրաւերներն ու քայլերը, ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները այդ առթիվ շահագրգիռ բոլոր կողմերին զգուշացրեցին ռազմական միջամտությամբ Քեսաբը ազատագրելու փորձերից, վախենալով պատասխան քայլերիցՙ ինքնասպանական գործողություններ Մերձավոր Արեւելքի հայկական համայնքների դեմ, արյունախում ԴԱԵՇի, Ջեբհեթ էլ-Նուսրայի եւ թուրքական հետախուզության գործակալների կողմից:

Այս բոլորը սակայն չգոհացրեց Սփյուռքի եւ Մայր հայրենիքի քեսաբահայության որոշ տարրերին, որոնք ցանկանում էին վրեժխնդիր լինել հայկական Կիլկիայից վերապրած վերջին ավանի ռմբակոծման, ալան-թալանի եւ տեղահանության համար, թուրքմեն, չեչեն եւ այլ վայրագ ցեղերի ավազակների կողմից: Մինչ այդՙ Բեյրութում, Դամասկոսում, Եգիպտոսում հայտնված «Հայ իրավաբանական խորհուրդ»ը, իբր թե Սիրիայի կողմից Թուրքիային դատի տալու եւ այլ պատճառաբանություններով այցելեց եւ հանդիպումներ ունեցավ հայկական Սփյուռքի թե արաբական երկրների մի շարք ղեկավարների հետ, իրենց կազմում ունենալով Վահե Մահջիկյանին (Դամասկոս) եւ Սիլվա Կերչեկյանին (Բեյրութ): Վերջինների միջոցով է, որ Սիրիական բանակի հետախուզությունը եւ լիբանանեան «Հոզբոլլահը» կազմեցին «Հայոց Վահան» («Ալ Դորհ ալ-Արմանի) ռազմական ջոկատը երկու տասնյակ հայ երիտասարդներից, որոնք վերոհիշյալ ուժերի, Ալեքսանտրեթի սանճագի ալեւիների հայազգի ղեկավար Միհրան Ուրալի առաջնորդությամբ մասնակցեցին հայկական Քեսաբի ազատագրության գործողությունը: Այդ առիթով, Հայաստանից իրենց ազատ կամքով, Լիբանանով Սիրիա անցան հայրենասեր, «ցեղակրօն» մի քանի երիտասարդներ, իսկ Իսպանիա-Մադրիդից, բազմաթիվ ծեքծեքումներից հետո, Արթուր Վարդանյանը: Մինչ այդ Արեւմտյան Հայաստանի ինքնահռչակ նախագահ Արմենակ Աբրահամյանը ժամանեց Քեսաբ, ուղեւորվելով Ֆրանսիայից, իսկ իր հակառակորդըՙ Արեւմտյան Հայաստանի ինքնահռչակ վարչապետ Արամ Մկրտչյանը Գերմանիայից, «Սոսե Մայրիկ» Սիլվա Կերչեկյանը, սկսեցին համացանցային հայտարարությունների մի խայտառակ պայքարՙ հոխորտալով, թե իրե՛նք են ազատագրել Քեսաբը… 20 զինյալ հայերով: Իրականում, թեեւ ճիշտ է որ, ինչպես «Հըզբոլլահի» հայկական բաժնի ղեկավարներ հայտնեցինՙ հայերը շատ լավ են կռվել, բայց իրականում 10,000 սիրիացի բանակայիններ ահեղ մարտերից հետո միայն Սիրիային վերադարձրեցին հայկական երբեմնի ծաղկուն ավանը:

Որպես «սրտի խոսք», այդ հերոս տղաներին նվիրեցի իմ լաւագույն հոդվածներից մեկը, հույս ունենալով, որ նրանք կկազմեն կորիզը Արեւմտյան Հայաստանի ազատագրության, նախկին վանեցի, այժմ Իրաքյան Քուրդիստանի լեռներում թէ Քոբանիում մարտնչող հայազգի կորյունների հետ: Դժբախտաբար սակայն պարզվեց, որ թափված արյունը վերածվել է բիզնեսի, Սփյուռքից թե Ռուսաստանից մեծահարուստ հայերից գումարներ շորթելու առիթի` նոր վտանգավոր, արկածախնդրական, կեղծ-հեղափոխական «շարժումներ»ի կողմից…:

Երեւան են եկել նորաթուխ, համացանցային «ԱՍԱԼԱ»ներ, որոնց հեղինակները գաղափար անգամ չունեն, թէ 70-ական թթ.-ի հայ ազգային-ազատագրական պայքարի ետին էին կանգնած պաղեստինյան հեղափոխության եւ Լիբանանի հայրենասիրական ճակատի ղեկավարները եւ այդ զոհված հրաշալի ազատամարտիկների հիշատակը վերածվել էր անամոթ առեւտրի, «Դոն Քիշոտական» սպառնալիքներիՙ արյունախում Թուրքիայի դեմ, առանց նկատի առնելու, թե ստի ու կեղծիքի վրայ այդ սպառնալիքները ինչպիսի՜ վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի թե Սփյուռքի վրայ:

Արթուր Վարդանյանը Իսպանիայում ուներ հիանալի ընտանիք: Ապահովված էր կարելիի սահմաններում: Սերտ կապեր էր պահպանում Հայաստանի դեսպանատան հետ Մադրիդում եւ թուրքատյաց-ադրբեջանատյաց ֆրանկոյական-ֆաշիստական կուսակցության երիտասարդ ու հայասեր ղեկավարների հետ, որոնք կարող էին մեծ օգուտ բերել մեր Մայր հայրենիքին եւ հայ արդար Դատին: Սակայն, դժբախտաբար, հայկական 25,000 անդամ հաշվող գաղթօջախը, որ վերջին տասնամյակում «համալրվել» էր քրեական հեղինակություններով եւ նրանց մանկլավիկ «գողական»ներով, ըստ երեւույթին իրենց մեջ են ներգրավել այս խիզախ երիտասարդին, համոզելով նրան «նալոկ»ներ պարտադրելու եւ «փող հավաքելու» մեծահարուստ եւ հարգված հայերից, շահագործելով «Հայոց Վահան»ի չափազանցված «սխրագործությունները» կամ «Արեւմտյան Հայաստանի կառավարության» ցնդաբանությունները, մինչեւ անձնագրեր վաճառելով ու հսկայական գումարներ շորթելով բռնագրավված հայրենիքում իբր ազատագրական պայքար ծավալելու (միայն համակարգիչներով…) եւ այլ խաբեբայական ծրագրերը:

Օգտագործելով Հայաստանում ծայր առած ժողովրդային դժգոհությունը քրեածին «աստղ»երի հանդեպ, քրեական «զակոննի» աշխարհի չհայտարարված եւ անվերջանալի պատերազմը եւս միլիոնավոր փողեր է խոստանում իբր թե արհեստավարժ մարդասպաններին Ռուսաստանի թե ԱՄՆ-ի ծագումով բազմազգ օլիգարխների կողմից: Այնպես որ, նրանց համար հեշտ էր մոլորեցնել ազգային հերոս դառնալու մարմաջ ունեցող Արթուր Վարդանյանի նմաններին, որոնց արկածախնդրությունը հանգեցրեց այսպիսի ողբերգության, պատճառ դառնալով մեղավոր թե անմեղ մարդկանց ձերբակալման, խայտառակության, վտանգավորՙ Մերձավոր Արեւելքում թե Կովկասում տիրող այս ճգնաժամային օրերին:

Բեյրութ-Մադրիդ-Բրյուսել-Ֆրանկֆուրտ

Նկար 1. Ձախից աջ` Արթուր Վարդանյան եւ Համո Մոսկոֆյան

Նախորդ գրառումը

ԽՆԴԻՐԸ ՄԵՐ «ՋԱՐԴՎԱԾ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐՆ» ԵՆ

Հաջորդ գրառումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական