Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԱՄԱՐ» ՀԱՆԴԵՍԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ներկա պայմաններում, առավելաբար սփյուռքյան իրականության մեջ գրական -գեղարվեստական հանդեսների կանոնավոր տպագրությունը հուսադրող է, անգամ նվազագույն տպաքանակի պարագայում: Բեյրութում լույս տեսնող «Կամար» հանդեսը բարեհաջող շարունակում է իր գործունեությունըՙ Հայաստան – Սփյուռք մշակութային կամարող առաքելությամբ: Վերջին երկու համարները (23, 24) «Ազգի» խմբագրության ստացած, բովանդակում են հայրենի եւ սփյուռքի գրողների արձակ եւ չափածո գործեր, գրականագիտական, արվեստաբանական, հրապարակախոսական բնույթի հոդվածներ, արխիվային նյութերի հրապարակումներ, մշակութային կարեւոր նկատված իրադարձությունների մասին տեղեկություններ:

«Կամարի» ընթերցողն արդեն գիտի եւ սպասում է նախընտրած հեղինակի նոր գործերին, մանավանդ որ մի քանի անուններ գրեթե բոլոր համարներում ներկա ենՙ Նորայր Ադալյան, Հրաչյա Թամրազյան, Արա Արծրունի, Համբիկ Մարտիրոսյան, Խաչիկ Խաչեր, Խաչիկ Տետեյան: Հետաքրքրականը անշուշտ երիտասարդ տաղանդավոր մարդկանց հայտնաբերումն ու հրապարակումն է նաեւ: Հանդեսն իր էջերը պարբերաբար տրամադրում է արաբ գրողների. նախորդ համարում ներկայացված է Աբդուլ Ռահման Մունիֆի «Աղին քաղաքները- Մոլորումը» վեպից հատվածներՙ Հուրի Ազիզյանի թարգմանությամբ:

Կարեւոր հրապարակում է Հարություն Իսկահատյանի կողմիցՙ Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր հրատարակություններից ընտրված եւ հանրամատչելի ներկայացված հատվածը, որը մաս է կազմում հեղինակի հրատարակելիք 6-րդ գրքիՙ համալրելով «Վկայարան հայկական ցեղասպանութեան» նրա նախորդ հնգհատորյակը:

Գեղարվեստի բաժնում հիմնականում անդրադարձներ արվում են կերպարվեստին: Հայ ժամանակակից գեղանկարչության վարպետիՙ Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանի առիթով Արամ Սեփեթճյանը ներկայացնում է Իսաբեկյան նկարչին, գրողին, հայրենասեր հային ու քաղաքացունՙ նրա նկարագրի, խառնվածքի, արվեստի հետաքրքրական ու հարուստ շերտերով:

Ուշագրավ հրապարակում է Ալեքսան Պերեճիքլյանի երկու հոդվածներըՙ 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Էմիլ Բերնարին նվիրված, որ հեղինակը սկսում է այսպեսՙ «Տասնեամեակներ տեւող անտեսումէ, ստորագնահատումէ եւ մինչեւ իսկ թշնամական վերաբերմունքէ յետոյ, 2014-ի ընթացքին Փարիզի մէջ Էմիլ Պերնարին (1868- 1941) պիտի յատկացուի յետահայեացք մը, որուն այսքան ուշացումը կարծիք մը կու տայ այն խափանման մասին, որուն երկար տասնամեակներ զոհը եղաւ այս վաղահաս անսովոր տաղանդը, ըմբոստ նկարագիրով, յանդուգն երկերով, եւ վիճայարոյց արտայայտութիւններով ու գրութիւններով հանդէս եկող այս անխոնջ արուեստագէտը»: Այս հետաքրքրական նախաբանին հետեւում են առավել հետաքրքրական մանրամասներ նկարչի կյանքի ոդիսականի եւ ստեղծագործության մասինՙ եղած կարծիքների վերանայման, նորովի վերագնահատման ակնկալիքով: Երկրորդ հոդվածըՙ խորագրված «Էմիլ Պերնար եւ Արմէն(ուհի) Օհանեան», ներկայացնում է դրվագներ ֆրանսիացի նկարչի եւ հայ պարուհի, դերասանուհի Արմեն(ուհի) Օհանյանի մտերմության ու սիրային պատմության:

Գրականագիտական վերլուծումներ, նոր, հետաքրքրական տեղեկություններ են պարունակում Կոստան Զարյանի 130-ամյակի առիթով Թորոս Թորոսյանի եւ Վահե Մելեմեթճյանի «Չարենց առասպելին մասին…» հրապարակումները: Ծագումով հայաստանցի, Միացյալ Նահանգներ տեղափոխված բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանի պոետական ներաշխարհին ու ներշնչումներին է անդրադառնում Սարգիս Վահագնըՙ «Լինելության բանաստեղծը» հրապարակման մեջ: Բարձր գնահատելով հանգուցյալ բարեգործ Կարպիս Նազարյանի գործունեությունը, համարելով նրան հայ գրողի եւ կրթական մշակի մեծ բարեկամ, «Կամարի» խմբագիր Ժիրայր Դանիելյանը ներկայացնում է «Նազարյան» հիմնադրամի հրատարակած գրականության ցանկը: Պարույր Աղբաշյանի անդրադարձը նվիրված է 2011-ին Երեւանում լույս տեսած արժեքավոր հրատարակությանՙ «Սեւ գիրք» խորագրով, կազմված եւ խմբագրված Ալբերտ Իսոյանի կողմից, որտեղ առաջին անգամ համահավաք ներկայացվում են Թուրքիայում հայկական կոտորածների մասին օտարազգի նշանավոր պետական ու քաղաքական գործիչների, դիվանագետների, ականատեսների, ճանապարհորդների, պատմաբանների, գրողների, լրագրողների, միսիոներների հոդվածներ, ելույթներ, նոթեր, վկայություններ:

Հանդեսի երկու համարները ցավալիորեն փակվում են տխուր էջերով, ի հիշատակ լիբանանահայ նշանավոր բանաստեղծներՙ Պեպո Սիմոնյանի եւ Սարգիս Կիրակոսյանի: Վերջին համարի խմբագրականիՙ «Կրկին տերեւաթափ է աշունը չեկած…» գուժող տողերը արձագանք են նախորդ 2 տարիներին կյանքից հեռացած լիբանանահայ գրողներիՙ «Մեկնողներուն ցաւը կը կրծէ մեր էութիւնը: Իսկ վաղուան անստուգութիւնը կը սարսափեցնէ մեզ…»:

Տեղի գրչակից ընկերներիՙ Ժիրայր Դանիելյանի, Պարույր Աղբաշյանի, Արամ Սեփեթճյանի հիշատակի խոսքերին միանում են հայաստանցի բանաստեղծներ, մտավորականներ Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, արաբ գրող Աբդո Լաբաքին, որոնց տողերում հայտնի ու սիրված բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանի նկարագիրը, ստեղծագործությունը վերապրվում, ցավ ու ափսոսանք է արթնացնում. «Ինձ համար ամենակարեւորը Սարգիս Կիրակոսյանի ազատ եւ անկաշկանդ լեզվամտածողությունն է, արեւմտահայերենի հարուստ եւ ինքնաբուխ արտահայտությունը, որը նրա բանաստեղծություններին հաղորդում է անառարկելի ուժ եւ հմայք: Այս ամենով հանդերձ, նա իմ ընկերն էր, իմ մտերիմ բարեկամը: Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար նշանակալից երեւույթ էր, որովհետեւ դա հոգեկան շփում էր տաղանդավոր բանաստեղծի, գրական, ազգային նվիրյալ գործչի, ազնիվ ու մտածող մարդու հետ, որի անժամանակյա հեռացումը Սփյուռքիՙ հետզհետե նվազող գրական- մշակութային աշխարհում պարզապես անհնար է պատկերացնել»:

Եվ դարձյալ ցավալի մահագրական, Պետրոս Թերզյանի խոսքըՙ հայ հրապարակագրության անվանի դեմքերից մեկի, «Յառաջ» օրաթերթի բազմավաստակ խմբագիր Արփիկ Միսաքյանի հիշատակին:

Առավել հետաքրքրականը գրականագիտական եւ գրախոսական բաժիններն ենՙ Վահան Թոթովենցի ծանոթ ու անծանոթ հինգ նամակներըՙ Վարդան Մատթեոսյանի ներկայացմամբ, Լեւոն Շառոյանի անդրադարձը ֆրանսահայ արձակագիր Վազգեն Շուշանյանին, Հ. Էդոյանի գրախոսությունը Վեհանուշ Թեքյանի պոեզիային նվիրված, Պ. Աղբաշյանի հրապարակումը մատենագետ – բանասեր Արտաշես Տեր- Խաչատուրյանի մատենագիտական հավաքածոների հրատարակման առիթով եւ ուրիշներ: Եվ վերջումՙ գեղեցիկ անդրադարձ ՙ Անթիլիասում գործող AYP to ZED արվեստի ակադեմիայի տասնամյա հոբելյանին:

Նախորդ գրառումը

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՉԱՓԻ ԶԳԱՑՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՅՈՍՍԻ ՍԱՐԻԴԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՅՈՍՍԻ ՍԱՐԻԴԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական