Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՙ PR ԿՐԱԿՈՑՈՎ

04/03/2016
- 04 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Փետրվարի 25-26-ին Բոխումի համալսարանի «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտը Բեռլինի Հումբոլդտ համալսարանի Սենատի դահլիճում կազմակերպել էր «1916-1923 թվականներին Պոնտոսի հույների տեղահանումը, շիջումը եւ ցեղասպանությունը» («The Displacement, Extinction and Genocide of the Pontic Greeks. 1916-1923») թեմայով միջազգային գիտաժողովը: «Ժամանակակից միջազգային գիտահետազոտությունը շեշտադրեց, որ երիտթուրքերի կառավարությանՙ հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանությունը ըմբռնվում է որպես երիտթուրքերի եւ քեմալիստների կառավարությանՙ ոչ մահմեդական, ավելի ուշՙ ոչ թուրք հանրության հանդեպ իրականացրած ընդհանուր բռնարշավի մեկ գլուխ միայն: Փոքր Ասիայում 1913- 1923 թվականներն ընդգրկող ժամանակահատվածում հայերից բացի, հատկապես հույն համայնքներն են ենթարկվել բռնագաղթի, ցեղասպանության, քանի որ երիտթուրքերի եւ քեմալիստների շահերն ու տեսլականը դա էին պահանջում: Այս առումով կառավարական բռնությունն իր բարձրակետին հասավ Սեւ ծովի ափերին Պոնտոսի հույն համայնքների ցեղասպանության ժամանակ: Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց Միհրան Դաբաղը , գիտաժողովի նպատակն է իրազեկել Օսմանյան կայսրության ուշ շրջանի տեղահանությունների եւ ցեղասպան բռնարարքների զոհ դարձած Պոնտոսի հույների հետ պատահածը, նպաստել, որ միջազգային եւ միջդիսցիպլինար գիտահետազոտական դաշտում ուսումնասիրվի նաեւ այս համայնքի պատմությունը»:

Գիտաժողովի կազմակերպիչների հրավերին արձագանքել էր նաեւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որ ողջույնի խոսք է հղել ներկաներին: (Ընդամենը): Երկլեզուՙ անգլերեն, գերմաներեն գիտաժողովին մասնակցել են ինստիտուտի հիմնադիր տնօրեն Միհրան Դաբաղը, Քրիստին Փլաթթը (Բոխում), Թեա Հալոն (Նյու Յորք), Անուշ Հովհաննիսյանը (Երեւան), Թեոդոսիոս Կիրիակիդիսը (Հռոմ), Վասիլիոս Մեյխանեցիդիսը (Սալոնիկ), Միշայել Շվարցը (Բեռլին), Թեսսա Հոֆմանը (Բեռլին), Զեյնեփ Թուրքյիլմազը (Հանովեր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), Բունդեսթագի պատգամավոր, Դաշինք 90/ Կանաչներ կուսակցության նախագահ Ջեմ Էոզդեմիրը: Երկրորդ օրը զեկուցումներով հանդես են եկել Միշա Բրումլիքը (Բեռլին), Ֆրանչեսկո Պոնգիլուպպին (Հռոմ), Ռոբերտ Շենքը (Նյու Օռլեան), Կոնստանտինոս Ֆոթիադիսը (Ֆլորինա), Անտոնիս Կլապսիսը (Պատրաս), Առնո Բարթը (Էսսեն), Մեդարդուս Բրեհլը (Բոխում), Մոնիկա Ալբրեխթը (Ֆեհթա, ԳԴՀ), Միլթիադիս Սարիգիաննիդիսը (Սալոնիկ): Երկօրյա գիտաժողովի աշխատանքը վերլուծել եւ ամփոփել է «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի աշխատակից Քրիստին Փլաթթը:

Գիտաժողովի մասին մեր տեղեկատվությունն, ափսոս, վերջին պահին ուրբաթ օրվա թերթի մեր տարածքից դուրս մնացՙ գովազային նյութի պատճառով: Ի՞նչ խնդիր ունեին tert.am-ի, «Հայլուր»-ի մեր գործընկերները, երբ փետրվարի 25- ին գիտաժողովի վերնագրից սկսյալ նյութը սխալ մատուցեցին, գիտական աշխարհն ու աշխատանքը լուսաբանման կենտրոնում չէր, կամ ավելի ստույգՙ գիտաժողովը սղագրվեց որպես ՀՀ պաշտոնյաների PR:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ԵՐԵՍ ԵՆ ԹԵՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ԵՐԵՍ ԵՆ ԹԵՔՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական