Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Նախագահ Էրդողանի վարչակարգը դեպի ո՞ւր է տանում Թուրքիան: Թուրքական բանակն ինչո՞ւ է կռվում քրդերի դեմ եւ կներխուժի՞ արդյոք Սիրիա: Անկարայում կլինի՞ արդյոք եւս մեկ զինվորական հեղաշրջում: Մոսկովյան «Քարնեգի» կենտրոնում այդ մասին պատմել է Լոմոնոսովի անվան պետհամալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի դոցենտ, պատմագիտության թեկնածու Պավել Շլիկովը: Ահա՛ նրա զեկուցման հիմնական դրույթները:

Առաջնորդության մարմաջ

Ներկայումս Թուրքիան շատ բարդ վիճակում է: Հասարակությունը քաղաքականապես բեւեռացված է, տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, երկրում եւ արտերկրում սրվում է լարվածությունը: Ի տարբերություն 1970-ականների եւ 1990-ականների քաղաքական ու տնտեսական անկայունության, այսօրվա ներքին ճգնաժամը Անկարայի 2000-ականների ներքին ու արտաքին քաղաքականության գործնականության եւ նրա ներկայիս առաջնորդական մարմաջի հակամարտության արդյունքն է:

Այդ ճգնաժամին բնորոշ են նոր տարբերիչ գծեր.

– Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտները եւ բոլոր պետական կառույցները համակած խնդիրների բազմամակարդակ բնույթը,

– երկրի կառուցվածքի ներկա սոցիալ-քաղաքական մոդելի սպառումը սրությամբ զգացող հասարակության հարաճուն անվստահությունն ապագայի հանդեպ,

– բանակի ազդեցության աստիճանական աճը եւ հերթական զինվորական հեղաշրջման հնարավոր վտանգը,

– քրդական հարցի նոր ձեւաչափը (երկրի հարավ-արեւելքում ներկայումս գրեթե աննկատելի քաղաքացիական պատերազմ է ծավալվել),

– Սիրիայի պատերազմի ազդեցությունը Անկարայի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա,

– կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության եւ դրա ոչ պաշտոնական առաջնորդ, նախագահ Էրդողանի քաղաքական հեռանկարների անորոշությունը:

Թուրքական բանակի երթը

Քաղաքական կյանքին բանակի ակտիվ միջամտությունը մշտապես եղել է Թուրքիայի նորագույն պատմության առանձնահատկություններից մեկը: Վերջին տասնամյակում Էրդողանն ամեն ջանք գործադրել է, որպեսզի զինվորականները մնան զորանոցներում եւ ծառայեն քաղաքացիական իշխանություններին: Թուրքիայում զինվորական հեղաշրջումը հնարավոր է երեք պայմանների միաժամանակյա առկայության դեպքում. դրանք են ներքաղաքական ճգնաժամի խորացումը, արտաքին վտանգի ուժեղացումը եւ քրդական հարցի կտրուկ սրումը: Ներկայումս բոլոր երեք գործոններն էլ առկա են:

Երկրում քուրդ առաջնորդրի հետ հաշտության բանակցությունների դադարեցումից հետո Էրդողանը ստիպված էր մարտավարական դաշինք կնքել բանակային վերնախավի հետ, որին ինքը ճնշել էր 2007-2008 թթ.: Դա զգացվեց մանավանդ 2015-ի աշնանը, երբ առավելապես քրդաբնակ հարավարեւելյան շրջանների «զտումների» ժամանակ կառավարությունը գործողությունների ազատություն տվեց բանակի հրամանատարությանը: Բանակային վերնախավի հետ իրավիճակային դաշինքի պատճառով Էրդողանը խոստովանեց երկրի քաղաքական կյանքից զինվորականներին դուրս մղելու իր ուղեգծի սխալ զինելը, իսկ նրանց հետապնդումների համար մեղավոր հայտարարեց ինքնակամ ԱՄՆ տարագրված թուրք հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:

Իհարկե, թուրքական բանակը այժմ էլ պահպանում է երկրի ամենաազդեցիկ քաղաքական կառույցի կարգավիճակը, բայց դժվար թե հեղաշրջման փորձ անի (ինչպես 1960, 1971 եւ 1980 թթ.), քանզի զինվորականները լիովին վստահ չեն, թե հասարակությունը կպաշտպանի իրենց: Այսօր բանակի դերը կարեւոր է նաեւ այն պատճառով, որ գեներալները փորձում են հակակշռել Էրդողանի արտաքին քաղաքական վտանգավոր նկրտումները: 2015 թ. գարնանը զինվորականները նախագահին դժվարությամբ հետ պահեցին Սիրիա ներխուժելու մտքից: Նույնը կրկնվեց 2016 թ. փետրվարին:

Պայքար քրդերի դեմ

Քրդական հարցը ներկա վիճակով ավելի քան երեսուն տարվա պատմություն ունի: Մոտավոր հաշվարկներով, Թուրքիայում 15-20 մլն քուրդ է ապրում. դա բնակչության շուրջ 15 տոկոսն է: Քուրդ փոքրամասնությունը պատմականորեն աչքի է ընկնում անջատվածության բարձր աստիճանով:

Քաղաքական տեսակետից Թուրքիայի քրդերին կարելի է պայմանականորեն բաժանել 3 խմբի.

– իշխանությունների դեմ զինված պայքար ծավալած PKK-ի կողմնակից ազգայնականներ,

– ձախական եւ սոցիալ-դեմոկրատական գաղափարներ դավանող ալավի քրդեր, որոնք ընտրություններում քվեարկում են Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության օգտին,

– կրոնական-պահպանողական մեծամասնություն (երկրի քրդերի 50 տոկոսից ավելին), որը 2000-ականներին հավատարիմ էր Էրդողանին եւ նրա կուսակցությանը:

Վերջին խմբի դիրքորոշումը իշխանություններին թույլ էր տալիս այն հանել քրդական հարցի շրջանակներից եւ ներգծել երկրի սոցիալ-քաղաքական համակարգի մեջ:

Ամեն ինչ փոխվեց Սիրիայի պատերազմի եւ «Իսլամական պետության» հռչակման հետեւանքով. քրդերը անսպասելիորեն դրսեւորեցին ազգային-քաղաքական համախմբման ունակություն:

Այն բանից հետո, երբ Անկարան որոշեց չօգնել ջիհադիստների պաշարած սահմանամերձ Քոբանի քրդական քաղաքին, Թուրքիայի քրդերի կրոնական-պահպանողական մեծամասնությունը հիասթափվեց Էրդողանից եւ նրա կուսակցությունից: Էլ ավելի մեծ հիասթափություն առաջացրեց վերադարձը քրդական հարցի լուծման ուժային մեթոդներին:

Անկայունության կարեւոր գործոն է 822 կիլոմետրանոց թուրք-սիրիական երկկողմանի թափանցիկ սահմանը: Ջիհադիստները հարեւան պետությունից Թուրքիա են անցնում ոչ միայն բուժվելու եւ ուժերը վերականգնելու համար, այլեւ ահաբեկությունների իրականացման նպատակով, ինչը թուլացնում է երկրի ներքին անվտանգությունը: Դա պառակտում եւ քաղաքականապես բեւեռացնում է հասարակությանը:

Սիրիական թակարդ

2015 թ. Սիրիայում իրադարձությունները զարգացան Թուրքիայի համար հույժ անցանկալի ուղղությամբ, իսկ ռուսական «Սու-24»-ի ոչնչացման միջադեպից հետո Անկարան վերջնականապես զրկվեց հարեւան երկրի վրա ազդելու հնարավորությունից: Անկարան դժվար թե համարձակվի ներխուժել Սիրիա: Դրա պատճառները մի քանիսն են:

Սիրիա ներխուժելը Անկարայի համար կունենա դիվանագիտական լուրջ հետեւանքներ: Կծագի հակամարտություն Արեւմուտքի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ: Բացի դրանից, թուրքական բանակը ստիպված կլինի կռվել մի քանի ճակատներում:

Սիրիայի պատերազմի մեջ ներքաշվելու դեպքում Անկարան անխուսափելիորեն կբացի ռազմաճակատ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում: Այդ տարածքներում տեղայնացած հրդեհը կարող է տարածվել ամբողջ երկրում:

Թուրքական ճամփաբաժան

Աթաթուրքը փորձում էր երկրի արդիականացման եւ արեւմտականացման միջոցով ստեղծել կառավարելի ընդդիմություն: Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի ժողովրդավարացման բոլոր փորձերը տարօրինակ արդյունքներ են տալիս: Իր կառավարման առաջին տարիներին Էրդողանը Եվրոմիությանը մերձենալու նպատակով ձեռնարկեց քաղաքական ու տնտեսական մի շարք բարեփոխումներ: Մինչեւ 2007 թ. նրա ձեռնարկած քայլերը արդարացիորեն ընկալվում էին որպես արդիականացում: Բայց հետագայում, մանավանդ 2010 թ. սահմանադրական բարեփոխումից հետո, նախորդ տասնամյակի բոլոր ձեռքբերումները վերանայվեցին, եւ սկսվեց աստիճանական հետընթաց:

Ներկայումս Թուրքիան հայտնվել է ճամփաբաժանում. երկիրը Էրդողանի գլխավորությամբ կա՛մ կդառնա գերնախագահական հանրապետություն, կա՛մ էլ կշարունակի զարգանալ որպես լիարժեք լիբերալ-դեմոկրատական խորհրդարանական համակարգ: Ճանապարհի ընտրությունը մեծ չափով կախված է երկրի ղեկավարի անձից:

Գժտություն Ռուսաստանի հետ

«Սու-24»-ի միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները ոչ միայն վատացան, այլեւ դարձան բացահայտ թշնամական: Պավել Շլիկովի կարծիքով, մոտ ապագայում դժվար թե արձանագրվի դրանց լուրջ բարելավում:

Կա իրադրության զարգացման երեք հավանական սցենար.

– անհապաղ հաշտություն,

– հանուն բարիդրացիական հարաբերությունների վերահաստատման Թուրքիան զոհաբերում է քաղաքականապես նշանակալի որեւէ գործչի եւ նրան մեղավոր է հայտարարում 2015 թ. նոյեմբերի 24-ի միջադեպի համար,

– հաշտեցման երկար ուղի, որի դեպքում կողմերի փոխզիջման բացակայության պատճառով հակամարտությունն իրեն սպառում է ժամանակի ընթացքում:

Առայժմ իրադարձությունները զարգանում են ըստ երրորդ տարբերակի: Ռուս-թուրքական երկարատեւ ու խոր ճգնաժամը աստիճանաբար կթուլանա քաղաքական ասպարեզից դրա գլխավոր գործող անձանց հեռանալուց հետո:

Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՅԱՆԿԱՐԾԱԿԻ ԶՕՐԱՇԱՐԺԸ ԿԱՄ ՊՈՒՏԻՆԵԱՆ «ՁԻՒԴՈՅԻ ՀՆԱՐՔ» ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ…

Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԹՐԱՄՊԻՆ ԿԱՄ ՍԱՆԴԵՐՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԹՐԱՄՊԻՆ ԿԱՄ ՍԱՆԴԵՐՍԻՆ

Լրահոս

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական