Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մարտի 17-ին եւ 18-ին, երբ Բրյուսելում ԵՄ-ը բանակցությունների սեղան էր նստել Թուրքիայի հետՙ առաջին հերթին փախստականների հարցը կարգավորելու նպատակով, Անկարայում եւ Ստամբուլում, անվտանգության միջոցառումներից ելնելով, փակվեցին ԳԴՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, դպրոցները, հաստատությունները : Ըստ գերմանական հեռուստատեսության ARD-ի Թուրքիայի թղթակից Միշայել Շրամմի , վտանգի աստիճանն իրոք բարձր լարման է հասել, իսկ քրդերի սլաքն ուղղվել է Գերմանիային, քանի որ ԳԴՀ-ն է դիտարկվում որպես ԵՄ կողմից Թուրքիայի հետ գլխավոր բանակցող: PKK եւ ըստ լուրերի նրա ազդեցության տակ գտնվող առավել հարձակողական TAK-ըՙ «Քրդստանի ազատագրության բազեներ» կազմակերպությունը, ուզում են հիշեցնել բանակցությունների մասնակից եվրոպական երկրների ղեկավարներին Թուրքիայի հարավ-արեւելքում քրդերի դեմ թուրք ուժայինների իրականացրած պատժիչ գործողությունների, քրդերի իրավունքները ոտնահարելու, նրանց ճնշելու մասին:

ԱՄՆ-ն մի քանի օր առաջ նախազգուշացրել էր Թուրքիայում հնարավոր նոր ահաբեկչության վերաբերյալ: Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարեց, թե մարտի 17-ին եւ 18-ին փակում է Անկարայում ԳԴՀ դեսպանությունը, Ստամբուլում իր հյուպատոսարանը, հիշյալ քաղաքներում գերմանական դպրոցները, Ֆրիդրիխ Էբերտ, Ֆրիդրիխ Նաումանն հիմնադրամները, Գյոթե ինստիտուտը, գերմանական մշակույթի ինստիտուտը Ստամբուլում: Ինչպես ծանուցում է արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը , գերմանական ներկայացուցչությունների հասցեին ահաբեկչական հարձակումների վտանգը կոնկրետ է, հետեւաբար լուրջ են մոտենում հարցին եւ մարտի 16 – ի գիշերն արդեն որոշում են կայացրել փակել դրանք: Գերմանիայի քաղաքացիներին հորդորել են չմոտենալ Ստամբուլի Թաքսիմ հրապարակին մերձակա հյուպատոսարանին, իսկ զբոսաշրջիկներին տարեսկզբից են զգուշացնումՙ առավել ուշադիր, զգոն լինել: Թուրքիայի իշխանությունները, մասնավորապես Ստամբուլի տեղական պաշտոնյաները, խիստ քննադատություն են հնչեցրել ԳԴՀ արտգործնախարարության հիշյալ վճռի վերաբերյալ, բայց վարչապետ Դավութօղլուն հաղորդել է, թե ըմբռնումով է մոտենում գերմանական կողմի անվտանգության միջոցառումներին: Հիշեցնենք, հունվարին Ստամբուլում գերմանացի 12 զբոսաշրջիկ ահաբեկչության զոհ էր դարձել, որի համար Թուրքիան պատասխանատու համարեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, կիրակիՙ մարտի 13-ին 37 զոհ էր գրանցվել Անկարայում: Թուրքիան պատասխանատվությունը բարդեց քրդական PKK-ի վրա, ինչը չհերքեց Քրդական աշխատավորական կուսակցությունը :

Երեկ հետմիջօրեին գերմանական «Շպիգել»-ն իր ընթերցողներին ծանուցեց, թե Թուրքիայի իշխանությունները խախտել են մամուլի ազատության մասին դրույթը, քանի որ իրենց թղթակից Հասնային Քազիմին զրկել են հավատարմագրումից: 2,5 տարի Ստամբուլում աշխատող 41-ամյա թղթակցին կառավարական պաշտոնյաները պարզապես հաղորդել են, թե «Շպիգելը» կողմնակալ է լուսաբանում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները: Լրագրողի պարզաբանմամբՙ իրեն չեն հանդուրժում, քանի որ զրուցել ու ներկայացրել է Թուրքիայում «ահաբեկիչ» համարվող քրդական կազմակերպության անդամներից մեկի կարծիքը: Նա միակը չէՙ «Դի վելթի» թղթակից Դենիս Յուչելն էլ նույն հիմնավորմամբՙ քրդական շարժման համակիր լինելու պատճառով, զրկվել է Թուրքիայում լրագրողական հավատարմագրումից: Բունդեսթագի բոլոր 4 խմբակցությունները ներկայացնող 135 պատգամավոր նամակով իրենց խոր մտահոգությունն են հայտնել Թուրքիայում քրդերի հետ խաղաղ բանակցությունների ավարտի, ինչպես նաեւ մամուլի, կարծիքի ազատության սահմանափակման վերաբերյալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԶ ՀԻՄԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

«ՕՐԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ՕՐԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական