Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՆԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄՙ Ի՞ՆՉ ՎՏԱՆԳ Է ԻՐ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առանց տնտեսական աճիՙ անապահով խավը երբեւէ ապահով չի դառնա

Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գնաճը Հայաստանում բացասական է: Այսինքն, արձանագրվում է գների նվազումՙ գնանկում: Շատերը գուցե սովորության համաձայն չհավատան այս ցուցանիշին, բերելով մեկ կամ մի խումբ ապրանքների գներ, չիմանալով, թե ո՞րն է կոչվում գնաճ եւ ինչպե՞ս է այն հաշվարկվում:

Տեղեկացնենք, որ գնաճի ցուցանիշը հաշվարկվում է զանգվածային սպառման 470 ապրանքների եւ մատուցվող ծառայությունների գներիՙ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ: Բոլոր այդ ապրանքների գների փոփոխությունները ամփոփում եւ ներկայացնում է ազգային վիճակագրական ծառայությունը: Այդ տվյալները հասանելի են բոլորին եւ տեղադրված այդ ծառայության կայքում: Հետեւաբար, հավատալու կամ չհավատալու համար, նախ հարկ է տեսնել դրանք, իմանալ, թե ինչպես են հաշվարկվում ապրանքների եւ ծառայությունների միջին գները եւ պատկերացում կազմել, թե որքանո՞վ են օբյեկտիվ գնային ցուցանիշները:

Վերադառնալով այս տարվա հունվար եւ փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվող գնանկմանը, հավանական է, որ ոմանք էլ մտածեն, իսկ ի՞նչ վատ է, որ գնանկում ունենք, այլ ոչ թե գնաճ: Իսկապես, շատերն էլ չգիտեն, թե ի՞նչ է գնանկումը, ինչի՞ մասին այն կարող է վկայել եւ ի՞նչ բացասական ազդեցություններ կարող է ունենալ:

Գնանկումը գնողունակության անկման ցուցիչ է: Դա նշանակում է, որ բնակչության մի զգալի հատվածի եկամուտների նվազում կա: Մարդկանց եկամուտների նվազումը եւ գների անկումը բացասական ազդեցություն է թողնում բիզնեսի վրաՙ նրա շրջանառության ծավալները, հետեւաբար եւ շահութաբերությունը նվազում է: Արդյունքում, ձեռնարկություններից ոմանք, չկարողանալով ապահովել շահութաբերություն, դադարեցնում են գործունեությունը: Ընդ որում, խոսքը բոլոր ոլորտների ձեռնարկությունների մասին էՙ արտադրություն, առեւտուր, ծառայություններ եւ այլն: Բնական է, որ փակվող ձեռնարկությունները վատթարացնում են սոցիալական վիճակը, քանի որ ավելի շատ մարդիկ են մնում առանց աշխատանքի եւ ավելանում է բնակչության եկամուտների նվազման միտումը: Դա էլ ավելի է խորացնում ընկերությունների փակման գործընթացը: Բնականաբար, գնողունակության անկման եւ շահութաբերության նվազման իրավիճակում նոր ներդրումներ կատարողներ էլ չեն լինի: Այսինքն, ստացվում է գլորվող ձնագնդի էֆեկտով փակ շրջան, որից դուրս գալը անհամեմատ ավելի դժվար է, քան գնաճը զսպելը: Տնտեսական զարգացումը խթանելն այդ ժամանակ վերածվում է բարդագույն խնդրի, որի լուծումը պահանջում է մեծ ջանքեր, միջոցներ, ռեսուրսներ եւ երկար ժամանակահատված: Սա է գնանկման իրական վտանգը: Հետեւաբար, գնաճի որոշակի մակարդակի պահպանումն անհրաժեշտ է տնտեսական զարգացման համար: Ուստի, բոլոր երկրներն ունեն գնաճի 3-8 տոկոսանոց միջակայք, մի կողմիցՙ թույլ չտալու համար գնանկում եւ տնտեսական անկում, մյուս կողմիցՙ զսպելու համար բարձր գնաճը եւ դրա բացասական սոցիալական հետեւանքները:

Այսպիսով, այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ Հայաստանում արձանագրվել էր 0,4 տոկոս գնանկում, իսկ փետրվարինՙ 2015-ի փետրվարի համեմատՙ 1,7 տոկոս գնանկում: Ընդ որում, նվազել են թե՛ պարենային, թե ո՛չ պարենային ապրանքների գները, եւ միայն ծառայությունների ոլորտում է գնաճ արձանագրվել: Սա այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը Հայաստանում գնաճի թույլատրելի միջակայք է ընդունել 4 + – 1,5 տոկոսը: Մի քանի ամիս առաջ, երբ գնաճի դարձյալ բավականին ցածր ցուցանիշ էր արձանագրվել, նշել էինք, որ չնայած Կենտրոնական բանկի գլխավոր պարտականությունը գնաճի զսպման քաղաքականություն իրականացնելն է, բայց դա չպետք է նշանակի պետության կողմից գների ամրագրում, ինչպես սովետական տարիներին էր տեղի ունենում: Անցյալ տարվա նոյեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,25 էր: Սա նշանակում էր թանկ փող եւ ուժեղ ճնշում գնաճը զսպելու, բայց եւ տնտեսական աճին խոչընդոտելու համար:

Անցած ամիսների ընթացքում ԿԲ-ն աստիճանաբար սկսեց ավելի ընդլայնողական քաղաքականություն վարել եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել: Վերջին անգամ փետրվարի 16-ին այն իջեցվեց մինչեւ 8,5 տոկոսի: Այդուհանդերձ, դատելով գնանկման ցուցանիշից, որը շատ հեռու է նպատակային գնաճի 4 + – 1,5 տոկոսից, կարելի է շարունակել այս քաղաքականությունը եւ ավելի իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Հունվարին Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ: Դա լավ ցուցանիշ է, եթե նկատի ունենանք, որ կառավարության կողմից հիմք ընդունվածՙ կանխատեսվող տարեկան տնտեսական աճը 2,2 տոկոս է: Այսինքն, 5,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը անհավանական է, որ կպահպանվի: Առավել եւս, եթե գյուղատնտեսության համար այս օրերին խիստ անբարենպաստ եղանակը վնասներ պատճառի սպասվող բերքին: Հետեւաբար, գոնե այլ ոլորտներում զարգացումներ ունենալու համար ոչ միայն պետք է, այլեւ անհրաժեշտ է խթանել տնտեսական ակտիվությունըՙ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների միջոցով, կառավարության կողմիցՙ տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների եւ աջակցության ծրագրերի շարունակությամբ:

Ընդհանրապես, հարկ է որ Հայաստանի իշխանությունները ձերբազատվեն գնաճի նկատմամբ ունեցած խուճապային վախից: Կառավարությունը պետք է շեշտը դնի սոցիալապես անապահով խավին ապահով դարձնելու վրա: Առանց կայուն եւ հնարավորինս բարձր տնտեսական աճի, դա հնարավոր չի լինի, որքան էլ որ ԿԲ-ն զսպի գնաճը ինչ-որ մի ժամանակահատվածում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՔՎՈՒՄ ՍՐՃԱՐԱՆ ԷՐ ԳՆԱՑԵԼ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԼԻԿԻ ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԼԻԿԻ ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական