Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՍՏԸՙ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՍ ՀԵՆԱՐԱՆԸ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Սուտ չէինք գրում: Չափազանցություն չկար: Վազում, տեսնում, աչքով նկարում, ականջով ձայնագրում, գրում էինք, թեպետ ձայնագրիչ մեզ բաժանել էին: Իսկ վերալիցքավորվող մարտկոցներ մեզ նվիրում էին նաեւ արտասահմանից խմբագրություն հյուր եկողները: Ով շատ էր աշխատում, նրան նաեւ պարգեւավճար էր հասնում: Երբեմն: Մի շրջան մեզ մետրոյից օգտվելու տոմս էլ էին տվել: Գրելու թուղթՙ անսպառ, բայց մենք իհարկե սովետական տարիների մակուլատուրա հավաքած սերունդ էինքՙ թուղթը, սպիտակ թուղթը հարգել գիտեինքՙ գրում էինք այնքան, որ էլ տեղ չէր մնում, իսկ մեր տնօրեն Սարգիս (Ժագ) Սարգսյանը իսկապես գնահատում էր մեր խնայողությունը: «Ինչի՞ կարիք ունեք », վայրկենական հայտնվում էր լրագրողներիս` բունկեր կոչվածՙ հսկա պատի մեջ երկու քար մոռացած, այնուհետ պատուհանիկով սրբագրված, բայց իրականում անպատուհան սենյակում, ու իր լույսը բավական էր, որ մեր դժգոհ դեմքին հույս նկարվեր. ամեն օր փաստում էրՙ առանց դժվարության բերել այն, ինչ մեր աշխատունակության բարձրացման անհրաժեշտ պայման էր: Մոխրագույն կոստյումը շատ էր սազում նրա մեկումեջ սպիտակ երանգներով փարթամ մազերին, կիրթ տեսքին, իսկ երբ խոսում էր… նույնիսկ մերժելիս էլ ժպիտ կար դեմքին, որ թուլացնում էր մերՙ երբեմն գերլարված զսպանակը:

Մենք տնօրենի սենյակ հաճախ էինք մտնումՙ մեր ձայնագրիչի մարտկոցները վերալիցքավորելու սարքը սկզբում այնտեղ էր դրված, իսկ շատերըՙ պարզապես այդ սենյակում արարող Հարութից D վիտամին ստանալու նպատակով: Նույնիսկ ամենամռայլ օրերին նրա արեւը չէր խամրում: Մասնագիտությամբ բժիշկ, իսկ մշակութային էջը պատրաստողներիս համար առաջին հերթին հոլիվուդյան ֆիլմերի մեծ գիտակ բեյրութահայ Հարություն Տանիելյանը մեր թերթում իսկապես լուսավորչական աշխատանք էր կատարում. նրանից մատչելի մեզ ոչ ոք չէր կարող բացատրել բժշկագիտական նորությունները, մանավանդ տարանուն ու տարաշխարհիկ թվացող Aids կամ սպիդ կոչված հիվանդությունը, որ ի պատիվ Հարութի ստեղծած եզրի, ուրիշներիՙ ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ գրելու փոխարեն, մեր թերթում իրավամբ նախապատվությունը տրվեց ԴԱՎ- ինՙ դիմադրողականության անկման վարակ հապավմանը:

Մեր դիմադրողականությունն իհարկե միշտ բարձր էրՙ սուրճ կար, ընթերցողի երախտագիտությունՙ նույնպես, իսկ մարզական մեր պատրաստականությունը, թող պարոն Սուրենը վկայի, կայտառ ու կայուն: Նաՙ մեր թերթից առաջ արդեն անուն հանած ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն էր ասումՙ «ես ոտքիդ մի սպիդոմետր եմ ամրակցելու, տեսնենք օրվա վերջում քանի կիլոմետր ես վազել»: Վազորդների մեջ միակը չէի: Վազում էինք, օրաթերթում ո՞վ չի վազում, բայց ոտքըՙ պինդ հողին, տողը դրանից ամուր դարձրած, ու ընթերցողիՙ մեր հանդեպ վստահությամբ լի: 40 000 տպաքանակ ու մարզերից դժգոհությունՙ թերթն իրենց դժվար էր հասնում:

Այդ տպաքանակի աճի մեջ մեր թերթիՙ խոհանոցային վերջնաարտադրանքին վարժված տատս որքա՞ն ներդրում է ունեցել, ստույգ վիճակագրություն չունեմ: Բայց վստահ եմ, որ 70 անց իմ տատը, երբ կեսգիշերին սպասում ու նաեւ մոմի լույսով ընթերցում- վերջացնում էր խմբագրության տպիչի տակից դուրս եկած թերթի 8 էջանոց վերջնական սրբագրում անցած համարը, իսկ առավոտյան հարեւանների հետ մամուլի տեսություն վարում, համոզում էր, որ մեր թերթը աշխարհի հեռուների, բայց նաեւ ու առաջին հերթին պարզ մարդկանց մասին ու համար է: Իսկ ես տեսնում էի, որ մեր թաղի մի մասը այդ օրերին ցուցադրվող բրազիլական սերիալին հավասար «Ազգ» էր սիրով սպառում, իսկ Կոմիտաս պողոտայի մերՙ Սպորտդպրոց կոչված կանգառի կրպակավաճառն ինձ խնդրում էր տպաքանակը մի քիչ էլ ավելացնել:

Մենք ունեինք խորքը պեղելու, մութ պատմությունն առաջինը բացահայտելու գայթակղությունը, բայցՙ զգուշավոր: «Ազգի» մասին մինչեւ հիմա հենց նույնն են ասում: Մեզ զգուշացրել էինՙ մարդկանց ճակատագրերի հետ չեք խաղում, որեւէ կողմի խոսնակ չեք դառնում, փաստը չեք թաղում զգացմունքային, հուզական երանգների տակ: Փաստըՙ լրագրողներիս պինդ հենարանը: Նույնիսկ այդ հենարանի վրա կանգնածՙ գրիչն ատրճանակի փող չարժե դարձնել, վերջաբանը դատավճռի նման շարադրելով արդարության, արդարադատության վսեմ անունից գնդակահարել: Մեր թերթը որեւէ մեկին կառափնարան չտարավ, մեր ընտրությունը դատապաշտպան լինելն էր: Մենք սուր հարցերը չէինք շրջանցում, գիտեինք, որ լրագրությունը ոչ թե քաղցրավենիք է, այլ աղի- թթու- կծու, նաեւՙ դառը, բայց կարեւորըՙ չափի զգացումն է:

Մունետիկ մեր թերթը ցինիկ չի եղել, սկանդալային սերիալների սիրահարՙ երբեք, աստղ չի դարձրել յոթ նոտա չճանաչող ինքնուսներին, փնտրել է իսկական լուռ հերոսների, մեր խոսքը սուր, բայց հավասարակշիռ էր նույնիսկ եւ մանավանդ լարված օրերին, երբ դեռ տանկեր կային մայրաքաղաքում, երբ ամենածանրՙ դավաճան բառն ամեն օր լսվում էր քաղաքական հարթակից: Մեր խոսքի ազատությունը ոչ ոք չէր խլել մեզանից: Ուզում էինք, որ ընտրություններին քվեարկության ազատությունն էլ ունենար մեր ընթերցողը, մեր ժողովուրդը:

Երկար կամ ընդարձակ գրել չէր խրախուսվում, մանավանդ լուրըՙ կարճ ու կտրուկ, բայց հայերեն հոմանիշների բառարանըՙ մտքում, ածականներըՙ մի կողմ, գոյականն ու բայըՙ արթուն: Մեր տեքստը մեզ նման էրՙ վրիպեցիրՙ ծանր կենցաղը մեկ էլ աննկատ սողոսկում էր, շաբաթավերջին փայտ սղոցելուց հոգնած մեր ներվը տեքստի մեջ չպիտի լիներ, խմբագրի սուր աչքը շտկում էր, մանավանդՙ Համլետ Գասպարյանի, Հակոբ Ավետիքյանի պահանջներից բացի պատասխանատու քարտուղար Պարույր Հակոբյանի կտրող թուրն էլ կար: Մեր գրածն ավելի շատ չէր հավանում, չէինք հակաճառումՙ ճաշակ ուներՙ «Ազգի» համակարգչային աշխատակիցներից Սվետա Այվազյանի հետ ամուսնությունն ու նրանց որդու ծնունդը, իհարկե, հաստատել էին Պարույրիՙ լավագույնս ստեղծագործելու կարողությունը, բայց հետո իմացանք, որ ինքն էլ վեպ է գրում: Իր տեքստում չեմ հանդիպել, բայց մեր գրածում հնչյունը, այո, երբեմն տնքոց էր դառնում, ինչպես պատուհանից դուրս նվվում էր ծառը, երբ կտրում էին, բայց աչքառու, նույնիսկ համարձակվում էր թիթիզ էլ լինել, երբ նոր զգեստ հագած, թարմ օծանելիքի բույրն արագ փակչում էր բառերի աստառներին: Մեր տեքստը երբեմնՙ մեզանից սիրուն, երբեմնՙ ընտրարշավի ձանձրացնող բառամթերքըՙ անճաշակ ականջազարդ, ու անկեղծ լինեմՙ առանց ներշնչանքի տեքստն էլՙ դրա հանգույն:

Գերմանիա

(շարունակելի)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՎԵՐԸ, ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ, ՀԱԼԵՊԱՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊՐԱՀԱՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ՆՈՐԵԿ ՍՈՒՐԻԱՀԱՅ ՌԱԿ-ԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ՆՈՐԵԿ ՍՈՒՐԻԱՀԱՅ ՌԱԿ-ԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական