Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՙ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՆԱԻՐ ՅԱՆ

Ազգային հոգեկերտվածքը, ավանդապաշտ լինելը մեզ թույլ չեն տալիս ընդունել ամուսնալուծություն հասկացությունը: Մեր տատերն ու պապերը, անգամ հայրերն ու մայրերը եզակի դեպքեր կարող են մատնանշել, թե ինչպես է իրենց սերնդակից այս կամ այն զույգն ամուսնալուծվել: Արտագնա աշխատանքը, կամ ինչպես հայերս ենք ասում, խոպան գնալը, միշտ էլ եղել է ու կա, բայց եթե նույնիսկ խոպանը երկարաժամկետ էր լինում, հանգեցնում արտամուսնական երեխաների ծնունդի, դարձյալ հայ կանայք չէին ամուսնալուծվում: Սա մեր ազգի կենսակերպի պարադոքսներից է նաեւ:Իսկ այսօր պատկերն այլ է: Ամուսնության ու ամուսնալուծության նկատմամբ մեր հասարակության վերաբերմունքը մակերեսային է դարձել: Նոր սերունդն ավանդական հայկական ամուր ընտանիքի մոդելը սրբորեն պահպանելու պատրաստակամություն այլեւս չի դրսեւորում: Եթե նախորդ սերունդները մեծ պատասխանատվությամբ ու լրջությամբ էին վերաբերվում ամուսնությանը, ապա այսօրվա երիտասարդները առանձնապես ծանրութեթեւ չեն անում իրենց քայլերը: Սրանով հանդերձՙ ամուսնության տարիքի շեմը տարեցտարի բարձրանալու միտումներ է դրսեւորում: Եթե 2012-13 թվականներին աղջիկների ամուսնության միջին տարիքը 24-ն էր, իսկ տղաներինըՙ 27-ը, ապա վերջին երկու տարիներին աղջիկների տարիքը հասել է 27-ի, տղաներինըՙ 28-30-ի: Ուշ ամուսնանալը, սակայն, դեռ չի նշանակում, որ նրանք ավելի լրջորեն են մոտենում ընտանիք կազմելու որոշմանը: Հոգեբաններն ու իրավաբանները վկայում են, որ սիրո վրա հիմնված ամուսնություններն ավելի կարճատեւ են լինում, քան հաշվարկով ամուսնությունները: Պարզվում էՙ ամուսնության հենց հինգերորդ տարին վտանգավոր է: Վիճակագրությունը ցույց է տվել, որ հինգերորդ տարում է, որ սիրահարության, հրապուրանքի զգացողությոններն սկսում են մարել, իսկ երբ չկա նաեւ փոխադարձ հարգանքի, գնահատանքի հասկացողությունը, ընտանիքը դատապարտված է քայքայման: Վտանգավոր է համարվում նաեւ ամուսնության առաջին տարին, երբ զույգերը մեկ հարկի տակ նույն կենցաղը, համատեղ կյանքը վարելու փորձից բացի, լույս աշխարհ են բերում նաեւ իրենց առաջնեկին: Երեխայի ծնունդն իր պատասխանատվությամբ ու հոգսերով նույնպես դժվարին կացության մեջ է դնում զույգերին, ու նրանք այդ անսովոր իրավիճակում հաճախ չեն հասկանում միմյանց ու ելքը տեսնում են ամուսնալուծության մեջ: Ամուսնության համար ճգնաժամային հաջորդ փուլերն սկսվում են, երբ ամուսինները դառնում են 30 եւ 40 տարեկան, ընդ որումՙ այս տարիքը վերաբերում է թե՛ կնոջը, թե՛ ամուսնուն:2015 թվականին ամուսնալուծությունների թիվն աճել է 19 տոկոսով: Երեւանում չորս ամուսնություններից մեկն ավարտվում է ամուսնալուծությամբ, մարզերումՙ յոթից մեկը: Ամուսնալուծությունների թվով աչքի է ընկնում Լոռու մարզը. 1000 ամուսնության դիմաց գրանցվում է մոտ 400 ամուսնալուծություն: Մեր երկրում տարեկան մոտ հինգ հազար երեխայի ծնունդ գրանցվում է միայնակ մոր տվյալներով:Վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրենքի ուժով ամուսնալուծվելու համար մեծ մասամբ կանայք են դիմում: Այս փաստը պայմանավորված է այն բանով, որ կանայք ավելի հաստատակամ ու վճռական են, քան տղամարդիկ: Տղամարդիկ ավելի շատ են վախենում դժվարություններից ու հետագա պատասխանատվությունից, քան կանայք: Ամուսնալուծությունից խուսափելու, ընտանիքը փրկելու համար հոգեբաններն իրենց օգնությունն են առաջարկում, սակայն, որպես կանոն, ամուսնալուծվող կողմերը չեն դիմում այդ ծառայությանը: Հոգեբաններին հարկավոր է դիմել ավելի վաղ, քան ընտանեկան խնդրի հասունացումը, իսկ ամուսնալուծության շեմին կանգնած զույգերի համար արդեն շատ ուշ է նման աջակցությունը: Սովորաբար ընտանեկան խնդիրների դեպքում հոգեբաններին դիմում են կանայք, իսկ տղամարդիկ կա՛մ չեն վստահում նրանց, կամ էլ ավելորդ են համարում այդ ծառայությունը: Ամուսնալուծվող զույգի հետ արդեն դատական գործընթացի ժամանակ են հոգեբաններն իրենց ծառայությունը մատուցում, սակայն հենց իրենք են խոստովանում, որ այլեւս ուշացած է լինում իրենց միջամտությունն ընտանիքը վերականգնելու հարցում: Խնդիրն այն է, որ առհասարակ երբ գործը մտնում է դատարան, ամուսնալուծությունը դառնում է անխուսափելի: Երբ փաստաբանն ամուսնալուծության գործն սկսում է, ինքնըստինքյան այն տանում է ոչ թե ամուսնությունն այս կամ այն կերպ փրկելու, զույգին հաշտեցնելու ճանապարհով, այլ ընդհակառակըՙ ամուսնալուծությունն իրականացնելու ձգտումով, որովհետեւ նույն փաստաբանը յուրաքանչյուր նման գործի համար հարկ է վճարում, հետեւաբար նա շահագրգռված է դատական գործը մինչեւ վերջ տանել ու ամուսնալուծությամբ ավարտել: Այս խնդրի մասին հոգեբաններն ու իրավաբանները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են: Փաստը մնում է փաստ, որ եթե նույնիսկ հնարավոր է դատական գործընթացի ժամանակ փոխհամաձայնության գալ ու ամուսնալուծությունից խուսափել, միեւնույն է, փաստաբանները հակված են գործն ավարտել ամուսնալուծությամբ: Իսկ հենց դատական գործընթացի ժամանակ հայտնի է, թե կողմերի միջեւ ինչ քաշքշուկ ու տարաձայնություններ են սկսվումՙ կապված գույքի բաժանման, երեխաներին հայրություն ու մայրություն անելու մրցավազքի հետ:Հոգեբանները հավաստիացնում են, որ ամուսնալուծությունները մեծ թիվ չեն կազմի, եթե զույգերը նախքան ամուսնանալը համատեղության թեսթ անցնեն: Հոգեբանական այս գործիքն անտեսվում ու անուշադրության է մատնվում մեր հասարակության կողմից: Հայերս այն համոզմունքն ունենք, որ մեզնից լավ մեզ ոչ ոք չի կարող ճանաչել ու բնութագրել. այս ինքնավստահությունն ու հոգեբաններին վերապահումով վերաբերվելու մոտեցումներն ակնբախ են մեր կենցաղավարման մյուս ոլորտներում եւս: Հոգեբանների կարծիքովՙ ամուսնալուծությունների հիմնական պատճառներն ամենեւին էլ սոցիալ-տնտեսական խնդիրներից չեն բխում: Սոցիալականը պատճառներից մեկն է միայն, իսկ բուն խնդիրն այն է, որ ամուսնական զույգերը միմյանց հետ չեն հաղորդակցվում ու չեն պարզաբանում իրենց հարաբերությունները: Դատարաններն ամուսնալուծության գործերը չեն տրամադրում իրավաբաններին կամ հոգեբաններին, որպեսզի ամուսնալուծությունների պատճառները հստակեցվեն ու տարբերակվեն եւ հրապարակվեն վիճակագրական հավաստի տեղեկություններ: Այդ պատճառով էլ նրանք կարողանում են միայն մասնավոր օրինակների հիման վրա մոտավոր վիճակագրություն կազմել: Ամուսնալուծության պատճառներից են արտագնա աշխատանքը, ծնողների միջամտությունը, սոցիալական դժվարությունները, դավաճանությունը, խաղամոլությունը, ամլությունը, կախվածությունը սոցցանցերից: Վերջին տարիներին ընտանիքում փոխվել են դերերը. կանայք, որ ավելի հեշտությամբ են գումար վաստակում, քան տղամարդիկ, ընտանիքում դառնում են գլխավոր կերպար, ինչը վեճերի, գժտության պատճառ է դառնում ու հանգեցնում ամուսնալուծության: Մասնագետները նկատում են, որ երբ կինը կայացած մարդ է, նրա հետ ընտանիք կազմելը չափազանց դժվար է: Նման կանայք սովորաբար ինքնիշխան են լինում. իրենցից ուժեղ տղամարդու չեն հանդուրժում իրենց կողքին, իսկ թույլին իշխում են:Ամուսնության լավագույն տարբերակը կայացած տղամարդու եւ խելացի, բայց ոչ կարիերիստ կնոջ միությունն է. մասնագետներն են առաջարկում:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍ ՄԱՍՈՆՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑԻՆ ԱՐՑԱԽ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՎԵՐԱՔՆՆՎԵԼՈՒ Է ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԳԻՐՔ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ՀՐԱՉ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԵՄ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ, ԱՊԱՙ ԿԱՍԵՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՎԵՐԱՔՆՆՎԵԼՈՒ Է ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ԳԻՐՔ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ՀՐԱՉ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԵՄ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ, ԱՊԱՙ ԿԱՍԵՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական