Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՆՍՏԵԼ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Հունվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Սարգսյանը: «Իրավաբան. net-ը» ներկայացնում է նորանշանակ դատավորի կենսագրությունը: Պարզվում է, նա դատական համակարգում աշխատելու տարիների հսկայական փորձ ունի եւ դատական ծառայողի հմտություններ, եւ պատահական չէ, որ հենց այս փորձառու դատավորն է նշանակվում Սյունիքի նման խնդրահարույց մարզումՙ որպես արդարադատություն իրականացնող:

Այսպես. Դավիթ Սարգսյանը ծնվել է 1980-ի հունվարի մեկինՙ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Թե որ դպրոցն է ավարտել նաՙ չգիտենք, բայց գիտենք, որ 2001-ին ավարտել է Սեւանի «Մխիթար Սեբաստացի» համալսարանը եւ ստացել իրավաբանի որակավորում: 2006-ին քննություններ է հանձնել Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանում, ընդ որումՙ սեփական դիմումի համաձայն: Այսինքն մարդը գնացել է, անձամբ դիմում է գրել, որ քննություններ տա, այլ ոչ թե բոլորի նման տանը նստած սպասել, որ համալսարաններից իրենց կանչեն ու խնդրեն, որ քննություն տան: Ինչեւէ, հենց քննություններ տալուց հետո, անմիջապես Դավիթ Սարգսյանին հիշյալ համալսարանում շնորհել են իրավագետի որակավորում: Ենթադրում ենք, որ պարոն Սարգսյանը այնքան լավ է հանձնել քննությունները, որ համալսարանում գտել են, որ մարդը իրենցից եւ առհասարակ սովորելու ոչինչ չունի եւ միանգամից տվել են որակավորումը:

Բայց մինչ իրավագետ դառնալը, երիտասարդ Դավիթը աշխատել է: Այսպես, 1998-ից մինչեւ 2000-ը ապագա դատավորի կյանքի թերեւս ամենաբեղուն շրջանն է եղել. նա հենց այդ ժամանակահատվածում աշխատել է «Սեւանի սպորտային կոշիկների ֆաբրիկա անավարտ շինարարություն» ՓԲԸ-ումՙ որպես պահակ: Պահակության օրերին Դավիթ Սարգսյանը հավանաբար կարդացել է իրավագիտական գրքեր եւ իրավաբանությանն առնչվող գրականություն, քանի որ 2000-ի օգոստոսից արդեն նա աշխատանքի է անցնում «Նառա» Ա/Ձ-ում որպես իրավախորհրդատու: «Նառա»-ին Սարգսյանը իրավական խորհուրդներ է տալիս մինչեւ 2001 թվականը, ապա մինչեւ 2002-ի մայիսի 16-ը եթե ինչ-որ տեղ աշխատել էլ է, ապա չգրանցված: 2002-ի մայիսյան այդ գեղեցիկ օրը Դավիթ Սարգսյանը նշանակվում էՙ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որպես դատավորի օգնական, աշխատում է մինչեւ 2013-ի օգոստոսի 24-ը: Այդ օրից մինչեւ այս տարվա հունվարի 29-ը Դավիթ Սարգսյանը ոչ մի տեղ չի աշխատել, կամՙ գրանցված չի աշխատել, կամ խոպան է գնացած եղել, կամ Լոս Անջելեսում իր ուժերն է փորձել կինոյի բնագավառում, կամ հանձնված է եղել եվրոպական ինչ-որ երկրի, կամ…

Հունվարի 29-ից պարոն Դավիթ Սարգսյանը նախագահի հրամանագրով, ինչպես ասացինք, նշանակվել է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնապես դեռ չի արձագանքել այս նշանակմանը, բայց կարծում ենք, որ նրա պատմափիլիսոփայական արձագանքը չի ուշանա: Ինչպես եւ չի ուշանա Դավիթ Սարգսյանի իրավաբանական գիտությունների դոկտորի կոչումըՙ «Ինչպես դառնալ դատավոր» գիտական աշխատության համար:

Եկել է այն օրը, երբ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Դավիթ Սարգսյանը կհիշի այն օրը, երբ ինքը ընդունվեց աշխատանքի «Սեւանի սպորտային կոշիկներ ֆաբրիկայի անավարտ շինարարություն» ՓԲԸ-ում որպես պահակ: Չնայած գուցե եւ չհիշի, հնարավոր է, որ նա երբեք էլ պահակ չի աշխատել, տանն ասել էՙ գնում եմ աշխատանքի, իսկ ինքն իրականում գնացել է Սեւանի գրադարան եւ մինչեւ լույս գիրք է կարդացել, որպեսզի դատավոր նշանակվի: Չէ՞ որ մեր երկրում դատավորներ նշանակվում են բացառապես նրանք, ովքեր մինչեւ լույս գիրք են կարդում, դատական համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեն, իրավական խորհուրդներ են տալիս շատերին, ոչ թե միայն «Նառա»-ին, որոնց կենսագրություններին լավ են ծանոթանում, ավելի ճիշտՙ որոնց կենսագրություններին ծանոթանում են ոչ թե նշանակումից հետո, այլՙ առաջ:

Չնայած, մարդ կա կենսագրություն ունի, մարդ կաՙ շատ փող: Առաջիններին հաճախ դատում են, երկրորդներինՙ միշտ արդարացնում, բայց սա արդեն պատմափիլիսոփայություն է, որի շուրջ դեռ շատ քննարկումներ կունենան մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու դատավոր Դավիթ Սարգսյանը:

Նախորդ գրառումը

ԷԼ ՉՇՓՈԹՎԵՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՏԻԳՐԱՆՆ ԷԼԻ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏԻԳՐԱՆՆ ԷԼԻ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական