Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷԼ ՉՇՓՈԹՎԵՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Յոթ օր իհարկե կսպասենք: Հենց այդքան ժամանակ անց քննչական մարմինը կպարզի, թե արդյոք կա՞ն հանցագործության տարրերՙ մի քանի օր առաջ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի գործողութուններում, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ ռուսական բազայի 26-ամյա զինծառայող Սերգեյ Սուդնիկովը մի քանի օր առաջ փորձ է կատարել մտնել Գյումրիի Անի թաղամասի բնակարաններից մեկը: Ըստ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանիՙ զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել, եւ նա ոստիկանությանը պարզաբանում է տվել, որ ուղղակի շփոթել է տունը: Հիշյալ հասցեում բնակվողները հայտնում են, որ զինծառայողը հարբած է եղել եւ իրենցից պահանջել է բացել դուռը, սակայն իրենք զանգահարել են ոստիկանություն:

Իմ կարծիքովՙ այս վերջին տարրն այս պատմության ամենաուշագրավ կետն է: Քանի որ սա բացահայտում է մի բան, որը չի կարող բացահայտել ոչ մի քննչական մարմինՙ տասը օր, կամ տասը տարի անց, երբեք:

Բանն այն է, որ Գյումրիում բնակիչները վախենում են, վախենում են մեր երկրի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը մեր զինված ուժերի հետ միասին ապահովող ռուս զինվորներից, գուցե անգամՙ 102-րդ ռազմաբազայից, շենքից, այդ շենքի գույնից, տեսքից, հոտից: Հնարավոր է, որ Սերգեյ Սուդնիկովն իրոք շփոթել է տունը, իրոք անզեն է եղել, բոլորովին էլ հարբած չի եղել, օրինական կերպով է բազայի տարածքից դուրս եկած եղել, մի խոսքովՙ մի հրաշալի տղա է, մի քաջ զինվոր, մի մարդասեր, ավելի կոնկրետՙ հայասեր անձնավորություն: Հնարավոր է, բայց փաստ է, որ գյումրեցիներն իրենց քաղաքում վախենում են ռուսից, անկախ այն բանից, որ վերջինիս անունն ինչ է:

Սա վտանգավոր է դառնում, բազան չէ, այնտեղ ծառայող զինվորները չէ, նրանց օղի մատակարարող բարի մարդը չէ, այլ այս վախը, սեփական քաղաքում սեփական տան դուռը բացելու վախը… Ու ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է անի 102-րդ բազան, որպեսզի Գյումրին իրենից չվախենա, ինչ եւ որքան, որքան եւ որքան երկար: Բայց պարզ է, որ բազան պետք է ինչ-որ բան անի, գուցե ամբողջ կազմով դուրս գա իր տարածքից, շարքով քայլի Գյումրու փողոցներով, գնա Ավետիսյանների տան առջեւ եւ ծաղիկեր դնի, հերթով, բոլոր զինծառայողներով, ապա գնա քաղաքի կենտրոնական հրապարակ եւ ողջ քաղաքից ներողություն խնդրի զինվորներից մեկի անունից: Գյումրին արժանապատիվ եւ հպարտ քաղաք է, Գյումրին այդ պարագայում կների, հանցագործին չէ, բազայի՛ն: Իսկ քանի չի ներել, կվախենա, որովհետեւ քանի չես ներումՙ վախենում ես…

Ուրեմն էլ չշփոթվեք Գյումրիում, Ավետիսյանների տան հասցեն էլ գիտեք, Գյումրու կենտրոնական հրապարակի տեղն էլՙ առավել եւս: Իսկ ծաղիկներ քաղաքում շատերն են վաճառում, ձեզ գուցե անվճար տան, եթե իմանան, թե ինչու եք ուզում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ: ՔՈՒԹՈՒՃՅԱՆՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՆՍՏԵԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՆՍՏԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական