Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՄՈԼԴՈՎԱՆ ՀԱՄԵՄԱՏԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կյանքից դժգոհելիս մեր հայրենակիցները իրենց իրավացիությունը հաստատելու համար համեմատություններ են անցկացնում, օրինակՙ Արեւմտյան Եվրոպայի երկրների հետ: «Բա գիտե՞ս Բելգիայում (Գերմանիայում, Անգլիայում եւ այլն) ինչքան փող են ստանում» շարքից դատողությունները կարծես թե որեւէ մեկի մոտ կասկած չեն առաջացնում: Իհարկե, ի պատասխան կարելի է բերել ավելի բարձր կենսամակարդակ ունեցող երկրների օրինակըՙ «Բա գիտե՞ս Սինգապուրում (Քաթարում, Հոնկոնգում եւ այլն) ինչքան են փող ստանում ու ոնց են ապրում» ասելով: Ընդհանրապես շատ բան կարելի է ասել, բայց համեմատություններ անցկացնելիս պետք է հասկանալ մի պարզ ճշմարտությունՙ չի կարելի միմյանց հետ համեմատել անհամադրելին:

Մոլդովան անհամեմատ ավելի բարենպաստ աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրքում է

Չներկայացնենք, թե ինչ գործոնների շնորհիվ են այս կամ այն երկիրը կամ երկրները հասել տնտեսական զարգացման ավելի բարձր աստիճանի, կամ ընդհակառակըՙ մյուսները գտնվում վատ կամ ավելի վատ վիճակում: Հարկ է ընդամենը այդ ամենը հաշվի առնել համեմատություններ անցկացնելիս եւ միմյանց հետ համեմատել քաղաքական, տնտեսական եւ այլ առումներով նմանություններ ունեցող երկրներին, ապա նոր եզրակացություններ անել: Այս առումով Հայաստանի Հանրապետության հետ համադրելի կարող են լինել նախկին խորհրդային հանրապետությունները, ծայրահեղ դեպքումՙ Արեւլյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրները: Նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանի հետ ամենահամադրելի երկիրը Մոլդովան է: Արդեն տեւական ժամանակ այդ երկրում դժգոհությունների ու բողոքի ցույցերի ալիքը լավ առիթ է համեմատություններ անցկացնելու այդ երկրի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ , մի կողմիցՙ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար, թե որքանո՞վ է մեր վիճակը լավ կամ վատ նրա համեմատ, մյուս կողմիցՙ թե ինչո՞վ են միմյանցից տարբերվում Մոլդովայում զանգվածային դժգոհությունները եւ մեր բողոքները:

Մոլդովայի Հանրապետության մշտական բնակչությունը 2015-ի հունվարի 1-ի դրությամբ 3,5 մլն է, տարածքը 33,8 հազար քմ: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչությունըՙ գրեթե 3 մլն մարդ, տարածքը մոտ 30 հազար քմ: Մոլդովան ունի չկարգավորված հակամարտություն ՙ Մերձդնեստրյան Հանրապետությունը, որի տարածքը չի վերահսկում: Հայաստանի Հանրապետությունն ունի Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտություն: Չնայած երկու երկրները կոնֆլիկտի հակադիր կողմերում են գտնվում, բայց, ի տարբերություն Մոլդովայի, Հայաստանն այդ կոնֆլիկտի պատճառով ավելի քան 2 տասնամյակ շրջափակման է ենթարկված երկու հարեւաններիՙ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, կրելով մեծ վնասներ: Միեւնույն ժամանակ, մենք հարկադրված ենք պահել մեր երկրի համեմատ բավականին մեծ բանակ, անընդհատ այն սպառազինել նոր զինտեխնիկայով, կատարելով դրա համար ահռելի ռազմական ծախսեր :

Մոլդովան սահմանակից է Ուկրաինային եւ ազգակից Ռումինիային: Թեեւ «ազգակից» բառն այստեղ կարելի է պայմանական անվանել, քանի որ մոլդովացիները գտնում են, որ իրենք նույն ռումինացիներն են: Այսինքն, այդ երկիրը ոչ միայն շրջափակված չէ, այլեւ ազատ ելք ունի դեպի Եվրոպա եւ այլուր, իսկ Մերձդնեստրյան հակամարտությունը նրանից չի պահանջում նույն ռազմական ծախսերն անել, ինչ ռազմատենչ հարեւաններով շրջափակված Հայաստանը: Ավելին, Մոլդովայի հարեւաններն էլ ունեն նույն աշխարհաքաղաքական կողմնորոշումը ՙ Ռումինիան ԵՄ անդամ է, Ուկրաինանՙ ԵՄ ասոցիացված: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության հարեւան Վրաստանը ԵՄ ասոցիացված երկիր է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասինՙ ընդհանրապես թշնամական երկրներ են, Իրանըՙ չեզոք: Այսինքն, այս առումով նույնպես մեր երկիրն ավելի բարդ վիճակում է :

Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի հետ ամենահամադրելի երկիրըՙ Մոլդովայի Հանրապետությունը, անհամեմատ ավելի բարենպաստ աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական դիրքում է եւ զարգացման ավելի բարենապաստ պայմաններ ունի, բայց …

Հայաստան եւ Մոլդովաՙ տնտեսական ցուցանիշների համեմատությունը

Երկրի տնտեսական զարգացման եւ բարեկեցության առաջին ու հիմնական ցուցանիշը նրա տնտեսության ծավալն էՙ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) եւ դրա հետ կապվածՙ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, 2015-ին, 186 երկրների մեջ, Մոլդովան 1 շնչին ընկնող 1740 դոլար ՀՆԱ ցուցանիշով 140-րդ տեղում է: Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 3547 դոլար է եւ մենք 117-րդ տեղում ենք: Անշուշտ, վերոնշյալ ցուցանիշն ամենեւին էլ լավ չի կարելի համարել, սակայն փաստ է, որ Մոլդովայի համեմատ Հայաստանում կենսամակարդակը կրկնակի բարձր է :

Մեկ այլ համադրելի երկրիՙ մեր հարեւան Վարստանի հետ էլ գրեթե նույն դիրքում ենք, միայն մեկ հորիզոնական ավելի բարձր է գտնվում դեպի ծով ելք ունեցող, Հայաստանի համար տարանցիկ փոխադրումներից օգտվող Վրաստանը: Սա իմիջիայլոց:

Ինչ վերաբերում է համախառն ներքին արդյունքին, ապա Մոլդովայի ՀՆԱ-ն կազմել է 7,9 մլրդ դոլար, 2014-ին աճելով 4,6 տոկոսով: Սակայն, 2015-ի 11 ամիսների արդյունքով, այդ երկրի տնտեսական աճը ընդամենը 0,5 տոկոս է կազմել:

Հայաստանի ՀՆԱ-ն 2014-ին դոլարային արտահայտությամբ կազմել է 11,5 մլրդ դոլար, աճելով 3,5 տոկոսով: 2015-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է, նախնական տվյալներովՙ մոտ 13 մլրդ դոլարՙ աճելով մոտ 3 տոկոսով:

Մոլդովական դրամական միավորը ՙ լեյը, մեկ տարվա ընթացքում, 2014-2015-ին, արժեզրկվել է շուրջ 45 տոկոսով: 2014-ի նոյեմբերին 1 դոլարն արժեր 14 լեյ, 2015-ի նոյեմբերին արդենՙ 21 լեյ: Հայկական դրամը այդ նույն ընթացքում արժեզրկվել է 15 տոկոսով:

Շարունակելով համադրությունները, անդրադառնանք բնակչության համար ամենազգայուն հարցերինՙ աշխատավարձին եւ գնաճին : Միջին աշխատավարձը Մոլդովայում 298 դոլար է, Հայաստանում 2015-ին միջին աշխատավարձը կազմել է 184 հազար դրամ կամ 385 դոլար: 2014-ին գնաճը Մոլդովայում կազմել է 5,1 տոկոս, բայց 2015-ի 11 ամսիներին արդեն 13,5 տոկոս: Հայաստանում 2014-ին գնաճը 3 տոկոս էր, 2015-ինՙ 3,7 տոկոս:

Համադրենք երկու երկրների պետական բյուջեները : Մոլդովայի բյուջե 2015-ի եկամուտները մոտ 1,45 մլրդ դոլար, ծախսերըՙ մոտ 1,6 մլրդ դոլար էին: Ընդ որում, տարվա ընթացքում այդ երկիրը ստիպված եղավ կրճատել բյուջեի եկամուտներն ու ծախսերը: Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2015-ին 2,4 մլրդ դոլար էին, ծախսերըՙ 2,7 մլրդ դոլար:

Արտաքին պարտքի ցուցանիշով Մոլդովան ռիսկային երկիր է, քանի որ այն 2014-ին կազմել է երկրի ՀՆԱ-ի 82,5 տոկոսը: Հիշեցնենք, որ երկրի արտաքին պարտքը ռիսկային է համարվում, եթե գերազանցում է ՀՆԱ-ի 60 տոկոսը: Գումարային առումով Մոլդովայի արտաքին պարքտը կազմել է 6,2 մլրդ դոլար: Հայաստանի արտաքին պարտքը 2014-ին 3,8 մլրդ դոլար էրՙ այդ տարվա ՀՆԱ-ի մոտ 33 տոկոսը:

Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն, Մոլդովան տնտեսության մրցունակությամբ 82-րդն էր 2014-ին, 84-րդըՙ 2015-ին: Այս ցուցանիշով են ավելի մոտ միմյանց մեր երկրները, սակայն մի տարբերությամբՙ Հայաստանն տնտեսության մրցունակությամբ առաջընթաց է արձանագրելՙ 2014-ին 85-րդ տեղից 2015-ին բարձրանալով 82-րդ տեղ:

«Եվրոպական դրախտին» Մոլդովան ոչ միայն չի մոտեցել, այլ հեռացել է

Այժմ մոլդովացիների դժգոհությունների մասին: Ակնհայտ է, որ երկրի տնտեսական նման ցուցանիշները եւ դրանց վատթարացումը պետք է հանգեցնեին դժգոհությունների եւ քաղաքական ցնցումների: Ընդ որում, կարելի է պնդել, որ այդ դժգոհությունները ուղղորդված չեն արտերկրից: Սովորաբար, սոցիալական, կոռուպցիոն, բնապահպանական կամ այլ շարժառիթներն օգտագործելով, գունավոր հեղափոխություններն իրականացվում են ԱՄՆ-ի եւ ԵՄ անմիջական ղեկավարմամբ եւ ուղղորդմամբ: Սակայն ոչ Մոլդովայում, քանի որ 2013-ի նոյեմբերին այդ երկիրը ԵՄ հետ ասոցիացման պայմանագիր է ստորագրել, իսկ 2014-ից Մոլդովայի բնակիչները ԵՄ հետ առանց վիզայի տեղաշարժվելու հնարավորություն են ստացել: Հետեւաբար, արեւմտյան կողմնորոշում ունեցող երկրում իմաստ չունի նոր գունավոր կամ անգույն հեղափոխություն իրականացնել:

Մյուս կողմից, դատելով հանրահավաքների տեսանյութերից, ցուցարարների մեծ մասը միջին եւ ավագ տարիքի մարդիկ են, որոնց վրա է ծանրացած սոցիալական բեռը եւ դժգոհությունների իրական պատճառը հենց սոցիալական վիճակն է: Մինչդեռ, գունավոր հեղափոխությունների կամ ուղղորդված բողոքի ցույցերի պարագայում գերակշռում են երիտասարդ ցուցարարները, որոնց ավյունի վրա խաղալը եւ որոնց ոտքի հանելը սոցիալական ցանցերի միջոցով բարդ բան չէՙ ինչը տեղի է ունենում Հայաստանում վերջին 1-2 տարվա ընթացքում: Այսինքն, Հայաստանում ցուցարարները հիմնականում երիտասարդներն են լինում, որոնց գերակշիռ մեծամասնությունը սոցիալական բեռ չի կրում եւ ցույցերին մասնակցելն էլ սոցիալական պատճառով չի լինում:

Եվ ամենակարեւորըՙ ԵՄ ասոցիացման համաձայնագիրը ստորագրած եւ ԵՄ հետ առանց վիզաների տեղաշարժի հնարավորություն ունեցող երկրի տնտեսական վիճակի վատթարացումը եւ կենսամակարդակի կտրուկ անկումը լավագույն պատասախանն է Հայաստանիՙ ԵՏՄ անդամակցման դեմ վայնասուն բարձրացնողներին եւ ԵՄ հետ ասոցիացումը գովերգողներին: Արեւմտյան դրամաշնորհներով կերակրվողների տրամաբանությամբՙ Մոլդովան պետք է դրախտ դարձած լիներ, բայց իրականությունը տրամագծորեն հակառակն է :

Անշուշտ, Հայաստանի հետ ամենամեծ նմանություններ ունեցող Մոլդովայում տնտեսական վիճակի վատթարացումը չի կարող մխիթարանք լինել Հայաստանում սոցիալական վատ կացության մեջ գտնվողի համար: Զարգացած երկրներում դժգոհություն ունեցողներն էլ սովորաբար չեն մտածում, որ կան երկրներ, որտեղ ավելի վատ են ապրում: Սակայն, զարգացած երկրները երկար ճանապարհ են անցել ներկայիս բարձր կենսամակարդակին հասնելու համար: Մենք օբյեկտիվորեն գտնվում ենք տնտեսական զարգացման ներկա փուլում եւ դեռ անցնելու ճանապարհ ունենքՙ ավելի կամ պակաս արագությամբ:

Նախորդ գրառումը

ԴՈԿՏ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՃՅԱՆԻՆՙ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հաջորդ գրառումը

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈՒՄԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական