Երեւան քաղաքի գլխավոր պողոտայիՙ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ կառավարությունը երեկ բացառիկՙ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում ընդունեց: Դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երեւանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ բնակելի ֆոնդը եւ Գլխավոր պողոտայի վերոնշյալ տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը: