Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

19/02/2016
- 19 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անցյալ շաբաթ միջազգային մամուլի ասպարեզում տեղի ունեցավ մի բան, որը մեկ անգամ եւս ընդգծեց բարձր տեխնոլոգիաների հաղթանակի անխուսափելիությունը նաեւ այդ ոլորտում. դադարեց բրիտանական «Դի Ինդիփենդենտ» (The Independent) ազդեցիկ օրաթերթի թղթային կյանքը, եւ այսուհետեւ այդ թերթը լույս կտեսնի, ավելի շուտՙ կհրապարակվի միայն համացանցային on-line տարբերակով:

Անշուշտ «Ինդիփենդենտ»ը ոչ առաջինը եւ ոչ էլ վերջինն է նման ճակատագրով. նույնիսկ ամերիկյան մեծատիրաժ եւ մեծազդեցիկ «Նյուզուիք» (Newsweek) շաբաթահանդեսն է այսօր, արդեն տեւական ժամանակ, վաճառքի դրված իրՙ շուրջ 1 միլիոն տպաքանակով: Սակայն բրիտանական օրաթերթի այս ընկրկումը խորապես տխրեցրեց ինձՙ տպագիր մամուլի ներկայացուցչիս- վստահ եմՙ լուրջ մամուլի բոլո՛ր սիրահարներին նաեւ- ոչ միայն իրՙ մի քիչ ձախ թեքված լիբերալ-դեմոկրատական ուղղության եւ ոչ էլ իր լրագրողների հրաշալի խմբում Ռոբերտ Ֆիսքի նման մեծություններ ունենալու պատճառով, այլեւ աշխարհաքաղաքական խաբեությունների ու մոլորեցումների մեր դարաշրջանում անկախ մտածողության եւ արդարասիրության արտահայտիչը լինելու հանգամանքով: «Ինդիփենդենտը» գրում էր այն, որը դո՛ւ էիր մտածում, բայց թեմային խորությամբ չտիրապետելու եւ կամ այլ պատճառով չէիր կարող գրել կամ ասել: Եվ ամենեւին պատահական չէր, որ այդ թերթը բրիտանական ողջ մամուլում գրեթե միակն էր, որ Հայոց ցեղասպանության եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող անարդարությունների ու խժդժությունների վերաբերյալ հատու, հստակ եւ արդարամետ կեցվածք ուներ:

Բայց ափսոսանքի համար կար եւս մի պատճառ, որը զգայուն տրամադրությամբ ու տրամաբանությամբ լավագույնս արտահայտեց թերթի գլխավոր խմբագիր Ամոլ Ռաժանը (Amol Rajan): Հայտարարելով թերթի թղթային տարբերակի փակման որոշման մասինՙ նա մոտավորապես արտահայտեց հետեւյալ միտքը. «Խոր ցավ եմ ապրում այս ստիպողական որոշման համար ոչ միայն այն պատճառով, որ անձամբ ռոմանտիկ սիրով եմ կապված տպագիր մամուլին, այլեւ այն բանի համար, որ խիստ մտահոգիչ է պրոֆեսիոնալ լրագրության ճակատագիրը. այսուհետեւ ո՞վ է հսկելու, հակակշռելու կառավարությունների ու կառավարիչների գործունեությունը, ո՞վ է հետաքննելու նրանց արարքները»:

Եվ իրոք, պրոֆեսիոնալ լրագրողները լավ կհասկանան գլխավոր խմբագրին: Միայն այն փաստը, որ զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների դեմ աշխարհում հարուցված դատական գործերի ավելի քան 90 տոկոսը ուղղված է հենց տպագիր մամուլին, հաստատում է նրա մտահոգության հիմնավոր լինելը պրոֆեսիոնալ լրագրության ճակատագրի վերաբերյալ:

Անշուշտ, «Ինդիփենդենտի» տպագիր տարբերակի փակումը ունի հիմնականում բիզնես պատճառներ: Թերթը այդպես էլ չկարողացավ, հակառակ իր նոր սեփականատերՙ ռուս օիլգարխ Ալեքսանդր Լեբեդեւի բազմամիլիոն ներդրումներին, նաեւ աշխատավարձի եւ աշխատակազմի կրճատումներին, վերագտնել իր նախկին ֆինանսական վիճակը եւ 400,000 տպաքանակը, եւ վերջին տարիներին լույս էր տեսնում ընդամենը 200,000 օրինակով: Նրա գլխավոր մրցակիցները ո՛չ «Դը Գարդիանն» էր (The Guardian), ոչ էլ մամուլի մոգուլ Ռյուպերտ Մըրդոքի (Rupert Murdoch) այլազան թերթերը: Բուն մրցակիցը համացանցն էր եւ համացանցային լրատվամիջոցները, որոնք խորշակի նման ներխուժելՙ չորացնում են տպագիր մամուլը:

Սակայն դա այն բնական ընթացքն է, որին ենթակա է նաեւ մերՙ հայաստանյան արդեն տկար ու հիվանդ տպագիր մամուլը: Նոր տեխնոլոգիաները, ինչպես միշտ, պարտադրում են իրենցը: Դա անխուսափելի է, ցավոք: Բայց անխուսափելի՞ է նաեւ պրոֆեսիոնալ լրագրության անհետացումը:

Հարցադրմանը կանդրադառնամ առաջիկայում:

Նախորդ գրառումը

ԵՐԵՔ ՆԱԽԱՐԱՐ ԵՎ ԵՐԿՈՒ ՄԱՐԶՊԵՏ ՀՅԴ-ԻՑ

Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ Է ՀԱՆՁՆՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ՒՄ Է ՀԱՆՁՆՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան...

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն...

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե...

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան...

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի...

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական